Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառությունն իրականացվում է դրանց սորտային և ցանքային (տնկման) որակների մասին տեղեկություններ պարունակող և ռուսերեն ու անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով) ձևակերպված փաստաթղթերի առկայության դեպքում (եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ)։

Եթե գյուղատնտեսական բույսերի սերմերը մշակվել են քիմիական կամ կենսաբանական պատրաստուկներով, Միության շրջանակներում դրանց շրջանառությունն իրականացվում է փաթեթավորված տեսքով՝ ի թիվս սույն կետի առաջին պարբերությունում նշված փաստաթղթերի, նաև այդ սերմերն ուղեկցող փաստաթղթերի և դրանց մականշվածքի (պիտակի) վրա նշվող քիմիական կամ կենսաբանական պատրաստուկի անվանման մասին ռուսերեն և անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով) ձևակերպված փաստաթղթերի առկայության դեպքում (եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ)։

2. Անդամ պետությունները ճանաչում են գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային և ցանքային (տնկման) որակների մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերը, որոնք տրվել են մյուս անդամ պետությունների կողմից՝ անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից հաստատված ցանկի համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։