Հոդված 13
Հոդված 13.
Օրենքի 93-րդ հոդվածի 1.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Եթե շահագրգռվածության առկայությամբ գործարքով վճարման ենթակա գումարը կամ գործարքի առարկա հանդիսացող գույքի` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքը հավասար է Ընկերության ակտիվների արժեքի առնվազն 10 տոկոսին, ապա անկախ գնահատողը մինչև գործարքի կնքման որոշումն ընդունելը տալիս է եզրակացություն գործարքի` շուկայական արժեքին համապատասխանության վերաբերյալ:»։