Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-05-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 42. Պետական հավատարմագրումը

գործել է մինչև 2020-05-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 42. Պետական հավատարմագրումը

1. Միջին և բարձրագույն մասնագիտական կրթության գծով պետական հավատարմագրումն իրականացվում է ըստ ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների:

2. Հավատարմագրման կարգը, չափանիշները և հավատարմագրի գործողության ժամկետները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ:

3. Անկախ մասնագիտական ուսումնական հաստատության գերատեսչական ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից` պետական հավատարմագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Պետական հավատարմագրման պայմաններն են`

1) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսուցման որակի ապահովումը.

2) (ենթակետն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-151-Ն)

3) ուսումնական հաստատության գծով` այդ հաստատության մասնագիտությունների առնվազն 75 տոկոսի պետական հավատարմագրման առկայությունը:

5. Նոր մասնագիտություններ բացելու դեպքում ուսումնական հաստատությունը պահպանում է իր պետական հավատարմագրված կարգավիճակը, եթե ապահովված են սույն օրենքի 42 հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները:

6. Պետական ուսումնական հաստատությունները և դրանց մասնագիտությունները, ինչպես նաև ոչ պետական ուսումնական հաստատությունների բժշկական մասնագիտությունները պարտադիր պետք է անցնեն հավատարմագրման գործընթաց:

7. Ուսումնական հաստատությունների, դրանց մասնագիտությունների հավատարմագրումն իրականացվում է առանձին փուլերով՝ ըստ կրթական ծրագրերի:

8. Ուսումնական հաստատության առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումների (կրթահամալիրների, մասնաճյուղերի) կրթական գործունեությունը լիցենզավորվում, իսկ այդ ստորաբաժանումները և դրանց մասնագիտությունները հավատարմագրվում են ընդհանուր հիմունքներով` սույն օրենքով սահմանված կարգով:

9. Պետական հավատարմագրման վկայականը հաստատում է ուսումնական հաստատության կողմից իրականացվող կրթական ծրագրերի մակարդակը, դրանց բովանդակության և շրջանավարտների որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին:

10. Լիցենզիա և պետական հավատարմագրման վկայական շնորհելու կամ այդ փաստաթղթերում փոփոխություններ կատարելու դեպքում գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:

(42-րդ հոդվածը փոփ., խմբ. 11.05.11 ՀՕ-151-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։