Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1087-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 ապրիլի 2019 թվականի N 378-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1087-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացված՝ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներն ավելացված արժեքի հարկից ազատելու համար հիմք ընդունվող տեղեկանքի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1087-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը.

2) 1-ին կետով հաստատված հավելվածի՝

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Արտոնությունների կիրառման համար հիմք հանդիսացող՝ սույն կարգի N 1 հավելվածում ներկայացված տեղեկանքը (այսուհետ՝ տեղեկանք) կարող է ներբեռնվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջից և լրացվել տպագիր կամ ձեռագիր տարբերակներով:»,

բ. 3-րդ և 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

գ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հիմնադրամի կողմից իրականացված յուրաքանչյուր գործարքի (ձեռքբերման) համար լրացվում է մեկ տեղեկանք: Տեղեկանքը լրացվում է երեք բնօրինակից, որի մեկ օրինակը տրվում է ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձանց (ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային կամ հարկային մարմին), երկրորդ օրինակը պահվում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամում, իսկ երրորդը ներկայացվում է հարկային մարմին՝ մինչև տեղեկանքի դուրսգրման ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ: Յուրաքանչյուր գործարքի համար լրացված հաշվարկային փաստաթղթերը պետք է լինեն նույնական, առանձին-առանձին կնքված ու ստորագրված: Տեղեկանքի սխալ լրացման դեպքում հիմնադրամի կողմից դրա երեք օրինակն էլ ճանաչվում են անվավեր՝ համապատասխան նշում կատարելով դրանց վրա:»,

դ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հարկային մարմինը հիմնադրամի կողմից ներկայացված տեղեկանքների պատճեններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում դրանք տրամադրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:».

3) ուժը կորցրած ճանաչել N 2 հավելվածը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. ապրիլի 15

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։