Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 4-րդ հոդվածում`
Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 4-րդ հոդվածում`
ա) 2-րդ կետում «30 մլն դրամը» բառերը փոխարինել «50 մլն դրամը» բառերով և վերջին նախադասությունից հանել «խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության, ինչպես նաև» բառերը.
բ) 3-րդ կետի «ե» ենթակետում`
- «վարկային» բառից առաջ ավելացնել «բանկերը, գրավատները,» բառերը,
- «աուդիտորական կամ խորհրդատվական ծառայություններ մատուցողները» բառերը փոխարինել «իրավունքի, հաշվապահական հաշվառման և աուդիտի բնագավառի գործունեություն, առևտրային գործունեության և կառավարման հարցերով խորհրդատվություն իրականացնողները» բառերով.
գ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Անկախ սույն օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից, նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների) պետական գրանցում ստանալու օրվանից համարվում են պարզեցված հարկ վճարողներ, եթե նրանք պետական գրանցման օրվանից մեկամսյա ժամկետում (բայց ոչ ուշ, քան պետական գրանցման եռամսյակի վերջին օրը) իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետով նախատեսված գրավոր հայտարարագիրը:»: