Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

գյուղատնտեսական բույսերի սորտերի միասնական ռեեստր՝ ընդհանուր տեղեկատվական ռեսուրս, որը տեղեկություններ է պարունակում ազգային ռեեստրներում ընդգրկված գյուղատնտեսական բույսերի սորտերի մասին.

սորտի փորձարկում՝ սորտի տնտեսական և կենսաբանական հատկությունների, ինչպես նաև սորտի տարբերակիչ հատկանիշների, միատարրության և կայունության որոշման միջոցառումներ՝ ազգային ռեեստրում այն ընդգրկելու նպատակով.

ազգային ռեեստր՝ անդամ պետությունների տարածքում օգտագործման համար արտոնված (թույլատրված, երաշխավորվող) գյուղատնտեսական բույսերի սորտերի՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ձևավորվող ռեեստր.

գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառություն՝ մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք (այդ թվում՝ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով) գյուղատնտեսական բույսերի սերմերի տեղափոխումը, դրանց պահպանումն ու իրացումը.

գյուղատնտեսական բույսերի սերմերի ցանքային (տնկման) որակներ՝ գյուղատնտեսական բույսերի սերմերի որակի այն ցուցանիշների ամբողջությունը, որոնք բնութագրում են ցանքի (տնկման) համար սերմերի պիտանիությունը.

գյուղատնտեսական բույսեր՝ հացահատիկային, հացահատիկաոլոռային, ձավարատու, կերային, տեխնիկական, յուղատու, եթերայուղատու, բանջարային, բոստանային, պտղատու, հատապտղատու, դեղատու մշակաբույսեր, ինչպես նաև կարտոֆիլ և խաղող.

գյուղատնտեսական բույսերի սերմեր՝ բույսերի բուն սերմերը, տնկիները, պտուղները, բարդ պտուղների մասերը, պտղաբույլերը, կոճղեզները, պալարները և բույսերի այլ՝ գեներատիվ և վեգետատիվ մասեր, որոնք նախատեսված են գյուղատնտեսական բույսերի սորտերի բազմացման և (կամ) վերարտադրության համար.

սերմնաբուծություն՝ գյուղատնտեսական բույսերի սերմերի արտադրության, տեղափոխման, պահպանման, իրացման և օգտագործման հետ կապված գործունեություն.

սորտ՝ բուսաբանական տաքսոններից ստորադասի շրջանակներում գյուղատնտեսական բույսերի խումբ, որը որոշվում է տվյալ գենոտիպը կամ գենոտիպերի համակցությունը բնորոշող հատկանիշների արտահայտվածության աստիճանով, միևնույն բուսաբանական տաքսոնի գյուղատնտեսական բույսերի այլ խմբերից տարբերվում է մեկ կամ մի քանի հատկանիշներով կամ հատկանիշների արտահայտվածության աստիճանով և կայուն է.

գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային որակներ՝ հատկանիշների ամբողջություն, որը բնորոշում է գյուղատնտեսական բույսերի սերմերի պատկանելությունը որոշակի սորտի:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։