Անցնել բովանդակությանը

Հոդված 59

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 59

«Եթե դատարանը գտնում է, որ կան օրենքով նախատեսվածից բացի այլ բացառիկ հանգամանքներ…, կարող է մահապատիժը փոխարինել ցմահ ազատազրկմամբ, իսկ ցմահ ազատազրկումը` երեսուն տարի ժամկետով ազատազրկմամբ:

Այլ պատժաչափեր կարող են կրճատվել ոչ ավելի, քան մեկ վեցերորդով»:

48. Թիվ 2253 օրենքի 19-րդ և 41-րդ բաժինները, նախատեսելով անչափահասների գործերով դատարաններ և կարգավորելով դրանց իրավասությունը և դրանցով իրականացվող դատավարության ընթացակարգը, ներառում են անչափահասների հանցավորության նախնական քննությունը:

Բաժին 41

«Անչափահաս եզրույթի ներքո, այս օրենքի իմաստով, պետք է հասկանալ հանցանքը կատարելու պահին 15 տարին չլրացած անձանց»:

Բաժին 19 (1)

«Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների նախնական քննությունը պետք է կատարվի պետական մեղադրողի կողմից անձամբ կամ նրա կողմից` նշանակված տեղակալի կողմից»:

Քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածով, ինչպես որ նշված է տվյալ գործում, նախատեսվել է, որ իրենց ձերբակալման պահից անչափահասները պետք է օգնություն ստանան պաշտոնապես նշանակված պաշտպանի կողմից` անկախ այդ մասին միջնորդությունից:

49. Դատավճիռների կատարմանը վերաբերող թիվ 647 օրենքի 4-րդ բաժնի 1-ին կետը և 6-րդ բաժինը նախատեսում են հետևյալը`

Կետ 4 (i)

«Կարճաժամկետ կալանքի վերաբերյալ որոշումները, որոնք ենթակա չեն անմիջապես կատարման, կախված մեղադրյալի անձից, իրավիճակից և հանցագործության հանգամանքներից` կարող են դատարանի կողմից փոխվել.

(1) … 5000-ից 10000 թուրքական լիրայի չափով տուգանքով` մեկ օրվա համար…»:

Բաժին 6

«Դատարանը կարող է որոշել վերացնել տուգանքը և/կամ մինչև մեկ տարի ժամկետով ազատազրկումը … եթե, հաշվի առնելով հանցագործի քրեական անցյալը և հանցանք կատարելու հավանականությունը, հաստատված է, որ հետագայում հանցանք գործելու հավանականությունը փոքր է, և եթե հանցագործը, բացի տուգանքից, այլ պատժի չի ենթարկվել: Որոշումը վերացնելու պատճառները պետք է նշվեն որոշման մեջ»:

50. Անվտանգության մարմինների կարգապահական կանոնների 8-րդ կանոնի 39-րդ մասի համաձայն`

«Հետևյալ արարքները, գործողությունները և վարքագիծը պետք է պատժվեն պետական պաշտոնից զրկելու միջոցով.

39. Ոստիկանության շենքերում ցանկացած անձի տանջանքի ենթարկելը»:

2. Վարչական և քաղաքացիական միջոցներ

51. Թիվ 2577 օրենքի 13-րդ կետի համաձայն`

«Վարչական վարույթ հարուցելուց առաջ այն անձինք, որոնց իրավունքները ոտնահարված են վարչական ակտի արդյունքում, պետք է գրավոր ձևով կամ այլ կերպ վնասների հատուցման պահանջ ներկայացնեն վարչական մարմիններին` վիճարկվող ակտը ստանալու պահից մեկ տարվա ընթացքում, սակայն ցանկացած դեպքում` ոչ ուշ, քան վիճարկվող ակտը կայացնելուց հինգ տարի հետո: Վարչական հայց կարող է հարուցվել այդ բողոքը վարչական մարմնի կողմից ամբողջությամբ կամ մասնակի մերժվելու դեպքում: Նման վարչական հայցի համար վերջնաժամկետը պետք է հաշվարկվի սկսած այն օրվանից, երբ ստացվել է այդ բողոքը մերժելու մասին ծանուցում, կամ եթե դիմողը չի ստացել որևէ պատասխան սկսած վաթսունօրյա ժամկետն ավարտվելու պահից, որի ընթացքում վարչական մարմինը պարտավոր էր տալու պատասխան»:

52. Հանձնառությունների մասին օրենսգրքի համաձայն` ցանկացած անձ, ով վնաս է կրել ապօրինի կամ վնասատու գործողությունների արդյունքում, կարող է ներկայացնել նյութական (41-46-րդ հոդվածներ) և ոչ նյութական վնասների հատուցման (հոդված 47) հայց: Քաղաքացիական դատարանները սահմանափակված չեն ոչ ձեռք բերված տվյալներով, ո՜չ էլ քրեական դատարանի դատավճիռներով` կապված մեղադրյալի մեղավորության հետ (հոդված 53):

3« «Կարևոր» խոստովանություն» հասկացությունը և դատական պրակտիկան` կապված նվազագույն պատժաչափի հետ

53. Թուրքական քրեաիրավական պրակտիկայում խոստովանությունը կոչվում է «tevilli» («կարևոր» բարդ տեսակի խոստովանություն), երբ անձը, խոստովանելով հանցանք կատարելը, միաժամանակ վեր է հանում հանգամանքներ, որոնք կարող են արդարացնել իրեն կամ մեղմացնել պատասխանատվությունը, դրա օրինակներն են ինքնապաշտպանությունը սպանության գործերով կամ քրեական գործով պատասխանատվությունը բացառող մեկ այլ գործողություն, օրինակ` գողության մեջ մեղադրվող անձի կողմից հանցագործության առարկայի արժեքը վճարելը: Նման խոստովանությունները դասակարգվում են տեսակների, այդպիսով դատարանները կարող են տարբերակել հանցագործությունը հաստատող խոստովանության մի մասը խոստովանության այն մասից, որով պարզաբանվում է, թե ինչու է այդ հանցագործությունը կատարվել, և կարող են որոշել ընդունել միայն խոստովանությունը, այլ ոչ թե ներկայացվող պատճառները:

Դատարանի պահանջով Կառավարությունը տրամադրել էր քրեական իրավունքում «կարևոր» խոստովանության իրավաբանական հասկացության պրակտիկ մեկնաբանմանն առնչվող ստորև շարադրված տեղեկատվություն, որը նրանք թարգմանում են իբրև «լուռ խոստովանություն».

«Դատարանը պետք է որոշի, թե ինչպիսի հանգամանքներում հանցանքը կարող է վերագրվել անձին, ով կտրականապես ժխտում է բոլոր մեղադրանքները: Քրեական իրավունքում դատարանը կարող է իր դատավճիռը հիմնել մեղադրող ապացույցների վրա և դատապարտել մեղադրյալին, ով հերքում է ամենը, եթե առկա է նախկինում ստացված ապացույցին համապատասխանող ապացույցների խումբ, որն «անկասկած» վկայում է նրա մեղավորության մասին: Ապացույցները գնահատելիս, եթե մեղադրյալը չի կարող ապացուցել, որ ինքը չի եղել հանցագործության վայրում տվյալ օրը և տվյալ ժամին, և, համաձայն գործում առկա ապացույցների, հանցանքը չէր կարող կատարված լինել մեկ այլ անձի կողմից, դատարանը կարող է մեղադրյալին մեղավոր ճանաչել»:

Դատական պրակտիկայում նվազագույն պատժաչափի կիրառման կապակցությամբ Կառավարությունը չէր կարողացել ներկայացնել Դատարանի կողմից պահանջված դատավճիռների օրինակներ, որոնք պարզաբանում են, թե ինչու է քրեական դատարանի դատավորը նշանակել օրենքով նախատեսված նվազագույնից ավելի խիստ պատիժ: Այն պարզապես բացատրել էր, որ դատարանները դրսևորել են որոշակի զգուշավորություն դատավճիռ կայացնելիս, և վերին ու ստորին սահմանների միջև ընտրություն կատարելիս նպատակ են ունեցել կանխելու հետագա հանցագործությունները:

ԻՐԱՎՈւՆՔԻ ՀԱՐՑԵՐ

I. ԳՈՐԾԻ ԾԱՎԱԼԸ

54. Դիմողը բողոքել է իր կողմից պահանջված դատական քննությանը հաջորդող` իրեն խոշտանգումների ենթարկած անձանց անպատժելիության դեմ, որն ինքնին խախտել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածում վկայակոչված իրավունքի բուն էությունը: Նույն բողոքի հետ մեկտեղ, դիմողը նաև նշել էր Կոնվենցիայի 13-րդ հոդվածը` պարզաբանելով, որ ներպետական մակարդակում իր կողմից վկայակոչվող միջոցների բուն նպատակը եղել է ոչ թե վնասների հատուցում ստանալը, այլ կատարվածի համար քրեական և վարչական պատասխանատվության ենթարկվելը: Դատարանը գտնում է, որ ինչպես ներկայացվել է դիմողի կողմից` բողոքը վերաբերում է անձի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը օրենքի միջոցով պաշտպանելու` Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված պոզիտիվ պարտականությանը (տե՜ս` mutatis mutandis, Օներյիլդիզն ընդդեմ Թուրքիայի գործով վճիռը [GC], no. 48939/99, կետ 95, ECHR 2004-XII): Համաձայն այդ հոդվածի `

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։