Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 2049-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 ապրիլի 2019 թվականի N 335-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 2049-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շենավանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Շենավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 2049-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետում՝

ա. «209.0» թիվը փոխարինել «208.39» թվով,

բ. «29.35» թիվը փոխարինել «28.74» թվով.

2) որոշման 3-րդ կետի՝

ա. «ա» ենթակետում «209.0» թիվը փոխարինել «208.39» թվով, իսկ «53.72» թիվը՝ «53.11» թվով,

բ. «բ» ենթակետում «25.45» թիվը փոխարինել «26.06» թվով.

3) N 4 հավելվածի՝

ա. «Բնակավայրերի» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Բնակավայրերի 28.74 17.77 3.15

»,

բ. «Ընդամենը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Ընդամենը 208.39 53.11 26.06

».

4) N 6 հավելվածի՝

ա. «054-035» կադաստրային ծածկագրով պարբերությունը հանել,

բ. «Ընդամենը» պարբերության մեջ «29.35» թիվը փոխարինել «28.74» թվով.

5) N 7 հավելվածի՝

ա. «054-003-01» կադաստրային ծածկագրով պարբերության «Բնակավայրերի հողեր» սյունակում «2.54» թիվը փոխարինել «3.15» թվով,

բ. «Ընդամենը» պարբերության մեջ «2.54» թիվը փոխարինել «3.15» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. ապրիլի 9

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։