ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 2019 թվականի N 233-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. 2019 թվականի մարտի 11-12-ը Արցախի Հանրապետություն գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մարտի 11
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
մարտի 11-ի N 233-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-12-Ը ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պատվիրակություն
Տ. Ավինյան - ՀՀ փոխվարչապետ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (12.03.2019թ.)
Է. Աղաջանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
Ա. Մարգարյան - Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար
(11.03.2019-13.03.2019թ.)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան