ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2019 թվականի N 360-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԵՆ ՈՐՈՇ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈՒ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի նիստի N 53 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած՝ «Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում՝
1) պայմանագրային հիմունքներով գիտական կենտրոններին և ֆերմերային տնտեսություններին (այսուհետ՝ շահառու) տրամադրված սերմացուն ենթակա է վերադարձման 1:2 փոխհարաբերությամբ սերմանյութի կամ 1:1 փոխհարաբերությամբ դրամական արժեքի տեսքով` համաձայն հավելվածի.
2) շահառուները վերադարձման ենթակա սերմացուները հանձնում են համապատասխան մարզպետարանների տնօրինմանը` հետագա օգտագործման իրավունքով, անվճար հիմունքներով, որոնց վերաբերյալ մարզպետարանները սերմացուների բաշխումը կատարելուց հետո հնգօրյա ժամկետում ներկայացնում են ամփոփ հաշվետվություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, իսկ 1:1 փոխհարաբերությամբ դրամական արժեքի վերադարձի դեպքում վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության հաշվեհամարին (900011023422):
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված գործողությունները շահառուների կողմից կատարելուց հետո դադարում են ծրագրով նախատեսված և ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և շահառուների միջև կնքված պայմանագրերով սահմանված իրավունքներն ու պարտականությունները.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դադարեցվում է ծրագրի իրականացումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. ապրիլի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
մարտի 29-ի N 360-Լ որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՏԻԿԸՆԴԵՂԵՆ ՈՐՈՇ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈՒ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ
Հ/հ Շահառուի անունը (անվանումը) Հատկացված սերմացուն Հատկացված սերմացուի Հետ վերադարձնելու ենթակա սերմացուի
քանակը (կգ) արժեքը(դրամ) քանակը (կգ) արժեքը (դրամ)
1. «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ սիսեռ 250 287500 500 287500
2. Այվազյան Ալբերտ հնդկացորեն 100 62000 200 62000
ոլոռ 250 132500 500 132500
ոսպ 150 157500 300 157500
սիսեռ 100 115000 200 115000
3. Գաբոյան Հովհաննես հնդկացորեն 100 62000 200 62000
ոլոռ 250 132500 500 132500
ոսպ 150 157500 300 157500
սիսեռ 100 115000 200 115000
4. Գևորգյան Գևորգ* հնդկացորեն 100 62000 200 62000
ոլոռ 250 132500 500 132500
ոսպ 250 262500 500 262500
սիսեռ 100 115000 200 115000
5. Գևորգյան Հովհաննես հնդկացորեն 100 62000 200 62000
ոլոռ 250 132500 500 132500
ոսպ 150 157500 300 157500
սիսեռ 100 115000 200 115000
6. ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ ոլոռ 900 477000 1800 477000
7. Ղազարյան Մամիկոն հնդկացորեն 100 62000 200 62000
ոլոռ 250 132500 500 132500
ոսպ 150 157500 300 157500
սիսեռ 100 115000 200 115000
8. Նալբանդյան Էդիկ հնդկացորեն 4200 2604000 8400 2604000
ոլոռ 800 424000 1600 424000
ոսպ 3100 3255000 6200 3255000
սիսեռ 3500 4025000 7000 4025000
9. Պետրոսյան Հունան հնդկացորեն 100 62000 200 62000
ոլոռ 250 132500 500 132500
ոսպ 150 157500 300 157500
սիսեռ 100 115000 200 115000
10. Սերգոյան Արա հնդկացորեն 100 62000 200 62000
ոլոռ 250 132500 500 132500
ոսպ 150 157500 300 157500
սիսեռ 100 115000 200 115000
11. Ոսկանյան Խաչիկ հնդկացորեն 100 62000 200 62000
ոլոռ 150 79500 300 79500
ոսպ 100 105000 200 105000
սիսեռ 150 172500 300 172500
12. Իվանյան Սևադա ոլոռ 400 212000 800 212000
ոսպ 150 157500 300 157500
սիսեռ 200 230000 400 230000
13. Մելիք-Թանգյան Նարեկ ոլոռ 350 185500 700 185500
ոսպ 200 210000 400 210000
սիսեռ 200 230000 400 230000
14. Խաչատրյան Գագիկ ոլոռ 650 344500 1300 344500
ոսպ 300 315000 600 315000
ԸՆԴԱՄԵՆԸ՝ 20000 16750000 40000 16750000
* Ծրագրի շրջանակներում տրամադրված սերմացուները, որոնք ցանքի համար չեն օգտագործվել և ցանքային պիտանելիությունը համապատասխանում է սերմացուների նկատմամբ սահմանված պահանջներին, ենթակա են նույն քանակությամբ հետ վերադարձման:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան