Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈւՄ

Ա. Ընդունելիությունը

55. Կառավարությունը հայտարարել է, որ չեն սպառված ներպետական միջոցները, և պնդել է, որ Հանձնառությունների մասին օրենքի ներքո վնասների հատուցման քաղաքացիական հայցը դիմողին հնարավորություն կատար ստանալու կատարված իրավախախտումների համար քաղաքացիական դատարանների կողմից սահմանվող փոխհատուցում, որոնք, ըստ էության, կաշկանդված չեն եղել քրեական դատարանի կողմից հաստատված փաստերով` կապված մեղադրյալների մեղքի հետ (տե՜ս վերը` կետ 52):

56. Դիմողը չի ժխտել, որ տեսականորեն ինքը կարող էր ներկայացնել վնասների հատուցման հայց` իր կողմից ձեռնարկված վարչական միջոցների հետ մեկտեղ, որոնք չեն ընդունվել վարչական դատարանի կողմից համապատասխան հայցային վաղեմությունն իբրև թե կամայականորեն մեկնաբանելու պատճառով: Այնուհետև նա նշել է, որ ոստիկանատանն իր ստացած վնասվածքը և այն գաղափարը, որ դրա համար պատասխանատու անձինք դեռ ծառայության մեջ են, հետ են պահել իրեն քաղաքացիական հայց ներկայացնելուց: Նա շեշտել է, որ խոշտանգումների համար փոխհատուցում պահանջելու հնարավորությունը հանդիսացել է այդ գործողությունների արդյունքում առաջացած խախտումը վերացնելու համար պահանջվող միջոցների միայն մի, սակայն ոչ մի դեպքում` ոչ ամենակարևոր մասը:

57. Նախևառաջ Դատարանը նկատում է, որ այն միջոցները, որ, համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի, պետք է սպառված լինեն, նրանք են, որոնք հասու են, բավարար են և համապատասխանում են վկայակոչվող խախտումներին (տե՜ս` mutatis mutandis, Մանուսսակիսը և այլոք ընդդեմ Հունաստանի գործով 1996թ. սեպտեմբերի 26-ի վճիռը, Վճիռների և Որոշումների մասին հաշվետվություններ 1996թ.-IV, էջեր. 1359-60, կետ 33):

58. Դատարանը հաշվի է առնում դիմողի փաստարկը խոշտանգումների համար փոխհատուցման կարևորության և համապատասխանության վերաբերյալ: Նա ընդունում է այդ փաստարկը և հղում է կատարում իր նախադեպին, համաձայն որի` 3-րդ հոդվածի իմաստով պետության պարտականությունները չեն կարող սահմանափակվել լոկ վնասների հատուցմամբ (տե՜ս` inter alia, Ղայանն ընդդեմ Թուրքիայի գործով 1998 թվականի փետրվարի 19-ի վճիռը, Հաշվետվություններ 1998-I, էջ 329, կետ 105, և ՄաքՔերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճիռը, թիվ 28883/95, կետ 121, ECHR-III): Ոստիկանության բաժանմունքում կրած տանջանքների վերաբերյալ բողոքների համար քրեական վարույթը հատուցում ստանալու իրական միջոց է (տե՜ս` օրինակ, Փարլաքը, Աքթյուրքը և Յայն ընդդեմ Թուրքիայի որոշումը) գործով 2001 թվականի հունվարի 9-ի որոշումը, թիվ 24942/94, 24943/94 և 25125/94):

59. Տվյալ գործով Դատարանը նշում է, որ դաժան վերաբերմունքի համար ոստիկանության երկու աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և իրականացվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի ներքո (տե՜ս վերը` կետ 47): Իրոք, այդ մեղադրանքին հետևել է այն, որ դիմողը ներկայացրել է վարչական հայց վնասների հատուցման համար, որը մերժվել է վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով: Այդ իսկ պատճառով, Դատարանն այժմ պետք է համոզվի, որ գործի հատուկ հանգամանքներում դիմողը պետք է սպառած լիներ Կառավարության բացատրությունում նշված քաղաքացիական միջոցները:

60. Դատարանը նկատում է, որ տվյալ հարցին չի կարելի պատասխանել առաջին հերթին առանց, քննարկելու պնդումն առ այն, որ վաղեմության ժամկետի կապակցությամբ վարչական դատարանների մեկնաբանությունը եղել է կամայական (տե՜ս վերը` կետ 56), քանի որ դիմողը, որն սպառել էր ենթադրաբար արդյունավետ և բավարար միջոցը, չի կարող պարտադրված լինել փորձելու մյուսները, որոնք եղել են հասու, սակայն, գուցե, հաջողության չհանգեցնելով (Աքվիլինան ընդդեմ Մալթայի Մեծ Պալատ, թիվ 25642/94, կետ 39, ECHR 1999-III):

61. Պետք է շեշտել, որ Դատարանը կանդրադառնա բողոքի իրական առարկային (տե՜ս վերը` կետ 54), որը վերաբերում է օրենքի միջոցով մարդկանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը պաշտպանելու բացարձակ պարտականությանը, և, ըստ էության, սահմանափակված չէ դաժան վերաբերմունքով:

Դատարանը գտնում է, որ միջոցները սպառված չլինելու առնչությամբ Կառավարության նախնական առարկությունը սերտորեն կապված է բողոքի էության հետ և համապատասխանաբար որոշում է այն միավորել գործին:

Բ. Գործի հանգամանքները

1. Կողմերի փաստարկները

62. Կառավարությունը պնդել է, որ ոստիկանության աշխատակիցներին դատապարտելուն հանգեցրած քրեական վարույթը լիովին համապատասխանել է Կոնվենցիայի պահանջներին. նյութական և բժշկական բնույթի ապացույցները ձեռք են բերվել պատշաճ կերպով, իսկ վկաների ցուցմունքները` անհապաղ. դատախազության մարմինները մեղադրել են երկու ոստիկաններին, թեև բողոքը ներկայացված է եղել նրանցից միայն մեկի դեմ. դատարանը դիմողի հորը թույլատրել է ակտիվորեն մասնակցել դատավարությանը որպես տուժողի օրինական ներկայացուցիչ, ընդունել է նրա բոլոր միջնորդությունները և լսել նրա կողմից բոլոր վկաներին: Բացի դրանից, գործի վերաքննության արդյունքում կայացված դատավճռին համապատասխան` պարզվել է, որ իրոք տեղի է ունեցել խոստովանության կորզում տանջանքների ենթարկելու միջոցով, և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ նշանակվել է առավել ծանր պատիժ:

63. «Կարևոր խոստովանության» վերաբերյալ դատարանի վիճարկվող դիտարկումների հարցի կապակցությամբ Կառավարությունը նշել է, որ դա եղել է քրեական իրավունքի սկզբունքի կիրառման խնդիր. չնայած ոստիկանության աշխատակիցների կողմից մեղադրանքների անդադար հերքմանը` Ասիզների դատարանը որոշել էր, որ հակառակի մասին ապացույցների բացակայության պայմաններում գործի նյութերը բավարար են հաստատելու, որ դիմողի մարմնին հայտնաբերված վնասվածքները հասցվել են ոստիկանության բաժանմունքում, որի արդյունքում էլ հնարավոր է եղել մեղադրյալներին մեղավոր ճանաչել:

Կառավարությունը բացատրել է, որ դատավորների կողմից Քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի ներքո նվազագույն պատժաչափ նշանակելու պատճառը եղել է այն, որ նրանք օգտագործել են իրենց հայեցողությանը և որոշել, որ չի եղել որևէ մտավախություն ոստիկանության աշխատակիցների կողմից կրկին հանցագործություն կատարելու առումով:

Վերջապես, Կառավարությունը մատնանշել է, որ ոստիկանության աշխատակիցները ժամանակավորապես ազատվել են իրենց պաշտոններից հետաքննությունն սկսելուն հաջորդ օրը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական դատապարտումը բավականաչափ գերակշռում էր կարգապահական սանկցիային, այն գտել է, որ Դատարանը չպետք է մեծ նշանակություն տա այդ սանկցիայի մեղմ լինելուն:

Հակիրճ` Կառավարությունը գտել է, քանի որ դիմողի գործը հանգեցրել է մեղավորների հայտնաբերմանն ու պատժմանը, Թուրքիան այդպիսով իրականացրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով իր վրա դրված պոզիտիվ պարտականությունը:

64. Ի հաստատումն իր այն հայտարարության, որ իրեն տանջանքների ենթարկած ոստիկանության աշխատակիցներն իրականում մնացել են անպատիժ, դիմողը պարզաբանել է որ հաստատվել էր, որ եթե նրանք իրենց դատապարտման հինգ տարիների ընթացքում չկատարեն որևէ հանցագործություն, ապա նրանց նկատմամբ նշանակված պատիժը երբևէ չի կիրառվի: Որպես զոհ` նա ավելացրել է, որ խիստ կարգապահական տույժն իր համար կլիներ առավել մեծ հատուցում:

Դիմողը եզրակացրել է, որ պատիժների զավեշտական բնույթը, որևէ վարչական տույժի բացակայությունը, չնայած ծառայության կարգապահական կարգավորմանը և գործը դեռևս չլուծված լինելու ժամանակ մեղադրյալներից մեկին ցուցաբերված օժանդակությանը, եղել են գործոններ, որոնք ստիպել են, որպեսզի նախաձեռնված պաշտպանությունն իրականացվի դաժան վերաբերմունքի պատրանքային արգելմամբ, ուստի, առաջացրել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

2.Դատարանի գնահատականը

(ա) Ընդհանուր սկզբունքներ

65. Համաձայն Դատարանի կողմից ձևավորված նախադեպի` երբ անձը ճշմարտացի հայտարարություն է անում առ այն, որ ինքը Պետության ներկայացուցիչների կողմից ենթարկվել է 3-րդ հոդվածը խախտող վերաբերմունքի, ներպետական մարմինների պարտականությունն է իրականացնել «արդյունավետ պաշտոնական հետաքննություն», որով հնարավոր է հաստատել փաստերը և բացահայտել ու պատժել մեղավորներին (տե՜ս` Սլիմանին ընդդեմ Ֆրանսիայի գործով վճիռը, թիվ 57671/00, կետեր 30 և 31, ECHR 2004-IX (հատվածներ) և Ասսենովը և այլոք ընդդեմ Բուլղարիայի գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, Հաշվետվություններ, կետ 102): Ավելին, 3-րդ հոդվածի ընթացակարգային պահանջները տանում են նախնական քննությունից էլ այն կողմ, երբ, ինչպես տվյալ գործում, հետաքննությունը հանգեցնում է նրան, որ ներպետական դատարաններում իրականացվում է վարույթ. ընդհանուր առմամբ, դատական փուլը ներառող քննությունը պետք է բավարարի 3-րդ հոդվածով սահմանված արգելքների պահանջները: Դա նշանակում է, որ ներպետական դատական մարմինները ոչ մի դեպքում չպետք է թույլ տան, որպեսզի պատճառված ֆիզիկական կամ հոգեկան տառապանքը մնա անպատիժ: Դա շատ կարևոր է հասարակական վստահության արժանանալու, օրենքի կատարմանն աջակցելու և ապօրինի գործողությունների նկատմամբ իշխանությունների հանդուրժողականությունը և դրանցում իշխանությունների համագործակցությունը կանխելու համար (տե՜ս վերը` mutatis mutandis, կետ 56):

66. Այդպիսով, կոնկրետ այս գործով Դատարանի խնդիրն է պարզել, թե որքանով կարելի է համարել, որ մինչ որոշում կայացնելը դատարաններն իրականացրել են գործի` 3-րդ հոդվածով պահանջվող մանրակրկիտ քննություն` դատական համակարգի զսպող ուժը և խոշտանգումների արգելման հարցում դրա ունեցած կարևոր դերը պահպանելու նպատակով:

(բ) Վերոհիշյալ սկզբունքների կիրառումը տվյալ գործում

67. Առաջին հերթին Դատարանը նկատում է, որ անվիճելի է, որ ոստիկանների կողմից դիմողի նկատմամբ ցուցաբերվել է դաժան վերաբերմունք: Դիմողը հարուցել է երկու վարույթ և վարչական հայց: Առաջինը հանգեցրել է մեղադրյալների դատապարտմանը, իսկ երկրորդը չի ընդունվել վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով:

68. Դատարանը գտնում է, որ պարզելու փոխարեն, թե արդյոք տեղի է ունեցել նախնական քննություն, որը լիովին համապատասխանել է դատավարական պահանջներին, ինչը, թվում է, տեղի է ունեցել, պետք է որոշել` արդյոք դատական իշխանությունները` մարդու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը պաշտպանելու համար ստեղծված օրենքների պահպանները, փաստորեն պատրաստակամություն են ցուցաբերել պատժելու մեղավորներին (տե՜ս վերը` mutatis mutandis, Օներյիլդիզի գործը, կետ 115):

(թ) Լրացուցիչ պաշտպանության բացակայությունը, որը դիմողը պետք է տրամադրվեր որպես անչափահաս

69. Դատարանն ամենից առաջ նշում է, որ չնայած անչափահաս մեղադրյալների ձերբակալման ժամանակ իշխանությունների վրա դրված իրավական պարտականությանը (տե՜ս վերը` կետ 48), ձերբակալվելիս դիմողին ո՜չ տրամադրվել է փաստաբան, ո՜չ էլ վերջինս հարցաքննվել է պետական մեղադրողի կողմից: Եթե նույնիսկ դիմողը գտնվել է ոստիկանատանը համեմատաբար կարճ ժամանակ (իբրև կասկածյալ ձերբակալվելու պահից մինչև վերջնականապես ազատ արձակվելը` մոտավորապես մեկ ու կես ժամ), դա չի արդարացնում վերը նշված իրավական պարտականությունները չկատարելը, մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ գործի նյութերում չկա որևէ նշում այն մասին, որ իրականացվել է մինչև որևէ ոստիկանական գործողություն կատարելը անչափահասին ձերբակալելու մասին ծնողներին անմիջապես տեղեկացնելու պարտականությունը:

70. Դատարանն ափսոսանքով նշում է, որ ներպետական որոշումները և Կառավարության բացատրությունները չեն պարունակում որևէ ակնարկ բողոքարկվող գործողությունների բացառիկ լրջության մասին` կապված զոհի տարիքի հետ, կամ չկա որևէ ակնարկ ներպետական դրույթների մասին` կապված անչափահասների պաշտպանության հետ:

Դատարանի կողմից ձևավորված նախադեպի համաձայն` երեխաները, որոնք հատկապես խոցելի են բռնության տարբեր դրսևորումների նկատմամբ, ենթակա են պաշտպանության պետության կողմից` հանցագործությունների կատարումից արդյունավետորեն հետ պահելու ձևով, ընդդեմ անձնական անձեռնմխելիության նման լուրջ խախտումները (տե՜ս` inter alia,Ա-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճիռը, թիվ 25599/94, կետ 22, EHCR 2002-I), իշխանությունները պետք է որոշակի կարևորություն տային դիմողի խոցելի լինելու հանգամանքին:

Այդուհանդերձ, Դատարանը նշում է, որ նշանակություն ունի ոչ միայն անչափահասին քննության ընթացքում հատուկ պաշտպանություն չտրամադրելը, այլ նաև անպատժելիությունը, որը բավարար է դատական համակարգի վստահելիության հարցում կասկածներ ունենալու համար, ինչը կոչված է իրականացնելու զսպող դեր` ցանկացած անձի և անչափահասի` 3-րդ հոդվածով նախատեսված բացարձակ արգելքի խախտումների հարցում:

(ժ) Ներպետական օրենսդրության մեկնաբանությունը և կիրառումը, որը հանգեցրել է կատարվածի համար պատասխանատու ոստիկանների անպատժելիությանը

71. Գործի կարգապահական բնույթը հաշվի առնելով` Կառավարությունը պնդել է, որ ոստիկանության աշխատակիցները պաշտոնից ազատվել են գործի դատական քննության ընթացքում, սակայն չի ներկայացրել որևէ փաստաթուղթ նրանց ազատման վերաբերյալ: Նույնիսկ ընդունելով, որ նրանք ազատվել են, մնում է փաստ այն, որ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ չի իրականացվել որևէ կարգապահական վարույթ, և կամ չի նշանակվել նրանց նկատմամբ որևէ կարգապահական տույժ` չնայած որ նրանց նկատմամբ նշանակված պատիժները ներառում էին ոչ միայն ազատազրկում, այլ նաև պաշտոնից ազատելու կարգապահական միջոցներ: Համաձայն դիմողի` ոստիկանության աշխատակիցներին նույնիսկ օժանդակել են. Կառավարության դիտարկումներն այս հարցի կապակցությամբ անցնում են լռությամբ: Դատարանը չի ցանկանում այդ լռությունից անել որևէ վերջնական հետևություն, այդուհանդերձ, այն համարում է ուշադրության արժանի:

72. Բացի դրանից, դատարանի դատավորները ոստիկանների պահվածքը դատի ընթացքում և նրանց «կարևոր խոստովանությունը» դիտվել են որպես մեղմացուցիչ հանգամանք: Ինչևէ, Դատարանը գտնում է, որ գործի նյութերում չկա որևէ ապացույց առ այն, որ նրանք ընդունել են իրենց մեղքը թեկուզ անուղղակի ձևով: Նա նշում է, օրինակ, որ 1998թ. փետրվարի 25-ի իր գրավոր հայտարարությունների մեջ ոստիկան Ի. Դ.-ն ակնհայտորեն հայտարարել է, որ ինքն ընդհանրապես չի կատարել նշված հանցանքը, չի ենթարկել դիմողին որևէ դաժան վերաբերմունքի կամ դիմողի նկատմամբ այլ բռնություն չի գործադրել: Ավելին, Կառավարությունն ի վիճակի չէր պարզաբանելու, թե ինչու էր «կարևոր խոստովանություն» հասկացությունը կիրառվել այնպես, ինչպես բողոքարկվող դատավճռում: Փաստորեն, դրա կիրառման ձևն ընդհանրապես չի համապատասխանում թուրքական իրավունքի տեսության մեջ առկա այդ հասկացության բնորոշմանը: Հաշվի առնելով այս ակնհայտ անհամապատասխանությունը` Դատարանն այլևս չի անդրադառնա այս մեղմացուցիչ հանգամանքի բնորոշման հարցին:

73. Ինչ վերաբերում է կայացված դատավճռի խստությանը, ապա կարելի է ասել միայն, որ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ մեղմ պատիժ նշանակելիս դատարաններն անտեսել են մի շարք այնպիսի գործոններ, ինչպիսիք են հանցագործության մասնավոր բնույթը և պատճառված վնասի ծանրությունը, որոնք նրանք պետք է հաշվի առնեին թուրքական օրենսդրությանը համապատասխան:

74. Վերջապես, Դատարանն ուշադրություն է դարձնում դատարանների տարօրինակ պնդմանն առ այն, որ ոստիկանների կողմից ցուցաբերվել է գործուն զղջում` դրանով բացատրելով նշանակված պատժի կատարման հետաձգումը: Գործի նյութերում Դատարանը չի նկատում գործուն զղջման որևէ նշան:

75. Հաշվի առնելով վերը նշվածը` Դատարանը գտնում է, որ դատարանի բողոքարկված որոշումը հուշում է, որ դատավորները գերազանցել են իրենց հայեցողությունը` ավելի շուտ ծայրահեղ լուրջ անօրինականության հետևանքները նվազեցնելու նպատակով, քան ցույց տալու, որ նման գործողությունների նկատմամբ ոչ մի դեպքում չի կարող հանդուրժողականություն (տե՜ս վերը` կետ 65) դրսևորվել:

76. Դատարանը կրկին հաստատում է, որ երբ պետության ներկայացուցիչը մեղադրվում է հանցագործությունների մեջ, որոնք խախտում են 3-րդ հոդվածը, քրեական գործի վարույթը և պատժի նշանակումը չպետք է սահմանափակված լինեն ժամկետով, իսկ ներում կամ համաներում կիրառելը չպետք է թույլատրվի (տե՜ս` mutatis mutandis, Աբդուլսամեթ Յամանն ընդդեմ Թուրքիայի գործով 2004 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 32446/96 վճիռը, Լորենս Դյույարդին ընդդեմ Ֆրանսիայի գործով 1991 թվականի սեպտեմբերի 2-ի վճիռը, Որոշումներ և Զեկույցներ, 72, էջեր 236-240):

Այս գործում ներպետական օրենսդրության կիրառման ճանապարհը (տե՜ս վերը` կետեր 71-74) անհերքելիորեն ընկնում է «միջոցներ» կատեգորիայի տակ, որոնք անընդունելի են Դատարանի նախադեպային իրավունքին համապատասխան, քանի որ դրա ազդեցության ներքո դատապարտումը դարձել է անարդյունավետ:

77. Այնուամենայնիվ, հնարավոր է, որ որոշ հանգամանքներում վերադաս կամ բարձրագույն ատյանը կարող է նշանակել փոխհատուցում Կոնվենցիայի որևէ դրույթի սկզբնական խախտման համար (տե՜ս` Դե Քուբերն ընդդեմ Բելգիայի գործով 1984 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 86 վճիռը, Մաս A, էջ 19, կետ 33): Տվյալ գործով, այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը չի վարվել այդպես, ուստի չի շտկել վերը նշված հետևանքները:

78. Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ խիստ լինելուց հեռու քրեական իրավունքի համակարգը` այնպես, ինչպես այն կիրառվել է տվյալ գործում, չի եղել բավականաչափ կանխարգելող, որպեսզի կանխի դիմողի կողմից ներկայացվող տեսակի ապօրինի գործողությունները: Հաշվի առնելով գործի առանձնահատկությունները` այդպիսով Դատարանը հանգում է այն հետևությանը, որ վիճարկված քրեական վարույթների արդյունքում տեղի չի ունեցել պատշաճ հատուցում Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված սկզբունքի խախտման համար: Դատարանը համաձայն է, որ որևէ քաղաքացիական հայց չէր կարող շտկել վերը նկարագրված իրադրությունը: Համապատասխանաբար, Դատարանը մերժում է Կառավարության նախնական առարկությունը և գտնում է, որ տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում:

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈւՄԸ

79. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է`

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

Ա. Վնասը

80. Դիմողը պահանջել է 40.000 եվրո (EUR) իր համար, գումարած 10.000 (EUR) իր յուրաքանչյուր ծնողի` Աիսե Օկալիի և Մեհմեդ Յասար Օկալիի համար:

81. Կառավարությունն այս գումարները չափազանց է համարել:

82. Դատարանը, նախևառաջ, ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ 2001 թվականի մարտի 17-ի իր նամակում դիմողի փաստաբանը հայտնել է գործից ծնողների դուրս գալու մասին (տե՜ս վերը` կետ 2): Այդպիսով, նրանք չեն կարող համարվել գործով կողմ կամ, որպես դրա հետևանք, պահանջել որևէ արդարացի փոխհատուցում` Կոնվենցիայի 41-րդ հոդվածի իմաստով:

Ինչ վերաբերում է դիմողին, Դատարանը գտնում է, որ ոստիկանության աշխատակիցների դատապարտումը, անկասկած, ինքնին որոշակի փոխհատուցում է: Այդուհանդերձ, այն չի կարող բավարար համարվել դիմողի կողմից կրած ոչ նյութական վնասը հատուցելու համար, որը երեխա է եղել քննարկվող ժամանակաշրջանում: Որոշում կայացնելով արդարության հիմքով` Դատարանը որպես ոչ նյութական վնասի հատուցում դիմողին տրամադրում է 10.000 եվրո:

ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

1. Քննության է առնում Կառավարության նախնական առարկությունը և մերժում այն,

2. Ընդունելի է ճանաչում դիմումը,

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում,

4. Վճռում է, որ`

(a) Պատասխանող պետությունը պետք է Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան դիմողին ներքոհիշյալ գումարը վճարի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում, որը պետք է հաշվվի նոր թուրքական լիրայով` փոխհատուցման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքին համապատասխան,

(i) 10.000 (տասը հազար) եվրո` ոչ նյութական վնասի համար:

Կատարվել է ֆրանսերենով և գրավոր հրապարակվել 2006թ. հոկտեմբերի 17-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։