ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2019 թվականի N 143-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված 25 միավոր շարժական գույքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքին՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքի ղեկավարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մարտի 1
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
փետրվարի 21-ի N 143-Ա որոշման
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ՀրազդանԻ համայնքին նվիրվող գույքի
NN
ը/կ Գույքի անվանումը Գույքի թողարկման տարեթիվը Քանակը Գույքի
սկզբնական
արժեքը
(դրամ) Գույքի հաշվեկշռային արժեքը
(դրամ)
15.10.2018 թ. դրությամբ
1. Համակարգիչ fujitsu ESPRIMO P2560 2011 թ. 2 258948 0
2. Համակարգիչ P4 3,0GHz, SIS/VIA chipset, VGA 64 2007 թ. 4 852800 0
3. Մոնիթոր LCD LG 2011 թ. 4 220000 0
4. Համակարգչային մկնիկ Genius DZ-110 2017 թ. 6 12000 10500
5. Համակարգչի հավաքածու 2013 թ. 1 172200 0
6 Ստեղնաշար KB-21E 2011 թ. 6 36000 0
7. Մոնիթոր Samsung E 1920 N 2011 թ. 2 91616 0
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան