Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 730-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

26 մարտի 2019 թ. N 282-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 730-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը.

Հրամայում եմ.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության համայնքի բյուջեի օրինակելի ձևը և նշված ձևի առանձին հատվածների լրացման մասին ցուցումները հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի մարտի 5-ի N 194-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 730-Ն հրամանի N 1 հավելվածի 1-ին հատվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ա. Ջանջուղազյան

Հավելված N 1

ՀՀ ֆինանսների նախարարի

2019 թվականի մարտի 26-ի

N 282-Ն հրամանի

«ՀԱՏՎԱԾ 1

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

(հազար դրամով)

Տողի NN Եկամտատեսակները Հոդվածի

NN Ընդամենը (ս.5+ս.6) այդ թվում`

վարչական մաս ֆոնդային մաս

1 2 3 4 5 6

1000 ԸՆԴԱՄԵՆԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

(տող 1100 + տող 1200 + տող 1300)

այդ թվում՝

1100 1. ՀԱՐԿԵՐ ԵՎ ՏՈՒՐՔԵՐ

(տող 1110 + տող 1120 + տող 1130 + տող 1140 + տող 1150)

այդ թվում` 7100 X

1110 1.1 Գույքային հարկեր անշարժ գույքից

(տող 1111 + տող 1112) 7131 X

այդ թվում`

1111 Գույքահարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող շենքերի և շինությունների համար X

1112 Հողի հարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողի համար X

1120 1.2 Գույքային հարկեր այլ գույքից 7136 X

այդ թվում`

1121 Գույքահարկ փոխադրամիջոցների համար X

1130 1.3 Տեղական տուրքեր (տող 11301 + տող 11302 + տող 11303 + տող 11304 + տող 11305 + տող 11306+ տող 11307 + տող 11308 + տող 11309 + տող 11310+ տող 11311 + տող 11312 + տող 11313 + տող 11314 + տող 11315 + տող 11316 + տող 11317 + տող 11318 + տող 11319)

այդ թվում` 7145 X

11301 Համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) թույլտվության համար X

11302 Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման և բարեկարգման աշխատանքներ կատարելու

թույլտվության համար X

11303 Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար X

11304 Համայնքի վարչական տարածքում, սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների վարչական տարածքում, բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների կողեզրում, խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար X

11305 Համայնքի վարչական տարածքում, սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների վարչական տարածքում գտնվող մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար X

11306 Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար X

11307 Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար X

11308 Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար X

11309 Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին), ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար X

11310 Համայնքի վարչական տարածքում համայնքային կանոններին համապատասխան հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար X

11311 Քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ, սահմանված կարգին համապատասխան, տնային կենդանիներ պահելու թույլտվության համար X

11312 Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների (բացառությամբ Երևան քաղաքի) X

11313 Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար X

11314 Համայնքի վարչական տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների` միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար X

11315 Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար X

11316 Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար X

11317 Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար X

11318 Համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար X

11319 Այլ տեղական տուրքեր X

1140 1.4 Համայնքի բյուջե վճարվող պետական տուրքեր (տող 1141 + տող 1142)

այդ թվում` 7146 X

1141 Քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ կատարելու և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար X

1142 Նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար X

1150 1.5 Այլ հարկային եկամուտներ

(տող 1151 + տող 1155)

այդ թվում` 7161 X

1151 Օրենքով պետական բյուջե ամրագրվող հարկերից և այլ պարտադիր վճարներից մասհանումներ համայնքների բյուջեներ (տող 1152 + տող 1153 + տող 1154)

որից` X

1152 Եկամտային հարկ X

1153 Շահութահարկ X

1154 Այլ հարկերից և պարտադիր վճարներից կատարվող մասհանումներ X

1155 Հողի հարկի և գույքահարկի գծով համայնքի բյուջե վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժեր տուգանքներ, որոնք չեն հաշվարկվում այդ հարկերի գումարների նկատմամբ X

1200 2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 7300

(տող 1210 + տող 1220 + տող 1230 + տող 1240 + տող 1250 + տող 1260)

այդ թվում՝

1210 2.1 Ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից, այդ թվում` 7311 X

1211 Համայնքի բյուջե մուտքագրվող արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետությունների տեղական ինքնակառավարման մարմիններից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով X

1220 2.2 Կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից, այդ թվում` 7312 X

1221 Համայնքի բյուջե մուտքագրվող արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետությունների տեղական ինքնակառավարման մարմիններից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով X

1230 2.3 Ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից,

այդ թվում` 7321 X

1231 Համայնքի բյուջե մուտքագրվող արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով X

1240 2.4 Կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից

այդ թվում` 7322 X

1241 Համայնքի բյուջե մուտքագրվող արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով X

1250 2.5 Ընթացիկ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից

(տող 1251 + տող 1252 + տող 1255 + տող 1256)

որից` 7331 X

1251 Պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ X

1252 Պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ (տող 1253 + տող 1254)

այդ թվում` X

1253 Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` ՀՀ օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստների պետության կողմից փոխհատուցվող գումարներ X

1254 Այլ դոտացիաներ X

1255 Պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) X

1256 ՀՀ այլ համայնքների բյուջեներից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող պաշտոնական դրամաշնորհներ X

1260 2.6 Կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից

(տող 1261 + տող 1262)

այդ թվում` 7332 X

1261 Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) X

1262 ՀՀ այլ համայնքներից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող պաշտոնական դրամաշնորհներ X

1300 3. ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

(տող 1310 + տող 1320 + տող 1330 + տող 1340 + տող 1350 + տող 1360 + տող 1370 + տող 1380 + տող 1390)

այդ թվում` 7400

1310 3.1 Տոկոսներ

այդ թվում` 7411 X

1311 Օրենքով նախատեսված դեպքերում բանկերում համայնքի բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացված տոկոսավճարներ X

1320 3.2 Շահաբաժիններ

այդ թվում` 7412 X

1321 Բաժնետիրական ընկերություններում համայնքի մասնակցության դիմաց համայնքի բյուջե կատարվող մասհանումներ (շահաբաժիններ) X

1330 3.3 Գույքի վարձակալությունից եկամուտներ

(տող 1331 + տող 1332 + տող 1333 + տող 1334)

այդ թվում` 7415 X

1331 Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ X

1332 Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ X

1333 Համայնքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքի սեփականությանը պատկանող հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ X

1334 Այլ գույքի վարձակալությունից մուտքեր X

1340 3.4 Համայնքի բյուջեի եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից

(տող 1341 + տող 1342 + տող 1343)

այդ թվում` 7421 X

1341 Համայնքի սեփականություն հանդիսացող, այդ թվում` տիրազուրկ, համայնքին որպես սեփականություն անցած ապրանքների (բացառությամբ հիմնական միջոց, ոչ նյութական կամ բարձրարժեք ակտիվ հանդիսացող, ինչպես նաև համայնքի պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների) վաճառքից մուտքեր X

1342 Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ X

1343 Օրենքով սահմանված դեպքերում համայնքային հիմնարկների կողմից առանց տեղական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարներ X

1350 3.5 Վարչական գանձումներ (տող 1351 + տող 1352 + տող 1353)

այդ թվում՝ 7422 X

1351 Տեղական վճարներ

(տող 13501 + տող 13502 + տող 13503 + տող 13504 + տող 13505 + տող 13506 + տող 13507 + տող 13508 + տող 13509 + տող 13510 + տող 13511 + տող 13512 + տող 13513 + տող 13514 + տող 13515 + տող 13516 + տող 13517 + տող 13518 + տող 13519+ տող 13520)

այդ թվում` X

13501 Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար X

13502 Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար X

13503 Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար X

13504 Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար X

13505 Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար X

13506 Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար X

13507 Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար X

13508 Համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար X

13509 Կենտրոնացված ջեռուցման համար X

13510 Ջրմուղ-կոյուղու համար այն համայնքներում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող կազմակերպությունների սպասարկման տարածքներում X

13511 Ոռոգման ջրի մատակարարման համար այն համայնքներում, որոնք ներառված չեն «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում X

13512 Համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար X

13513 Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար X

13514 Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար X

13515 Համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար X

13516 Համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար X

13517 Համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար X

13518 Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար X

13519 Համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց X

13520 Այլ տեղական վճարներ X

1352 Համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման համար վճարներ X

1353 Համայնքի բյուջե մուտքագրվող այլ վարչական գանձումներ X

1360 3.6 Մուտքեր տույժերից, տուգանքներից

(տող 1361 + տող 1362)

այդ թվում` 7431 X

1361 Վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտներ X

1362 Մուտքեր համայնքի բյուջեի նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորությունների չկատարման դիմաց գանձվող տույժերից X

1370 3.7 Համայնքի բյուջե մուտքագրվող այլ կատեգորիաներում չդասակարգված ընթացիկ տրանսֆերտներ

(տող 1371 + տող 1372)

այդ թվում` 7441 X

1371 Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից համայնքին, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից և դրամական միջոցներից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար համայնքի բյուջե ստացված մուտքեր` տրամադրված արտաքին աղբյուրներից X

1372 Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից համայնքին, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից և դրամական միջոցներից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար համայնքի բյուջե ստացված մուտքեր` տրամադրված ներքին աղբյուրներից X

1380 3.8 Համայնքի բյուջե մուտքագրվող այլ կատեգորիաներում չդասակարգված կապիտալ տրանսֆերտներ

(տող 1381 + տող 1382)

այդ թվում` 7442 X

1381 Նվիրատվության, ժառանգության իրավունքով ֆիզիկական անձանցից և կազմակերպություններից համայնքին, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից և դրամական միջոցներից կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար համայնքի բյուջե ստացված մուտքեր` տրամադրված արտաքին աղբյուրներից X

1382 Նվիրատվության, ժառանգության իրավունքով ֆիզիկական անձանցից և կազմակերպություններից համայնքին, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից և դրամական միջոցներից կապիտալ ծախսերի իրականացման համար համայնքի բյուջե ստացված մուտքեր` տրամադրված ներքին աղբյուրներից X

1390 3.9 Այլ եկամուտներ

(տող 1391 + տող 1392 + տող 1393)

այդ թվում` 7452

1391 Համայնքի գույքին պատճառած վնասների փոխհատուցումից մուտքեր X

1392 Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր X

1393 Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ, ՀՈՂԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(հազար դրամով)

Տողի

NN Եկամտատեսակները ապառքը տարեսկզբի դրությամբ ապառքը տարեվերջի դրությամբ տվյալ տարվա հաշվարկային գումարը

1 2 3

1 Գույքահարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող շենքերի և շինությունների համար

2 Հողի հարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողերի համար

3 Գույքահարկ փոխադրամիջոցների համար

4 Հողերի վարձակալության վարձավճարներ x

5 Այլ գույքի վարձակալության վարձավճարներ x

»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։