Հոդված 1
Հոդված 1
Սույն hամաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
«անդամ պետության ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռ»՝ Միության ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշռի ձևավորման նպատակներով անդամ պետության տարածքում համապատասխանաբար գազի, նավթի և նավթամթերքների նկատմամբ՝ լիազորված մարմնի կողմից մշակվող հաշվեկշիռ.
«Միության ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռ»՝ անդամ պետությունների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների հիման վրա Միության մաքսային տարածքում համապատասխանաբար գազի, նավթի և նավթամթերքների նկատմամբ ձևավորվող հաշվեկշիռ.
«լիազորված մարմին»՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմին, որը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, լիազորված է իրականացնելու անդամ պետության գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների մշակումը: