Հոդված 9. Դիսպանսերային հսկողություն
Հոդված 9. Դիսպանսերային հսկողություն
«1. Թոքախտով հիվանդ անձանց նկատմամբ դիսպանսերային հսկողությունն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից սահմանված կարգով:
2. Դիսպանսերային հսկողությունն իրականացվում է առանց թոքախտով հիվանդ անձանց կամ նրանց օրինական ներկայացուցիչների համաձայնության:
3. Դիսպանսերային հսկողության անհրաժեշտության կամ այդ հսկողության վերացման մասին որոշումը կայացվում է հակաթոքախտային բժշկական հաստատության ղեկավարի նշանակած բժիշկների հանձնաժողովի կողմից, որը հակաթոքախտային օգնություն ցույց է տալիս ամբուլատոր կարգով, և կազմում է դիսպանսերային հսկողության նշանակման կամ դրա վերացման մասին փաստաթղթերը, ինչի մասին գրավոր ձևով հայտնում է դիսպանսերային հսկողության տակ առնված անձին»: