Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

9. Դիմողի ապագան բանտում մահանալն է (կետ 85): Ինչո՞ւ:

Քանի որ վաղաժամկետ ազատ արձակման հարցի լուծումը վերապահված է Նախագահին, որը հանդիսանում է երկրի գլուխը և պետության բարձրագույն մարմինը (տե՜ս կետ 103), և հենց Նախագահն է այցելել դիմողին (անբարեհաջող) նրա հետ համագործակցելու համար:

Եթե դիմողը չի հայտնում պատվիրատուի անունը, նա մնում է բանտում մինչև իր կյանքի վերջը: Այս մասին գիտեն թե դիմողը, թե նրա պաշտպանը և թե ողջ պետությունը: Դատարանն այն հաշվի չի առնում և այդ պատճառով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ դատողությունները նմանվում են Իվորի աշտարակի պատճառաբանություններին: Որոշ կետերում, օրինակ 106, մենք նկատում ենք զգոնության պակաս, որը բնորոշ չէ Մարդու իրավունքների դատարանին:

2002թ. նոյեմբերի 2-ին անձը ենթարկվել է խոշտանգման: «Խոշտանգում» հասկացությունը սահմանված է 1975թ. Կոնվենցիայով (Խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից ու պատժի այլ ձևերից բոլոր անձանց պաշտպանության մասին Կոնվենցիա), որը սահմանում է, որ խոշտանգումը ցանկացած գործողություն է, որի միջոցով պետական պաշտոնատար անձը կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձ, կամ նրանց հրահրմամբ և գիտությամբ կամ լռելյայն համաձայնությամբ որևէ անձի մտածված կերպով պատճառվում է ուժեղ ցավ կամ տառապանք` մարմնական կամ մտավոր, նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, իր կամ երրորդ անձի կատարած հանցանքի կամ այն գործած լինելու մեջ կասկածելու համար, ինչպես նաև նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ամեն մի այլ պատճառով: Դիմողը շարունակել է գտնվել ազատազրկման մեջ, քանի որ նա չի ցանկացել համագործակցել իրավապահ մարմինների հետ:

Ես գտնում եմ, որ անընդունելի է անձին շարունակել անազատության մեջ պահել միայն այդ պատճառաբանությամբ:

Իմ եզրակացությունն այն է, որ այս առումով 2002թ. նոյեմբերի 2-ից առկա է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։