Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաuտացնող վերաբերմունքի կամ պատժի»:

26.Կառավարությունը վիճարկել է այս փաստարկները:

Ա. Կողմերի փաստարկները

I. Կառավարությունը

27. Կառավարությունն առարկել է այն, որ հոդված 3-ի շրջանակներում պատճառված վնասի հիմքով ներպետական դատական ատյանները չեն սպառվել, քանզի այդ հիմքով երբևէ բողոք չի ներկայացվել քրեական, վարչական կամ քաղաքացիական դատական ատյաններին:

Ինչ վերաբերում է մարմնական վնասվածքի հետևանքով առաջացած վնասին, որի մասին նշվում է փաստական հանգամանքներում, Կառավարությունը պնդել է, որ դիմողը կարող էր վնասի փոխհատուցման համար դիմել վարչական ատյաններ կամ պարտավորությունների օրենսգրքի հիմքով վնասի փոխհատուցման գործ հարուցել՝ հաշվի առնելով, որ այդ օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` քրեական կարգով մեղադրյալին չդատապարտելու փաստը չի ազդում գործը քաղաքացիական կարգով քննելու վրա:

28. Կառավարությունը նաև նշել է, որ հոդված 2-ը կիրառվում է միայն այն դեպքերում, երբ անձը մահանում է կամ ծանր մարմնական վնասվածք է ստանում, երբ գտնվում է պաշտոնատար անձանց տրամադրության տակ: Ուստի ըստ Կառավարության` դիմողի մարմնական վնասվածքը չի կրել կյանքի համար վտանգավոր բնույթ, հետևաբար` տվյալ հոդվածը չի տարածվում սույն գործի վրա: Այս կապակցությամբ Կառավարությունը հղում է կատարել Իլհանն ընդդեմ Թուրքիայի վճռին (գանգատ թիվ 22277/93, կետ 76 CEDH 2000-VIII):

29. Ի հավելումն` Կառավարությունը հղում է կատարել դեպքի հանգամանքներին և նշել, որ ոստիկանները գործ ունեին անօրինական ցույցի հետ և, ըստ Կառավարության, դիմողը մասնակցել է այդ շարժմանը, եթե` ոչ, ապա դժվար է հասկանալ, թե ինչու էր նա իր դպրոցից այդքան հեռու գտնվում: Բացի դրանից, «չենթարկվելով ոստիկանների կատարած երկու նախազգուշացումներին» և լինելով «խմբի ակտիվիստ անդամ»` «նա փորձել է հարձակվել ոստիկանների վրա բիտայով»:

30.Կառավարությունն ավելացրել է, որ, այս պայմաններում, ոստիկան Ռ.Չ.-ն երբևէ նշան չի բռնել դիմողի վրա և «չէր կարող կանխատեսել, որ նա վնասվածք կստանա», նրա միակ մտադրությունը եղել «օդ կրակելը» «անվտանգությունը խախտող ապօրինի գործունեությանը» վերջ տալ՝ այդպիսով պահպանելով հասարակական կարգը և անվտանգությունը, ինչպես նաև Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ մասի ա) և գ) կետերի շրջանակներում ոստիկանների և այդտեղ գտնվող անձանց կյանքը պաշտպանելու նպատակով:

Կառավարության տեսակետի համաձայն` ցուցարարներն սկսել էին սպառնալ ինչպես դպրոցականներին, այնպես էլ ոստիկաններին, վերջիններս սկզբում կանչել են տնօրինությանը` օգնություն խնդրելու համար (տե՜ս 11-րդ կետը), սակայն ուժգնացող վտանգի պայմաններում ստիպված էին գործել:

31. Այս առումով, Կառավարությունը հղում է կատարել հանգամանքների արձանագրությանը և նշել, որ ոստիկանների կրակոցները միանշանակ համապատասխանել են տվյալ ոլորտում գործող կարգին:

32. Ինչ վերաբերում է դեպքի առթիվ կատարված քննությանը, ապա Կառավարությունը դրանք համարել է պատշաճ և արդյունավետ: Այն փաստը, որ գործը կարճվել է թիվ 4616 օրենքի հիմքով, որևէ հետևանք չունի, քանզի ներպետական դատավարության արդյունավետությունը կախված չէ դիմողի համար շահավետ արդյունքից: Բացի դրանից, դիմողը հնարավորություն ուներ վիճարկել 2002 թվականի սեպտեմբերի 12-ի դատավճիռը (տե՜ս, կետեր 21 և 22):

33. Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի 2-րդ և (կամ) 3-րդ հոդվածները որևէ կերպ չեն տարածվում սույն գործի հանգամանքների վրա:

II. Դիմողը

34.Ինչ վերաբերում է հոդված 3-ին, դիմողը նշում է, որ ինքը վնաս է կրել ոչ թե ֆիզիկական բռնության, այլ հոգեկան տառապանքների հետևանքով, որոնց համար հնարավոր չէ փոխհատուցում ստանալ գործող օրենսդրության շրջանակներում: Նա ընդգծում է, որ Դատարան գանգատը չի ներկայացվել նյութական փոխհատուցման բացակայության առիթով և ներկայացված գործի առարկան իր կրած վնասը նյութական փոխհատուցման ճանապարհով վերականգնելը չէ, այլ՝ իր նկատմամբ բռնություն իրականացրած անձին պատժելը:

35. Ինչ վերաբերում գործի հիմքին, դիմողը ժխտել է այն վարկածը, որ գիտակցաբար մասնակցել է այդ ցույցին և ընդգծել, որ յուրաքանչյուր դեպքում Դեվրիմիչի Օգրենչի Բիրլիղի կազմակերպությունը պետական մակարդակով երբեք ապօրինի կառույց չի համարվել:

36. Դիմողը մտահոգություն է հայտնել առ այն, որ իշխանությունները փորձում են փաստերն այնպես ներկայացնել, թե իբր տեղի է ունեցել խռովություն, որը վտանգի տակ է դրել խոցելի ոստիկանների կյանքը, որոնք այլ լուծում չեն ունեցել, քան կրակահերթ բացելը: Նրա կարծիքով` ոստիկանները կազմելով դեպքի արձանագրությունը` փորձել են այդ արարքները որակել որպես անհրաժեշտ պաշտպանություն:

Դիմողի կարծիքով` դատավորները սխալվել են, քանի որ իրենց եզրահանգումներում հիմնվել են այդ արձանագրության վրա և դրան այլ փաստաթղթերից առավել մեծ նշանակություն են տվել ու հանդուրժել են կասկածյալի՝ 4 տարի շարունակ դատարան ներկայանալուց խուսափելը:

Բ. Դատարանի գնահատականը

1. Ընդունելիությունը

ա. ներպետական ատյանների սպառումը

37. Դատարանն արձանագրում է, որ Կառավարության առարկությունների համաձայն՝ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների առումով ներպետական վարչական և քաղաքացիական ատյանները չեն սպառվել (տե՜ս, կետ 27): Այնուամենայնիվ, ինչպես Դատարանը բազմիցս նշել է նույնատիպ գործերով, դիմողը, ով տվյալ գործով սպառել է քրեական ատյանները (տե՜ս, կետ 11), պարտադրված չէ այլևս դիմել վարչական ատյանների և (կամ) վնասի փոխհատուցման հայց հարուցել (ի թիվս այլ որոշումների, տե՜ս Յասան ընդդեմ Թուրքիայի, 1998 թ. սեպտեմբերի 2, կետեր 71-75, Որոշումների և վճիռների ժողովածու 1998-VI, Հուսեյն Սիմսեքն ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 68881/01, կետեր 60-62, 2008թ. մայիսի 20, ինչպես նաև դրանցում արված հղումները):

38. Ելնելով վերոնշյալից՝ Դատարանը չի ընդունում Կառավարության առարկությունը:

բ. Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների կիրառելիության մասին

39. Դատարանն արդեն անդրադարձել է Կոնվենցիայի 2-րդ և կամ 3-րդ հոդվածի շրջանակներում պատճառված վնասի հարցին, սակայն սույն գործով ենթադրյալ տուժողը չի մահացել հանցավոր գործողությունների հետևանքով: Ուստի այս առումով Դատարանը հղում է կատարում այս ոլորտում առկա դատական պրակտիկային (Մակարատցիզն ընդդեմ Հունաստանի, գանգատ թիվ 50385/99, կետեր 49 և 50, CEDH 2004-XI, Իլհան, տե՜ս վերը, կետեր 75 և 76, Յասա, տե՜ս վերը, կետեր 92-108):

40. Այս առումով, Կառավարությունն առարկել է, որ հոդված 2-ը չի տարածվում սույն գործի վրա (տե՜ս, կետ 28): Այս փաստարկին պատասխանելու համար պետք է որոշել, թե դիմողի դեմ կիրառված բռնությունը կարող էր, արդյոք, մահացու լինել, և թե ինչպիսի ազդեցություն է ունեցել ոստիկան Ռ.Չ.-ի գործողությունը ոչ միայն շահագրգիռ անձի ֆիզիկական ամբողջականության, այլ նաև հոդված 2-ով պահպանվող օրինական շահերի վրա: Այս դեպքում համապատասխան գնահատական տալու համար, այլ հանգամանքներից բացի, պետք է պարզել կիրառված ուժի բնույթն ու աստիճանը, ինչպես նաև դրա կիրառման դիտավորությունն ու շարժառիթը (Մակարատցիզ, տե՜ս, վերը, կետեր 50 և 51):

41. Ոչ ոք չի առարկում, որ դեպքի պահին Ռ.Չ.-ն իր երկու գործընկերների ուղեկցությամբ հետևում էր մի քանի երիտասարդների, այդ թվում` դիմողին, նրանց բռնելու նպատակով: Անկախ Ռ.Չ.-ի իրական դիտավորությունից (տե՜ս, կետ 30), Դատարանը գտնում է, որ դիմողը, այնուամենայնիվ, դարձել է այնպիսի վարքագծի զոհ, որն իր բնույթով վտանգել է նրա կյանքը, եթե նույնիսկ նա վերականգնվել է Ռ.Չ-ի կրակոցից ստացած մարմնական վնասվածքից հետո (տե՜ս, կետ 17):

42. Ինչպես հաստատում է Կառավարությունը (տե՜ս, կետ 30), նման գործողությունը տեղավորվում է 2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված այն հանգամանքների շրջանակում, որոնք օրինական են դարձնում մահացու վտանգ պարունակող ուժի կիրառումը: Սակայն հակառակ Կառավարության փաստարկի, այն վարկածը, որ փամփուշտը կարող էր անկանխատեսելիորեն հակադարձ (ռիկոշետ) լինել գետնից` որոշիչ հանգամանք չէ, քանզի դեպքը կարող էր ավելի լուրջ և ողբերգական հետևանք ունենալ (տե՜ս, օրինակ, Գյուլեչն ընդդեմ Թուրքիայի, 1998թ. հուլիսի 27-ի որոշման 70-րդ կետը, Ժողովածու IV): Կառավարության փաստարկից երևում է, որ այն հիմնվում է մարմնական վնասվածքի ծանրության վրա, որի հետևանքով դիմողի ծնկի ստորին մասում առաջացել են բազմաթիվ վերքեր (տե՜ս, կետեր 8 և 28): Դատարանն արդեն հանդիպել է նման գործերի, որոնք վերաբերել են նմանատիպ վնասվածքներ ստանալուն, այդ գործերով Դատարանը գտել է, որ ստացված վնասվածքները բավականաչափ լուրջ են և տեղավորվում են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի շրջանակներում (տե՜ս, օրինակ, Անտոնի Լլոյդ Գրինն ընդդեմ Միացյալ Թագավորության, գանգատ թիվ 28079 04, 2005թ. մայիսի 19):

43. Հետևաբար, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները (տե՜ս, կետ 39) և այն փաստը, որ շահագրգիռ անձի կյանքը վտանգի է ենթարկվել, ինչպես նաև Ռ.Չ.-ի վարքագիծը` Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը կիրառելի է սույն գործով:

44. Ուստի գանգատի այս մասը ենթակա է Դատարանի քննությանը և դրա վրա չեն տարածվում Կոնվենցիայի 35-րդ հոդվածով նախատեսված՝ ներպետական ատյանների սպառման կանոնները:

2. Հանգամանքները

ա. Կոնվենցիայի 2-րդ հոդված

i. Նյութական իրավունք

45. Իրավունքի ընդհանուր սկզբունքները, որոնց վրա հիմնված է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (Սիմսեքը և այլոք, տե՜ս վերը, կետեր 104 և 105, Գյուլեչ, տե՜ս վերը, կետ 71, Մակարատցիզ, տե՜ս վերը, կետեր 56 և 57, Համիյեթ Կապլանը և այլոք ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 36749/97, կետեր 46-48, 2005թ. սեպտեմբերի 13, Վելիկովան ընդդեմ Բուլղարիայի, գանգատ թիվ 41488/98, կետ 68, CEDH 2000-VI, Սալմանն ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 21986/93, կետ 97, CEDH 2000-VII, Կիլիչն ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 22492/93, կետ 62, CEDH 2000-III, ՄքՔանը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, 1995թ. սեպտեմբերի 27, կետեր 146 և 147, սերիա A # 324): Դատարանը վերահաստատում է, որ եթե ոստիկանների կողմից կյանքի համար վտանգավոր միջոցի կիրառումը հիմնավորված է, ապա դա չի հանգեցնի 2-րդ հոդվածի խախտման, եթե պետությունը դատական և վարչական միջոցներով երաշխավորի կյանքի իրավունքը` բացառելու համար անձի դեմ ոտնձգությունները և հիմնվի կիրառելի մեխանիզմի վրա տվյալ հոդվածի խախտումները կանխարգելելու, վերացնելու և պատժելու համար:

46. Պատասխանատու անձանց կողմից իրենց պարտականությունների իրականացումից օրենքով չսահմանված կարգով հրաժարվելը մարդու իրավունքների արդյունավետ պահպանման հետ անհամատեղելի է: Ոստիկանները նաև չպետք է լինեն անորոշության մեջ, երբ իրականացնում են իրենց գործառույթները, նույնիսկ վտանգավոր համարվող անձին առանց դժվարության հետապնդման ենթարկելու համատեքստում: Իրավական և վարչական առումով պետք է սահմանել այն սահմանափակ պայմանները, որոնց դեպքում ոստիկանները կարող են դիմել ուժի կամ զենքի օգտագործմանը և ոստիկանների գործողությունները, ազգային իրավունքով թույլատրված լինելուց բացի, պետք է բավականաչափ սահմանափակված լինեն այդ իրավունքով` նմանատիպ միջադեպերի, ուժի չարաշահման և անօրինականության դեմ արդյունավետ և համապատասխան երաշխիքների համակարգի շրջանակներում:

47. Անդրադառնալով սույն գործի փաստերին` Դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում Կառավարության այն փաստարկին, որ նշված ցույցը պետական իշխանության նկատմամբ անհանդուրժողականության դրսևորում է եղել: Սույն գործով վարույթով որևէ կերպ չի հիմնավորվել, թե ինչպես են քրեական օրենսգրքով արգելված վարքագիծ դրսևորած 7 կամ 8 ցուցարար 3 ոստիկանի միջամտության առկայության պարագայում վտանգի տակ դրել այդ վայրում գտնվող անմեղ անձանց կյանքը: Դատարանը պետք է հասկանա, թե ինչպես են ոստիկաններն իրականացրել իրենց իշխանությունը` հայտնվելով այդպիսի պայմաններում, այն դեպքում, երբ նրանք այնտեղ էին եկել ոչ ծառայողական ավտոմեքենայով և քաղաքացիական հագուստով:

48. Ռ.Չ.-ի և դատական իշխանությունների օրինակով Կառավարությունը ներկայացրել է այն իրավիճակը, երբ ոստիկանությունն իրավամբ անհանգստացել է ցուցարարների հնարավոր ոտնձգությունից, քանի որ վերջիններից շատերը, այդ թվում` դիմողը, կարող էին բռնություն կիրառել ոստիկանների նկատմամբ:

Բացի դրանից, միջադեպի ընթացքում հայհոյանքներ են տրվել, որոնք չեն ամրագրվել ո՜չ տվյալ ոստիկանների կողմից կազմված արձանագրությունում, ո՜չ էլ ցուցմունքներով, դրանք չեն հաստատվում նաև դատավճռով:

49. Եթե նույնիսկ ենթադրենք, որ 3 ոստիկաններն իրականում պատճառներ են ունեցել վախենալու իրենց կյանքի համար, նրանք չէին կարող այդքան սխալվել նպատակի և միջոցների ընտրության հարցում: Վտանգավոր սպառնալիքների և լուրջ վնասվածքների բացակայությունը հաշվի առնելով` Դատարանը գտնում է, որ առավել նախընտրելի կլիներ, եթե ընտրվեին ավելի անվտանգ միջոցներ, որոնք ուղղված կլինեին նշված խնդիրները վերացնելուն և կօգնեին խուսափել ոչ արդյունավետ ձևով ամբոխին հրահրելուց` չմոռանալով, որ ատրճանակից բացի այլ միջոցի չեն տիրապետում:

Այսպիսով, երեք ոստիկանները հանպատրաստի նախաձեռնել են մի օպերացիա, որի զարգացումների արդյունքում Ռ.Չ.-ն անվերահսկելի և վտանգավոր կերպով գործի է դրել իր զենքը: Նա խոստովանել է, որ տասնյակ անգամներ օդ է կրակել կամ երկինք: Վերջին գնդակները ուղղվել են նաև փողոցի երկարությամբ, որը, անկասկած, բնակեցված է եղել:

50. Այս պայմաններում դատարանը կարող էր թույլատրել ուժի կիրառումը միայն ցուցարարների կողմից իրական սպառնալիք ստեղծելու դեպքում. համաձայն բոլոր տեսակետների` Ռ.Չ.-ի ընտրությունը չի համապատասխանում այս առումով թուրքական օրենսդրության կողմից առաջ քաշված չափանիշներին:

Դատարանը հաստատում է, որ ոստիկան Ռ.Չ.-ն կարողացել է գործել խիստ ինքնուրույնաբար և անհամապատասխան նախաձեռնություններով` այն դեպքում երբ ղեկավարությունը, որին նա կցված էր, միջոցների ընտրության համար պարզ և համապատասխան առաջադրանքներ էր տվել:

51. Այսպիսով` կարելի է համարել, որ իրավիճակը բարդացել է, քանի որ, անկասկած, դեպքերի ժամանակ ոչ ոստիկանները` անհատապես, ոչ ձեռնարկված գործողությունները խաղաղ ժամանակ ուժի կիրառման վերաբերյալ չեն օգտվել պարզ չափանիշներ և առաջարկություններ նախատեսող համակարգից:

52. Այս հանգամանքները` ամբողջությամբ, առաջ են բերում պետության գույքային պատասխանատվություն առանց նրա, որ նա կարող էր հաստատել ժամանակակից հասարակությունում ոստիկանության համար ստեղծված դժվարությունները, մարդկային վարքագծի անկանխատեսելիությունը, ժամանակի և միջոցների առումով գործողությունների ընտրության անխուսափելիությունը:

53. Սրանից հետևում է, որ դիմողը Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման արդյունքում տուժել է ոստիկան Ռ.Չ.-ի կողմից այնպիսի ուժի կիրառման արդյունքում, որն անցել է այն սահմանը, ինչը կարող էր ողջամտորեն համարվել անհրաժեշտ և համապատասխան:

54. Դատարանն ամենից առաջ հիշեցնում է դատավարական պարտականությունների վերաբերյալ ընդհանուր սկզբունքները, որոնք բխում են Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների դատական պրակտիկայից:

55. Դատարանը մանրամասնում է, որ նախաքննության ժամկետը երկարել է, երբ դատավարական պահանջների պահպանմամբ քրեական վարույթ է հարուցվել: Սույն գործով ամբողջ դատավարությունը, այդ թվում` դատավճռի կայացումը պետք է բավարարեն 2-րդ հոդվածի պահանջները: Ոչ մի դեպքում ներպետական դատական ատյանները չպետք է անպատիժ թողնեն անձանց հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության ու կյանքի դեմ ուղղված ոտնձգությունները: Սա անհրաժեշտ է հանրության վստահության պահպանման, իրավական պետության կայացման, ինչպես նաև անօրինական արարքների ցանկացած դրսևորում ու օրենքի խախտում կանխարգելելու համար: Եթե պետական ծառայողը կատարել է 2-րդ և 3-րդ հոդվածներին հակասող արարքներ, ապա վարույթը պետք է իրականացվի և պատիժ նշանակվի` առանց ներման կամ համաներման կիրառում թույլատրելու:

56. Այս գործում, չնայած, դատական ժամկետների ուսումնասիրությանը, որոնք հակասում են պարտավորություններին, բավարար են դատարանի համար ենթադրելու, որ ոստիկան Ռ.Չ.-ի դեմ հարուցված դատավարությունն իր նպատակին չի հասել, վերջինս օգտվել է թիվ 4616 օրենքի արտոնություններից և չի պատժվել:

Դատարանն արդեն ծանոթացել է գործին` առանձնացնելով նույն իրավական խնդիրը, և որևէ իրավական պատճառաբանություն չի տեսնում հրաժարվելու համար մինչ այսօր կիրառված լուծումից: Նա նաև եզրակացնում է, որ այս գործում կիրառված քրեական օրենսդրությունը չէր կարող որևէ ուժ ունենալ ապահովելու համար դիմողի մատնանշած գործողությունների արդյունավետ կանխարգելումը:

57. Այս փաստերը բավարար են Դատարանի համար եզրակացնելու, որ դատավարական մասի առումով տեղի է ունեցել հոդված 2-ի խախտում:

b. Կոնվենցիայի 3-րդ հոդված

58. Արձանագրված խախտումները հիմք են հանդիսանում Դատարանի կողմից Կոնվենցիայի 3-րդ հոդվածի կապակցությամբ գործը չքննելու համար` հաշվի առնելով փաստական հանգամանքների նմանությունը:

II. Նշված այլ խախտումների վերաբերյալ

59. Վերոնշյալ վնասների պատճառման կապակցությամբ դիմողը բողոքարկել է Ռ.Չ.-ի դեմ հարուցված վարույթի ժամկետի երկարատևությունը և վարույթի անարդյունավետությունը: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածը և 6-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն.

6-րդ հոդվածի 1-ին մաս

«Յուրաքանչյուր ոք, (…) ունի oրենքի հիման վրա uտեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային դատաքննության իրավունք»:

13-րդ հոդված

«Յուրաքանչյուր ոք, ում uույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիuկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

60. Հոդված 6-ի հիման վրա դիմողը նշել է, որ իր գործով վարույթն ավարտվել է թիվ 4616 օրենքի կիրառմամբ և արդյունքում պատասխան չի տրվել այն հարցին, թե արդյոք ցույցերի մասին օրենքի խախտման համար իրեն ներկայացված մեղադրանքները հիմնավորված են եղել: Նա նաև նշել է, որ առկա է այդ դրույթի 2-րդ մասում նախատեսված անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում: Այն է`

«Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ oրենքին համապատաuխան»:

61. Կառավարությունն առարկել է այս փաստարկման դեմ:

A. Կողմերի հիմնավորումները

62. Կառավարությունը գտնել է, որ հակադրվելով 2001 թվականի հունվարի 17-ի դատական որոշմանը, որով դատարանը Ստամբուլի երեխաների համար որոշել էր հետաձգել ցույցերի մասին օրենքի խախտման մեղադրանքի վերաբերյալ դատավճռի կայացումը, դիմողը չպետք է մատնանշեր անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման մասին. համարելով այս դատական որոշումը որպես ներպետական վերջնական որոշում` կառավարությունն ընդգծել է, որ տվյալ հայցապահանջի այդ մասը խախտում է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված 10 ամսվա կանոնը:

63. Ինչ վերաբերում է 13-րդ հոդվածին` 2-րդ և 3-րդ հոդվածների հետ համատեղ Կառավարությունը նշել է, որ այն դեպքում, երբ դիմողը բողոքում է վարույթի բացակայության վերաբերյալ, դեպքի ամսաթիվը` 1995 թվականի նոյեմբերի 7-ը, պետք է համարվի որպես 10 ամսվա սկիզբ: Արդյունքում` սույն հայցապահանջը այս առումով ուշացած էր:

Դիմողը չպետք է առարկեր նաև ոստիկան Ռ.Չ.-ի դատավարության երկար ժամկետի առումով, քանի որ ոչ նա, ոչ էլ նրա փաստաբանն այս հարցը չեն բարձրացրել Բակիրկոյի ուղղիչ դատարանի առջև:

64. Ինչ վերաբերում է վիճելի դատավարության ժամկետին, դիմողը պաշտպանում է այն, որ առանց իր միջամտության, դատարանին է պատկանում 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված շրջահայացության պահանջի պահպանումը:

B. Դատարանի գնահատականը

65. Դատարանը գտնում է, որ 2-րդ հոդվածի վերաբերյալ սույն հայցապահանջին ներկայացված 2 հիմնական իրավական հարցերի առումով կայացվել են որոշումներ: Գործի ամբողջական փաստերի և կողմերի հիմնավորումների տեսանկյունից նա գտնում է, որ պարտադիր չէ ուսումնասիրել այլ գանգատներ Կոնվենցիայի 13-րդ և 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ կապված:

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

66. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է.

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

A. Բարոյական վնաս

67. Դիմողը պահանջել է 30 000 եվրո` որպես բարոյական վնասի փոխհատուցում:

68. Կառավարությունն այս գումարը գնահատել է չափազանց մեծ:

69. Դատարանը, հաշվի առնելով հատկապես դեպքի պահին դիմողի տարիքը, գտնում է, նրան պետք է հատկացնել 16 000 եվրո:

B. Ծախսեր և ծախքեր

70. Դիմողը հղում է կատարել Թուրքիայում կիրառելի փաստաբանական հոնորարների սակագներին և պահանջել 3000 եվրո դատական ծախսերի համար: Գործնական բնույթի ցանկացած դժվարության վերաբերյալ իր պահանջը հիմնավորող փաստաթղթեր չներկայացնելով` նա իր ներկայացուցչության համար կատարված աշխատանքի գնահատումը թողել է Դատարանի ողջամտությանը:

71. Կառավարությունը առարկել է այս առումով փոխհատուցման դեմ` պահանջը հիմնավորող փաստաթղթերի բացակայության պատճառով:

72. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 41-րդ հոդվածի առումով միայն կարող են փոխհատուցվել այն ծախսերը, որոնք հաստատվել են, իրականում ներկայացվել են, անհրաժեշտ և ողջամիտ են եղել (տե՜ս, Նիկոլովան ընդդեմ Բուլղարիայի, գանգատ թիվ 31195/96, ՍԵԴՀ 1999-II): Տվյալ դեպքում դիմողը որևէ հիմնավորում չի ներկայացրել իր պահանջի վերաբերյալ, Դատարանը չի կարող այն բավարարել:

C. Տուգանային տոկոսները

73. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս:

ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

1. Վճռում է Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներից բխող վնասների վերաբերյալ ներկայացված գանգատը ճանաչել ընդունելի,

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական և նյութական տեսակետների խախտում,

3. Վճռում է, որ Կոնվենցիայի 13-րդ, 3-րդ և 6-րդ հոդվածներից բխող վնասների վերաբերյալ որոշման կայացումն անհրաժեշտ չէ,

4. Վճռում է

a) որ վճիռը վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան պետք է դիմողին վճարի 16 000 եվրո` որպես բարոյական վնասի հատուցում` ներառյալ հարկերը: Տվյալ գումարը պետք է վճարվի որոշման կատարման օրը գործող փոխարժեքով,

b) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետը լրանալուց հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին՝ հավելած երեք տոկոս,

5. Մերժում է մնացած մասով առկա պահանջները:

Կատարվել է ֆրանսերենով և Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն գրավոր հրապարակվել 2008 թվականի նոյեմբերի 4-ին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։