«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2004 թվականի N 1439-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` «Ճարտարապետական և բնական ժառանգության վերականգնումը քաղաքաշինության քաղաքականության մեջ» ծրագրի համաֆինանսավորման նպատակով` 2000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).
բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` մարզի Հոռոմ գյուղի դպրոցի հիմնանորոգման համար` 8000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), Սարատակ գյուղի դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգման համար` 4800.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), Անի կայարանի գյուղի դպրոցի հիմնանորոգման համար` 2200.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. հոկտեմբերի 23
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
հոկտեմբերի 21-ի N 1439-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման Բյուջետային ծախսերի
գործառական դասակարգման
խմբերի և ենթախմբերի,
ֆինանսավորվող ծրագրերի
բյուջետային ծախսերի
տնտեսագիտական
դասակարգման հոդվածների
և դրանք իրականացնող
մարմինների անվանումները Վերաբաշխում «Հայաստանի Հանրա-
պետության 2004 թվականի պետական
բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավել-
վածում և փոփոխություններ ՀՀ
կառավարության 2004 թվականի
փետրվարի 12-ի N 216-Ն որոշման N 5
հավելվածում (բացասական նշանով
ներկայացված են հատկացումներից
պակասեցվող, իսկ դրական նշանով`
ավելացվող գումարները)
խումբը ենթա-
խումբը ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0 0.0
04 03 02. Կրթական օբյեկտների
հիմնանորոգում
ՀՀ Շիրակի մարզպետարան
Կապիտալ նորոգումների ծախսեր -10500.0
-10500.0
-10500.0 -15000.0
-15000.0
-15000.0
11 04 03. Նորմատիվատեխնիկական
փաստաթղթերի մշակում
ՀՀ քաղաքաշինության
նախարարություն
Նախագծահետազոտական ծախսեր -1400.0
-1400.0
-1400.0 -2000.0
-2000.0
-2000.0
14 06 01. ՀՀ կառավարության
պահուստային ֆոնդ
ՀՀ կառավարություն +11900.0
+11900.0 +17000.0
+17000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
հոկտեմբերի 21-ի N 1439-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման Ծրագրերի և
կատարողների
անվանումները Կապիտալ
ծախսերի
ընդհանուր
ծավալը
այդ թվում` ըստ ծախսատեսակների
խում-
բը ենթա-
խումբը կապի-
տալ
շինա-
րարու-
թյուն կապի-
տալ
նորոգում նախագծա-
հետազոտա-
կան, երկրա-
բանահետա-
խուզական և
գեոդեզա-
քարտեզա-
գրական աշ-
խատանքներ այլ
կապի-
տալ
ծախ-
սեր
Ընդամենը -17000.0 - 15000.0 -2000.0 -
ՀՀ ՇԻՐԱԿԻ
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
այդ թվում`
-15000.0 -
-15000.0 - -
04 03 02. Կրթական
օբյեկտների
հիմնանորոգում
այդ թվում`
-15000.0
-
-15000.0
-
-
Մուսայելյան գյուղի
դպրոցի հիմնանորոգում -15000.0
- -15000.0
-
-
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
այդ թվում`
-2000.0
-
-
-2000.0
-
11 04 03. Նորմատիվատեխնիկական
փաստաթղթերի մշակում
այդ թվում`
-2000.0 - - -2000.0 -
Հաստատված
քաղաքաշինական
ծրագրային փաստաթղթերի
հրատարակում -2000.0 - - -2000.0 -
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
հոկտեմբերի 21-ի N 1439-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Ինն ամիս Տարի
խումբը ենթա-
խումբը
Ընդամենը -11900.0 -17000.0
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
այդ թվում` -10500.0 -15000.0
04 03 02. Կրթական օբյեկտների հիմնանորոգում
այդ թվում` -10500.0 -15000.0
Մուսայելյան գյուղի դպրոցի հիմնանորոգում -10500.0 -15000.0
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
այդ թվում` -1400.0 -2000.0
11 04 03. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի
մշակում
այդ թվում` -1400.0 -2000.0
Հաստատված քաղաքաշինական ծրագրային
փաստաթղթերի հրատարակում -1400.0 -2000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան