«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2004 թվականի N 1437-Ն
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՋՐԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1915 թվականի Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնանորոգման և ջրամեկուսացման աշխատանքների (I փուլ) ֆինանսավորումը` 157.000.0 հազ. դրամի չափով, իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 03 ենթախմբի «02. Մշակութային օբյեկտների հիմնանորոգում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը նախատեսված հատկացումների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):
Այդ կապակցությամբ «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված հատկացումների հաշվին գնումները կիրականացվեն մեկ աղբյուրից գնման ձևով` մեկ անձի պահանջ ներկայացնելու միջոցով, պայմանով, որ այդ գնումները պետք է ամբողջ ծավալով ձեռք բերվեն գնման պահանջի ծագման օրվանից հաշված 90 օրացուցային օրվա ընթացքում` գնման պահանջի ծագման օրը համարելով սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը:
3. Մեկ աղբյուրից մեկ անձից իրականացվող ջրամեկուսացման և համաշինարարական, ինչպես նաև տեխնիկական հսկողության աշխատանքների գնումները կատարել առանձին գնման ընթացակարգերով` տեխնիկական հսկողությունն իրականացնելով մասնագիտացված կազմակերպության միջոցով:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նշված աշխատանքների գնման պայմանագրերը ներկայացվելուց հետո 3-օրյա ժամկետում ապահովել կանխավճարների տրամադրումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. հոկտեմբերի 23
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հոկտեմբերի 21-ի N 1437-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խումբը Ենթա-
խումբը Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման խմբերի և ենթախմբերի,
ֆինանսավորվող ծրագրերի և դրանք
իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների
փոփոխությունը
(ավելացումները
բերված են դրական
նշանով, իսկ
նվազեցումները`
փակագծերում)
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ -
այդ թվում`
13 ՄՇԱԿՈՒՅԹ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ ԵՎ
ԿՐՈՆ 157.000.0
այդ թվում`
04 Թանգարաններ և ցուցահանդեսներ 157.000.0
այդ թվում`
02. Մշակութային օբյեկտների հիմնանորոգում 157.000.0
ՀՀ քաղաքաշինության նախարարություն 157.000.0
14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ (157.000.0)
այդ թվում`
06 Այլ ծրագրեր (157.000.0)
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (157.000.0)
ՀՀ կառավարություն (157.000.0)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան