ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
20 դեկտեմբերի 2018 թ.
ք. Երևան N 1064-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
2019 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» և «դ» կետերի դրույթներով.
Հաստատել 2019 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը, համաձայն հավելվածի:
Նախարարի պաշտոնակատար
Հ. Արշակյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2018 թվականի դեկտեմբերի 20-ի
թիվ 1064-Ն հրամանի
2019 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ
Հ/Հ Փոստային վճարման պետական նշանների անվանումը Քանակը Գործողության մեջ դնելու ժամկետը Անվանագինը (դրամ) Տպաքանակը (հատ)
1. ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
1.1 Ամանոր և Սուրբ Ծնունդ 1 նամականիշ IV եռամսյակ 220 30 000
2. ՆՈՒՅՆԱՏԻՊ ԹՈՂԱՐԿՈՒՄ
2.1 13-րդ նույնատիպ թողարկում. Արարատյան թագավորություն 4 նամականիշ I եռամսյակ 70
120
230
330 2 000 000
300 000
600 000
500 000
3. ՍՊՈՐՏ
3.1 Սփյուռքի օլիմպիական չեմպիոններ 4 նամականիշ III եռամսյակ 120
120
120
120 20 000 x 4
3.2 Համահայկական յոթերորդ խաղեր գեղաթերթիկ 1 նամականիշով III եռամսյակ 870 12 000
3.3 Ֆուտբոլի միջմայրցամաքային գավաթ. Գավաթակիրներ գեղաթերթիկ 1 նամականիշով IV եռամսյակ 500 12 000
3.4 Հայ անվանի ֆուտբոլիստներ.
Հենրիխ Մխիթարյան 1 նամականիշ IV եռամսյակ 450 40 000
4. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
4.1 Հայաստան-Պորտուգալիա համատեղ թողարկում.
Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը 2 նամականիշ I եռամսյակ 230
330 40 000 x 2
4.2 Եվրոպա 2019. Ազգային թռչուններ 1 նամականիշ II եռամսյակ 350 30 000
4.3 Կապի տարածաշրջանային համագործակցություն. Թանգարաններ. ՀՀ պատմության թանգարանի հիմնադրման 100-ամյակը 1 նամականիշ II եռամսյակ 220 30 000
4.4 Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը 1 նամականիշ II եռամսյակ 650 40 000
4.5 Հայաստան-Ռումինիա համատեղ թողարկում. 1 նամականիշ III եռամսյակ 650 30 000
4.6 Եվրասիական Տնտեսական Միություն 1 նամականիշ III եռամսյակ 330 30 000
4.7 Նապոլեոն Բոնապարտի ծննդյան 250-ամյակը գեղաթերթիկ 1 նամականիշով III եռամսյակ 870 15 000
4.8 Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողովը Երևանում գեղաթերթիկ 1 նամականիշով IV եռամսյակ 650 12 000
4.9 Էդուարդաս Մեժելայտիսի ծննդյան 100-ամյակը 1 նամականիշով բացիկ IV եռամսյակ 240 500
4.10 Լուսնային Նոր Տարի 1 նամականիշ IV եռամսյակ 230 30 000
4.11 Եվրոպայի խորհուրդ 1 նամականիշով բացիկ II եռամսյակ 240 1 000
5. ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅԵՐ
5.1 Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակ գեղաթերթիկ 1 նամականիշով I եռամսյակ 1100 20 000
5.2 Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը 1 նամականիշ I եռամսյակ 120 30 000
5.3 Վարդան Մախոխյանի ծննդյան150-ամյակը 1 նամականիշով բացիկ II եռամսյակ 240 500
5.4 Դավիթ Բեկի ծննդյան 350-ամյակը 1 նամականիշով բացիկ III եռամսյակ 240 500
5.5 Հովհաննես Տեր-Իսահակյանի (Իսակով) ծննդյան 125-ամյակը 1 նամականիշ III եռամսյակ 220 30 000
5.6 Վահան Թոթովենցի ծննդյան 125-ամյակը 1 նամականիշով
բացիկ III եռամսյակ 240 500
5.7 Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակը 1 նամականիշ III եռամսյակ 120 30 000
5.8 Կոմիտասի ծննդյան 150-ամյակը գեղաթերթիկ
1 նամականիշով IV եռամսյակ 1100 20 000
5.9 Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը 1 նամականիշով բացիկ IV եռամսյակ 240 500
6. ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
6.1 «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Չո Լա Աուն 1 նամականիշ II եռամսյակ 350 12 000
7. ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ
7.1 Արամ Խաչատրյան 1 նամականիշ II եռամսյակ 380 40 000
8. ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
8.1 Սասունի հերոսամարտի 125-ամյակը 1 նամականիշով բացիկ II եռամսյակ 240 500
8.2 Հայաստանի պատմական մայրաքաղաքներ. Անի. Երևան 2 նամականիշ III եռամսյակ 160
170 30 000 x 2
8.3 Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակը 1 նամականիշ III եռամսյակ 230 40 000
9. ԿՐՈՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ
9.1 Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանի հիմնադրման 150-ամյակը 1 նամականիշ II եռամսյակ 230 30 000
10. ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱ
10.1 Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակը 1 նամականիշ II եռամսյակ 220 30 000
11. ՄԱՆԿԱԿԱՆ ՖԻԼԱՏԵԼԻԱ
11.1 Հայկական մուլտֆիլմեր 1 նամականիշ III եռամսյակ 120 30 000
12. ՖԼՈՐԱ ԵՎ ՖԱՈՒՆԱ
12.1 Հին աշխարհի ֆլորա և ֆաունա 1 նամականիշ I եռամսյակ 230 30 000
12.2 Հայաստանի ֆլորա և ֆաունա 2 նամականիշ IV եռամսյակ 230
330 30 000 x 2
13. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ
13.1 Տրանսպորտային միջոցներ 1 նամականիշ III եռամսյակ 220 30 000
14. ՀՐՇԵՋՆԵՐ
14.1 Հրշեջներ 1 նամականիշ II եռամսյակ 330 30 000
(հավելվածը խմբ. 25.02.19 N 04-Ն, լրաց. 23.04.19 N 06-Ն)