Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 170.12-րդ հոդվածով՝

«Հոդված 170.12. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ իրացման համար թույլատրելի ժամկետներից հետո որոշակի թվագրումով դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ որոշակի թվագրումով դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացման թույլատրելի ժամկետներից հետո այդպիսի ապրանքներ իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հարյուր հազար դրամը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 300-ապատիկի չափով:

Նույն արարքը, որը կրկնվում է վարչական տուգանք նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կամ եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով գերազանցում է հարյուր հազար դրամը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։