ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2018 թվականի N 398-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար, և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2018 թ. ապրիլի 7
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
ապրիլի 5-ի N 398-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման
երկիրը Արժեքը
(դրամ)
1 2 3 4 5 6 7 8
1. 6006210000 Տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ, չսպիտակեցված կամ սպիտակեցված տրիկոտաժե գործվածք՝ չսպիտակեցված կամ սպիտակեցված, 100 տոկոս բամբակի պարունակությամբ կգ 145000 Թուրքիա 424560000
2. 6006210000 Տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ, չսպիտակեցված կամ սպիտակեցված տրիկոտաժե գործվածք՝ չսպիտակեցված կամ սպիտակեցված, 100 տոկոս բամբակի պարունակությամբ կգ 20000 Ուզբեկստան 6400000
3. 6006220000 Տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ, ներկած տրիկոտաժե գործվածք՝ ներկված, 100 տոկոս բամբակի պարունակությամբ կգ 15000 Թուրքիա 41760000
4. 5604100000 Ռետինե թելեր և կորդ՝ մանածագործական նյութերի պատվածքով ռետինե թելեր և կորդ՝ մանածագործական նյութերի պատվածքով, առաձգական ժապավենի և տրիկոտաժի արտադրության համար կգ 11000 Թուրքիա 12144000
5. 54024900000 Թելեր՝ համալիր սինթետիկ (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված՝ ներառյալ 67 դտեքսից պակաս գծային խտությամբ սինթետիկ այլ միաթելեր՝ չոլորած կամ 50 ոլոր/մ-ից ոչ ավելի ոլորած սինթետիկ համալիր թելեր՝ գուլպայի արտադրության համար կգ 20000 Թուրքիա 22100000
6. 5402310000 Սինթետիկ համալիր թելեր՝ նայլոնից կամ այլ պոլիամիդներից, միաթելի գծային խտությունը՝ 50 տեքսից ոչ ավելի նայլոնից թելեր՝ գուլպայի արտադրության համար կգ 16000 Թուրքիա 17000000
7. 5402330000 Թելեր՝ համալիր սինթետիկ (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված՝ ներառյալ 67 դտեքսից պակաս գծային խտությամբ սինթետիկ մենաթելերի տեքստուրավորած թելերը, պոլիեթերային պոլիեթերային թելեր՝ գուլպայի արտադրության համար կգ 16000 Թուրքիա 17704000
8. 5207100000 Բամբակե մանվածք (բացի կարի թելերից) բամբակի մանրաթելերի 85 տոկոս զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ՝ գուլպայի արտադրության համար կգ 23000 Թուրքիա 25392000
9. 5207100000 Բամբակե մանվածք (բացի կարի թելերից) բամբակի մանրաթելերի 85 տոկոս զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ՝ գուլպայի արտադրության համար կգ 44000 Ուզբեկստան 105600000
10. 8308200000 Խողովակաձև կամ երկատված գամեր մետաղյա գամեր՝ հագուստի համար կգ 5000 Թուրքիա 19200000
11. 9606210000 Կոճակներ՝ պլաստմասսայից, առանց մանածագործական պատվածքի կոճակներ՝ հագուստի համար կգ 3000 Թուրքիա 1320000
12. 4811419000 Թուղթ, ստվարաթղթի քաթան՝
ցանկացած չափի գլանափաթեթներով ինքնակպչուն ժապավեն՝ գլանափաթեթով, տրիկոտաժի արտադրության համար կգ 7000 Թուրքիա 10420000
13. 4802552500 Գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող ոչ կավճապատ թուղթ և ստվարաթուղթ, և չծակոտած քարտեր ու թղթե ժապավեններ՝ գլանափաթեթներով կամ ցանկացած չափի ուղղանկյուն (ներառյալ՝ քառակուսի) թերթերով, բացի 4801 կամ 4803 ապրանքային դիրքերում ընդգրկված թղթից, ձեռքով կաղապարված այլ թուղթ և ստվարաթուղթ՝ մեխանիկական կամ քիմիկա-մեխանիկական եղանակով ստացված մանրաթելեր չպարունակող, կամ մանրաթելերի ընդհանուր զանգվածի այդպիսի մանրաթելերի 10 տոկոսից ոչ ավելի պարունակությամբ, 1 քառ. մետրի համար՝ 40 գ կամ ավելի, բայց 150 գ-ից ոչ ավելի զանգվածով գլանափաթեթներից 1 քառ. մետրի համար՝ 60 գ կամ ավելի, բայց 75 գ-ից պակաս զանգվածով թուղթ՝ գլանափաթեթով, տեքստիլ նյութերի վրա տպելու համար կգ 8000 Թուրքիա 2700000
14. 6006210000 Տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ, չսպիտակեցրած կամ սպիտակեցրած տրիկոտաժե գործվածք՝ չսպիտակեցրած կամ սպիտակեցրած, 100% բամբակի պարունակությամբ կգ 140 000 Թուրքիա 409 920 000
15. 6006220000 Տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ, ներկած տրիկոտաժե գործվածք՝ ներկած, 100% բամբակի պարունակությամբ կգ 10 000 Թուրքիա 27 840 000
Ընդամենը 1 144 060 000
(հավելվածը խմբ. 01.06.18 N 619-Ա, լրաց, փոփ. 07.03.19 N 220-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան