Հոդված 40. Ուսումնական հաստատության իրավասությունը և կառավարումը
Հոդված 40. Ուսումնական հաստատության իրավասությունը և կառավարումը
1. Ուսումնական հաստատությունն իր իրավասության շրջանակներում կազմակերպում ու իրականացնում է ընդունելության և ուսումնական գործընթացի մեթոդական ապահովման, կազմակերպման և իրականացման, կադրերի ընտրության և տեղաբաշխման, գիտական, ֆինանսական, տնտեսական և այլ գործունեություն` սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներին, իրավական ակտերին և տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:
2. Ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է սույն օրենքին, այլ իրավական ակտերին և ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:
3. Ուսումնական հաստատությունը կառավարվում է միանձնյա ղեկավարման և ինքնավարության սկզբունքների զուգորդմամբ:
4. Ուսումնական հաստատությունների կառավարման մարմիններն են` հոգաբարձուների խորհուրդը, ուսումնական հաստատության խորհուրդը, ընդհանուր ժողովը, գիտական խորհուրդը, գործադիր մարմինը: Ուսումնական հաստատությունների կառավարման մարմինները, դրանց ձևավորման կարգը և լիազորությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
5. Ուսումնական հաստատությունը ղեկավարում է տնօրենը, ռեկտորը (պետը), որը նշանակվում (ընտրվում) և ազատվում է ուսումնական հաստատության կանոնադրության համաձայն:
Պետական ուսումնական հաստատության տնօրենը, ռեկտորը (պետը) չի կարող միաժամանակ զբաղեցնել այլ պետական պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտամանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
6. Ուսումնական հաստատության կառավարման բարձրագույն և գործադիր մարմինների միջև լիազորությունները սահմանազատվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
(40-րդ հոդվածը լրաց. 21.02.00 ՀՕ-36, փոփ. 26.07.01 ՀՕ-209, լրաց. 08.07.05 ՀՕ-165-Ն, փոփ. 01.12.14 ՀՕ-201-Ն)