ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2019 թվականի N 88-Ա
«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 2,608,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Հույսի ճրագ» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. մարտի 1
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2019 թ.
մարտի 1-ի N 88-Ա
որոշման
ԾՐԱԳԻՐ
«Հույսի Ճրագ»
1. Ծրագրի նպատակը Նյութական և ֆինասական օգնություն հասարակության սոցիալապես անապահով շերտերին:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենքով սահմանված կարգով նախատեսվում է օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը ԱՄՆ-ի քաղաքացիներ,Կալիֆոռնիա Նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը
Սեթա -Յունիս Ղազարյան Ենովքի (անձնագրի N AA0002802, տրված է 21.10.2013 թ., 02-ի կողմից)
Զուրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագրի N AA0002801, տրված է 21.10.2013 թ., 02-ի կողմից)
4. Ծրագիրը կատարողը «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ,
Իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Չարենցի 58-5, գործող հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, հեռ. 043 500 503, 0 դրամ սակագնով թեժ գիծ՝ 20-80, ՀՎՀՀ 01557357
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ (ամբողջ տարածք) և ԼՂՀ (ամբողջ տարածք) բնագավառը՝ սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 2608000 (երկու միլիոն վեց հարյուր ութ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, տարեկան՝ 521600 հինգ հարյուր քսանմեկ հազար վեց հարյուր ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ)
7. Բարեգործություն ստացողը 1. Զոհված ազատամարտիկների ընտանիքներ
2. Փախստական ընտանիքներ (Իրաք, Սիրիա)
3. Հաշմանդամներ
4. «Արմենիան Լայթհաուս» ԲՀ-ի շահառու ընտանիքներ (բազմազավակ, սոցիալապես անապահով, բնական աղետներից տուժած և կացարան չունեցող)
5. Հրդեհի և ինքնափլուզման հետևանքով բնակելի տարածքից զրկված ընտանիքներ և սահմանապահ, սահմանամերձ և հեռավոր գյուղերի բնակչություն:
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1. Զոհված ազատամարտիկների ընտանիքներին նյութական օգնության (հագուստ, կոշիկ) տրամադրում ՝ 25000 քսանհինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $5000)
2. Նյութական և ֆինանսական օգնության (հագուստ, կոշիկ, կենցաղային իրեր, անկողնային պարագաներ, հիգիենայի պարագաներ) տրամադրում Իրաքի, Սիրիայի փախստական ընտանիքներին 100000 հարյուր հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $20000)
3. Հաշմանդամներին աջակցություն (էլեկտրական և պարզ սայլակ, քայլակ, հենակ և այլն) 100000 հարյուր հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $20000)
4. Մարդասիրական օգնության (հագուստ, կոշիկ, կենցաղային իրեր, անկողնային պարագաներ, հիգիենայի պարագաներ, խոհանոցային իրեր) բաշխում ՀՀ և ԼՂՀ տարածքում (ցուցակները տրամադրվում են համայնքապետարանների կողմից) 2000000 երկու միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $400000)
5. Ֆինասական օգնություն հիմնադրամի սոցիալապես անապահով շահառու ընտանիքներին՝ 170000 հարյուր յոթանասուն հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $34000)
6. Կազմակերպչական ծախսերի հանրագումարը կազմում է ՝ 213000 երկու հարյուր տասներեք հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
- Գրասենյակային գույքի ձեռքբերում 18000 տասնութ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $3600)
- Ավտոմեքենայի շահագործման ծախսեր 50000 հիսուն հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան ՝$10000)
- Գրասենյակի աշխատողների աշխատավարձ 125000 հարյուր քսանհինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $25000)
- Մաքսատան ծախսեր 5000 հինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $1000)
- Գործուղման ծախսեր 5000 հինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $1000)
- Աուդիտի իրականացում 10000 տաս հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $2000)
Նշված միջոցառումներն իրականացվելու են 2019 թ. հունվարի 1-ից 2023 թ. դեկտեմբերի 31-ը:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը նախատեսվում է ՝
1․Հագուստի, կենցաղային իրերի, անկողնային պարագաների, խոհանոցային պարագաների, կոշիկների, հիգիենայի պարագաների ներմուծում 2125000 երկու միլիոն հարյուր քսանհինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան ՝$425000)
2. Էլեկտրական և պարզ սայլակների, քայլակների, հենակների ներմուծում հաշմանդամների համար 100000 հարյուր հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $20000)
3. Գրասենյակային գույքի ձեռքբերում 18000 տասնութ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $3600)
4․Ավտոմեքենայի շահագործման ծախսեր (բենզին, գազ, պահեստամասեր և այլն) 50000 հիսուն հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $10000)
5․Մաքսատան ծախսեր 5000 հինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (գործակալների վարձատրություն, պահեստի վարձակալություն (տարեկան՝ $1000)
6․Աուդիտի իրականացում 10000 տաս հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $2000)
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր 2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպչական ծախսերի հանրագումարը կազմում է ՝ 213000 երկու հարյուր տասներեք հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
- Գրասենյակային գույքի ձեռքբերում 18000 տասնութ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $3600)
- Ավտոմեքենայի շահագործման ծախսեր 50000 հիսուն հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան ՝$10000)
- Գրասենյակի աշխատողների աշխատավարձ 125000 հարյուր քսանհինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $25000)
- Մաքսատան ծախսեր 5000 հինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $1000)
- Գործուղման ծախսեր 5000 հինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $1000)
- Աուդիտի իրականացում 10000 տաս հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $2000)
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Սոցիալական աջակցության տարածքային մարմիններ
ՀՀ ոստիկանություն
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ
Սփյուռքահայեր, անհատ բարեգործներ
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հոգաբարձուների խորհրդին հաշվետվության ներկայացում ծրագրերի իրականացման վերաբերյալ
ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացումը լիազորված մարմնին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան