Հոդված 258. -ը սահմանում է կալանքի հիմքերը: Այն նախատեսում է.
Հոդված 258-ը սահմանում է կալանքի հիմքերը: Այն նախատեսում է.
«1. Կալանք կարող է կիրառվել, եթե.
(1) առկա է ողջամիտ վտանգ, որ մեղադրյալը կդիմի փախուստի կամ կթաքնվի, մասնավորապես, երբ նրա ինքնությունը չի կարող հաստատվել կամ երբ նա չունի մշտական բնակության վայր (Լեհաստանում),
(2) առկա է ողջամիտ վտանգ, որ մեղադրյալը կփորձի հարկադրել վկաներին կամ իր հանցակիցներին տալ սուտ վկայություն կամ խոչընդոտել վարույթի պատշաճ իրականացմանը որևէ այլ անօրինական ձևով։
2. Եթե մեղադրյալը մեղադրվում է ծանր հանցագործություն կամ այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որի համար նախատեսված Է ազատազրկման ձևով պատիժ` առնվազն 8 տարի ժամկետով, կամ եթե առաջին ատյանի դատարանը նշանակել է 3 տարի ժամկետով ազատազրկում, վարույթի պատշաճ իրականացումն ապահովելու համար կալանքի շարունակման անհրաժեշտությունը կարող է հիմնվել խիստ պատիժ նշանակելու հավանականության վրա»։
Օրենսգիրքը սահմանում է կոնկրետ խափանման միջոցի ժամկետը երկարացնելու կապակցությամբ հայեցողության շրջանակը: Հոդված 257-ը սահմանում է.
«1. Կալանք չի կարող կիրառվել, եթե հնարավոր է այլ խափանման միջոցի կիրառում»։