Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

7 հունիսի 2019 թ. N 30-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը.

Հրամայում եմ

1. Առողջապահության նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 18-ի «Արյունատվությունից առաջ և հետո դոնորին սննդի և ճանապարհածախսի հատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 20-Ն հրամանի Հավելվածի 3-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում անկախ դոնորական արյան հավաքագրում իրականացնող բժշկական կազմակերպության կազմակերպական-իրավական ձևից կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով փոխհատուցվող արյան դոնորներին տրամադրվող դրամական փոխհատուցման գինը չպետք է գերազանցի առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից արյան հավաքագրման ծառայությունների համար սահմանված գինը:»։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ա. Թորոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։