ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2019 թվականի N 266-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 419-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հունիսի 8-ի «Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 419-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետում «գործադիր իշխանության» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ Քրիստինե Բեգլարյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:».
3) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մարտի 18
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
մարտի 18-ի N 266-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
հունիսի 8-ի N 419-Ա
որոշման
Ց Ա Ն Կ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
- Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն
- Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն
- Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
- Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե
- Բիզնես Արմենիա հիմնադրամ (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան