Անցնել բովանդակությանը

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29–Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23–ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Արձանագրությունընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-12-01-ից մինչև 2020-12-21։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2020-12-21Բացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23–ին ստորագրված պայմանագրի 8-րդ հոդվածի 1-ին կետը «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 5 հավելված) 12-րդ կետին առնչվող մասով կիրառվում է հետևյալ խմբագրությամբ.

«12. Յուրաքանչյուր անդամ պետության համար ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվները սահմանվում են հետևյալ չափերով՝

Հայաստանի Հանրապետություն՝ 1,220 տոկոս.

Բելառուսի Հանրապետություն՝ 4,560 տոկոս.

Ղազախստանի Հանրապետություն՝ 7,055 տոկոս.

Ղրղզստանի Հանրապետություն՝ 1,900 տոկոս.

Ռուսաստանի Դաշնություն՝ 85,265 տոկոս։»։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։