ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2019 թվականի N 353-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԴԵԿՈՐԱ-ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԴԵԿՈՐԱ-ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. ապրիլի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
ապրիլի 4-ի N 353-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման
երկիրը Արժեքը (դրամ)
1 2 3 4 5 6 7 8
1. 3920108900 Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ, և այլն՝ ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և համանման ձևով չմիացված այլ նյութերի հետ. էթիլենի պոլիմերներից այլ (Պոլիէթիլենային թաղանթ փաթեթավորման համար) Պոլիէթիլենային թաղանթ ներքնակների փաթեթավորման համար 100 միկրոն, 260 սմ լայնք կգ 200 000 Իրան 140 000 000
2. 3921131000 Պլաստմասսայից այլ սալիկներ, թերթեր, թաղանթ և շերտեր կամ ժապավեններ պոլիուրեթաններից ճկուն
(Սպունգ ճկուն գլանափաթույթով) Սպունգ ճկուն գլանափաթույթով 1x200x10000 սմ (օգտագործվում է որպես շերտ ներքնակներում, որպես շերտ ներքնակի հիմքերում, ամբողջ արտադրական պրոցեսում) կգ 100 000 Թուրքիա 90 600 000
3. 5806321000 Նեղ գործվածքներ, բացի 5807 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից. նեղ անթեզաթել գործվածքներ՝ սոսնձմամբ ամրացված (բոլդյուկ). քիմիական թելերից գործված երիզով
(Եզրաժապավեն կտորից գործված երիզով) Եզրաժապավեն կտորից գործված երիզով, օգտագործվում է ներքնակի բոլոր եզրերը դեկորատիվ կանթով պատելու համար կգ 60 000 Թուրքիա 165 000 000
4. 7217103900 Մետաղալար երկաթից կամ չլեգիրված պողպատից, առանց գալվանական կամ այլ պատվածքի, ողորկված կամ չողորկված. այլ
(Երկաթալար սև մետաղից ոչ ցինկապատ) Երկաթալար սև մետաղից ոչ ցինկապատ 1.4-2.2 մմ, օգտագործվում է ներքնակի ներքին զսպանակների արտադրությունում կգ 780 000 Թուրքիա, Չինաստան 430 000 000
5. 7320909008 Զսպանակներ, զսպակներ և թիթեղաթերթեր դրանց համար՝ սև մետաղներից, այլ
(Զսպանակներ, զսպակներ և թիթեղաթերթեր դրանց համար՝ սև մետաղներից) Զսպանակների համակարգ փաթեթ. սև մետաղից ոչ ցինկապատ ներքնակի արտադրության համար, պատված սպանդբոնդով, զսպանակային համակարգ կգ 105 000 Խորվաթիա 99 000 000
6. 8305200000 Ֆուրնիտուր արագակարների կամ թղթապանակների համար, գրասենյակային սեղմիչներ և ամրակներ, ինդեքսային քարտային ցուցիչներ և գրասենյակային
նույնանման արտադրատեսակներ ոչ թանկարժեք մետաղներից. մետաղալարային կապեր՝ բլոկներով (օրինակ` գրասենյակային նպատակների համար, կահույքի պաստառներ, փաթեթներ), ոչ թանկարժեք
մետաղներից, մետաղալարային կապեր` բլոկներով (Մետաղալարե սկոբաներ կապերով կահույքի համար) Մետաղի սկոբաներ կապերով. օգտագործվում է պնևմատիկ սարքերի մեջ ներքնակի արտադրության տարբեր փուլերում: Օգտագործվում է սեմիֆլեքս հիմքերի ամրացման, կտորի ու փայտյա կոնստրուկցիաների միացման փուլերում կգ 90 000 Թուրքիա
Չինաստան 50 400 000
7. 5602900000 Թաղիք կամ նրբաթաղիք` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված. այլ (Տեխնիկական թաղիք թերթերով ոչ ինքնասոսնձվող տեքստիլ մնացորդներից) Տեխնիկական թաղիք թերթերով ոչ ինքնասոսնձվող տեքստիլ մնացորդներից (քեչա), օգտագործվում է ներքնակի ներքին շերտերում ամրության համար, հիմքերի ներքին շերտերում կգ 560 000 Թուրքիա
Չինաստան 205 000 000
8. 5602900000 Թաղիք կամ նրբաթաղիք` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված. այլ (Տեխնիկական թաղիք թերթերով ոչ ինքնասոսնձվող կոկոսի թելերից) Տեխնիկական թաղիք թերթերով ոչ ինքնասոսնձվող կոկոսի մանրաթելերից, օգտագործվում է ներքնակի ներքին շերտերում կգ 44 000 Սլովենիա 58 000 000
9. 5603111000 Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, պատվածով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված. քիմիական թելերից, պատվածքով
(Սինդեպոն բամբականման պատվածքով մինչև 25 գ/մ.2 մակերեսային խտությամբ) Սինդեպոն բամբականման պատվածքով 1 քմ մինչև 300 գր քաշով, սպանդբոնդ, օգտագործվում է ներքնակի ներքին հարդարանքում, օգտագործվում է ներքնակի արտադրական պրոցեսի բոլոր էտապներում կգ 50 000 Թուրքիա 130 000 000
10. 5603119000 Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, պատվածով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված. քիմիական թելերից, այլ (Սինդեպոն առանց պատվածքի մինչև 25 գ/մ.2 մակերեսային խտությամբ) Սինդեպոն առանց պատվածքի, օգտագործվում է ներքնակի արտադրական պրոցեսի բոլոր էտապներում կգ 10 000 Թուրքիա 13 000 000
11. 5603119000 Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, պատվածով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված. քիմիական թելերից, այլ (Սինդեպոն առանց պատվածքի մինչև 25 գ/մ.2 մակերեսային խտությամբ) Սինդեպոն առանց պատվածքի 15 գ/մ.2 մակերեսային խտությամբ, օգտագործվում է ներքնակի արտադրական պրոցեսի բոլոր էտապներում կգ 30 000 Չինաստան 28 000 000
12. 5603119000 Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, պատվածով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված. քիմիական թելերից, այլ (Սինդեպոն առանց պատվածքի մինչև 25 գ/մ.2 մակերեսային խտությամբ) Սինդեպոն առանց պատվածքի 20 գ/մ.2 մակերեսային խտությամբ, օգտագործվում է ներքնակի արտադրական պրոցեսի բոլոր էտապներում կգ 40 000 Չինաստան 30 000 000
13. 5603129000 Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, պատվածով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված. քիմիական թելերից, 25գ/մІ -ից ավելի, բայց 70գ/մІ-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ, այլ (Սինդեպոն առանց պատվածքի 30-70 գ/մ.2 մակերեսային խտությամբ) Սինդեպոն առանց պատվածքի 30-70 գ/մ.2 մակերեսային խտությամբ, օգտագործվում է ներքնակի արտադրական պրոցեսի բոլոր էտապներում կգ 60 000 Չինաստան 50 000 000
14. 3920995900 Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ և այլն՝ ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և համանման ձևով չմիացված այլ նյութերի հետ. այլ պլաստմասսաներից, այլ
(Պոլիէթիլենային թաղանթ շինարարական փաթեթավորման համար) Պոլիէթիլենային թաղանթ ներքնակների փաթեթավորման համար 100 միկրոն, 260 սմ լայնք կգ 200 000 Իրան 132 000 000
ԸՆԴԱՄԵՆԸ 1 621 000 000
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան