Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՇԴ1/0041/04/15 ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Սնանկության գործ թիվ ՇԴ1/0041/04/15

2018թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ 12.11.2018 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«10» դեկտեմբերի 2018 թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Վ. Ավանեսյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

քննարկելով ըստ ՀՀ ֆինանսների նախարարության դիմումի ընդդեմ <<Ախուրյանի շինանյութեր>> ԲԲԸ-ի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.11.2018 թվականի որոշման մեջ առկա վրիպակն ուղղելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.02.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 04.04.2016 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 10.05.2016 թվականի որոշմամբ որոշել է ՀՀ ֆինանսների նախարարությանը փոխարինել նրա իրավահաջորդով՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեով:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 30.05.2017 թվականին որոշում է կայացրել կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու մասին:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.12.2017 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.05.2017 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.11.2018 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը բավարարվել է` Վերաքննիչ դատարանի 21.12.2017 թվականի որոշումը բեկանվել է և գործը՝ <<Ախուրյանի շինանյութեր>> ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արտակ Հարությունյանի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրը քննարկելու մասով, ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը կատարում է Վճռաբեկ դատարանը առանց դատական նիստ հրավիրելու՝ համապատասխան միջնորդությունը զեկուցող դատավորին հանձնելուց կամ դրա անհրաժեշտությունը ծագելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Տվյալ դեպքում անհրաժեշտություն է ծագել ուղղելու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.11.2018 թվականի որոշման եզրափակիչ մասում առկա վրիպակը, որի արդյունքում Վերաքննիչ դատարանի 21.12.2017 թվականի որոշումը բեկանելուց հետո գործը ենթակա է ուղարկման նոր քննության ոչ թե Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, այլ` այն քննած դատարան` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ուղղել թիվ ՇԴ1/0041/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.11.2018 թվականի որոշման մեջ առկա հետևյալ վրիպակը`

- եզրափակիչ մասում <<Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան>> բառերը փոխարինել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան բառերով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Վ. Ավանեսյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։