Հոդված 4
Հոդված 4
1. Միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության հետ կապված գործունեության տեղեկատվական ապահովման նպատակներով Հանձնաժողովը ձևավորում է գյուղատնտեսական բույսերի սորտերի միասնական ռեեստր (այսուհետ` միասնական ռեեստր)։
2. Միասնական ռեեստրը ձևավորվում է ազգային ռեեստրներում սորտերի մասին պարունակվող և Միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ անդամ պետությունների կողմից էլեկտրոնային տեսքով Հանձնաժողով ներկայացվող տեղեկությունների հիման վրա։
Միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից։