Անցնել բովանդակությանը

Հոդված 144

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 144

«1. Ցանկացած, այդ թվում` վերաքննության կարգով իրականացվող դատական քննության կողմը կարող է դրա յուրաքանչյուր փուլում բարձրացնել օրենքի կամ որոշման կամ դրանց ցանկացած դրույթի հակասահմանադրականության հարցը, եթե վերջիններս նշանակություն ունեն այդ վարույթների միջոցով քննվող հարցերի լուծման համար և, հետևաբար, դատարանը, որի առջև այդ հարցը բարձրացվել է, պետք է այն ներկայացնի Գերագույն սահմանադրական դատարան և մինչև Գերագույն սահմանադրական դատարանի կողմից վերոնշյալ հարցի լուծումը կասեցնի գործով վարույթը:

2. Գերագույն սահմանադրական դատարանը, նման կերպով իրեն ներկայացված հարցը, կողմերին լսելուց հետո, պետք է քննի և դրա վերաբերյալ որոշում կայացնի, ապա իր որոշումն ուղարկի այն դատարան, որի կողմից այդ հարցն ուղարկվել էր իրեն:

3. Գերագույն սահմանադրական դատարանի կողմից սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան կայացված ցանկացած որոշում պետք է պարտադիր լինի այդ հարցը բարձրացրած դատարանի և դատավարության կողմերի համար, և եթե այդ որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել օրենքը կամ որոշումը կամ դրանց ցանկացած դրույթ, ապա այդ օրենքը կամ որոշումը չպետք է կիրառվի միայն նման վարույթներով»:

3. Մաս VI. Հանրապետության անկախ պաշտոնատար անձինք

61. Սահմանադրության իմաստով Գլխավոր դատախազը Հանրապետության անկախ պաշտոնատար անձ է: Սահմանադրության 112-րդ հոդվածը` այնքանով, որքանով վերաբերելի է, սահմանում է հետևյալը.

1. Հանրապետության Նախագահը և փոխնախագահը պետք է համատեղ Բարձր դատարանի դատավորի պաշտոնի անձնագրին համապատասխանող երկու անձանցից մեկին նշանակեն Հանրապետության գլխավոր դատախազ, մյուսին` Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:

...

2. Հանրապետության գլխավոր դատախազը պետք է լինի Հանրապետության իրավական գրասենյակի ղեկավարը, իսկ Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը` այդ գրասենյակի ղեկավարի տեղակալը, նշված գրասենյակը պետք է անկախ լինի և չպետք է գտնվի որևէ նախարարության ենթակայության տակ:

...

4. Հանրապետության գլխավոր դատախազը և Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը պետք է լինեն Հանրապետության մշտական իրավական ծառայության անդամներ և պետք է ղեկավարեն իրենց գրասենյակը նույն ժամկետներով և պայմաններով, ինչ Բարձր դատարանի դատավորը, ի տարբերություն դրա նախագահի, և պետք է հեռացվեն գրասենյակից միայն այն հիմքերով և այն ձևով, ինչ Բարձր դատարանի դատավորը:

...»:

62. Սահմանադրության 113-րդ հոդվածի համաձայն` Գլխավոր դատախազը Հանրապետության և Նախագահի իրավական խորհրդատուն է.

«1. Հանրապետության գլխավոր դատախազը, ում օգնում է Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը, պետք է լինի Հանրապետության, Նախագահի և փոխնախագահի, ինչպես նաև Նախարարների խորհրդի և Նախարարների իրավական խորհրդատուն և իրականացնի Սահմանադրությամբ կամ օրենքով իր վրա դրված այլ լիազորություններ, գործառույթներ և պարտականություններ:

2. Հանրապետության գլխավոր դատախազը պետք է հանրապետության տարածքում գտնվող, հանցանք կատարած յուրաքանչյուր անձի դեմ վարույթ սկսելու, իրականացնելու, ստանձնելու և շարունակելու կամ դադարեցնելու` իր իսկ հայեցողությամբ իրականացվող և պետության շահերից բխող իրավասություն ունենա: Նման իրավասությունը նա կարող է իրականացնել անձամբ կամ իր ենթակայության տակ գտնվող պաշտոնատար անձանց միջոցով, ովքեր գործում են նրա հանձնարարականների հիման և դրանց համապատասխան»:

D. Քաղվածքներ Կիպրոսի քրեակատարողական համակարգի և կենտրոնական բանտերում ազատազրկման պայմանների վերաբերյալ Կիպրոսի Հանրապետության վարչարարության հանձնակատարի (Օմբուդսմենի)` 2004 թվականի մայիսի 26-ով թվագրված ex officio զեկույցից

63. Իր զեկույցում Վարչարարության հանձնակատարը inter alia ուսումնասիրել է ցմահ ազատազրկմանը վերաբերող հարցեր: Այս ենթատեքստում, նա ուսումնասիրել է Եվրոպայի խորհրդի այլ մասնակից պետություններում, մասնավորապես, Միացյալ Թագավորությունում, Հունաստանում և Ֆրանսիայում առկա իրավիճակը և համեմատել այն Կիպրոսի հետ: Նա, ի թիվս այլ հանգամանքների, նշել է հետևյալը.

«...

Ցմահ ազատազրկում

79. Կենտրոնական բանտերում կան մոտավորապես տասներկու դատապարտյալներ, ովքեր ցմահ ազատազրկման են դատապարտված: Ցմահ ազատազրկման դատապարտելու հարցը, գործող ռեժիմի լույսի ներքո, քննարկվել է երկուստեք` Ներկայացուցիչների պալատի և Արդարադատության նախարարության ու Հասարակական կարգի նախարարությունների հովանու ներքո գործող իրավասու հանձնաժողովների կողմից, որոնք ևս նախաձեռնություն են ցուցաբերել հարցի զարգացման ուղղությամբ: Ներկայումս ընթացքի մեջ գտնվող այս գործընթացի կենտրոնական տարրն օրենքով ցմահ ազատազրկման այնպիսի կարգավորումն է, որի հիման վրա հնարավոր կլինի ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց ազատ արձակել նրանց կողմից իրենց պատժի զգալի մասը կրելուց հետո և նախապես դրսևորել համապատասխան վերաբերմունք և ձեռնարկել նախապատրաստական միջոցներ: Վերապահումներ են արվում այն առումով, թե արդյոք նման կարգավորումը սահմանադրական է:

80. Ես կարծում եմ, որ այս հարցի օրենսդրական կարգավորումը թույլատրված է Սահմանադրությամբ: Սա ներում շնորհելու ընթացակարգ չէ, այլ պատժի կրման կանոն, որը որևէ կերպ չի հակասում Հանրապետության Նախագահի` Սահմանադրության 53(4)-րդ հոդվածի ուժով պատժի մեղմացման, փոխարինման կամ կասեցման իրավազորությանը: Իշխանությունների տարանջատման սկզբունքին համապատասխան` հարցի օրենսդրական կարգավորումը կարող է դատարանի կողմից ցմահ ազատազրկում սահմանելու դեպքում ներառել նույն դատարանների կողմից նվազագույն այն ժամկետի սահմանման հնարավորությունը, որը պարտադիր կրելուց հետո նոր միայն կարող է քննարկվել դատապարտյալին պայմանական ազատ արձակելու հարցը: Ես կարծում եմ, որ այս նվազագույն պատժի ժամկետը չպետք է գերազանցի 20–25 տարին: Սահմանված կարգավորման շրջանակում կարող է ձևավորվել հանձնաժողով, որը խորհրդատվական կարգով, օրենքով սահմանված չափանիշների հիման վրա և ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող յուրաքանչյուր անձի ռեաբիլիտացիոն զարգացմանն ու յուրաքանչյուր գործի հանգամանքներին համապատասխան կարող է առաջարկել պայմանական ազատում կիրառել:

...

Եզրակացություն - առաջարկ - ենթադրություն

...

- Ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների հարցի կապակցությամբ ես էական եմ համարում այն գործընթացի արագացումը, որն ուղղված է օրենքի միջոցով` պատժի կրման նվազագույն ժամանակային սահմանի ամրագրման եղանակի հարցի կարգավորմանը, որը չի գերազանցի 20-25 տարին, և այս ժամկետն անցնելուց հետո, ինչպես նաև յուրաքանչյուր գործի հանգամանքներին համապատասխան կքննարկվի ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող յուրաքանչյուր դատապարտյալի պայմանական ազատ արձակման հարցը:

...»:

E. 1981 և 1987 թվականների Կանոնների կիրառումը գործադիր և վարչական մարմինների կողմից և 93-րդ կանոնի իրավական արժեքը

64. Այս կետերը հանդիսանում են Կառավարության կողմից, սույն վարույթի համատեքստում, որպես 1981 և 1987 թվականների Կանոնների գործողության և արժեքի կապակցությամբ իրենց ներպետական օրենսդրության հիման վրա ձևավորված դիրքորոշման վերաբերյալ տրամադրված տեղեկության ամփոփում:

65. Նախքան Գերագույն դատարանի կողմից Hadjisavvas v. the Republic of Cyprus գործով (տե՜ս վերը` կետեր 19, 50 և 51) դատավճռի կայացումը` Կանոնները, մասնավորապես, 2-րդ և 93-րդ կանոնները Հանրապետության գործադիր և վարչական մարմինների, այդ թվում` Բանտային ծառայության կողմից ընկալվել էին որպես ցմահ դատապարտված անձի կողմից կրման ենթակա առավելագույն ժամկետը քսան տարին սահմանող նորմ: Վերոնշյալ Կանոններն ուժի մեջ մտնելուց հետո ցմահ ազատազրկման դատապարտված յուրաքանչյուր անձի պատժի ժամկետից 93-րդ կանոնի ուժով իրականացվող մեղմացման արդյունքում ինքնաբերաբար կհանվի հինգ տարի և գործնականում կմնա հինգ տարի: Դրանից հետո, մեղմացման արդյունքում կրճատված օրերը կարող են հանվել այս հնգամյա ժամկետից, եթե դատապարտյալը վատ վարքագիծ դրսևորի: Հանրապետության գործադիր և վարչական իշխանությունները, այդ թվում` Բանտային ծառայությունը, հասկացել էին, թե ցմահ ազատազրկման դատապարտված անձի վատ վարքագիծը չի կարող հանգեցնել նրա կողմից քսան տարի ժամկետով ազատազրկումից ավելի ժամկետով անազատության մեջ գտնվելուն: Փաստորեն, Կիպրոսում ցմահ ազատազրկման դատապարտված շատ փոքրաթիվ անձանց թվի և նրանց համապատասխան պատժաչափերի պատճառով որևէ ցմահ դատապարտյալի պատժի ժամկետն այնքան չի տևել, որպեսզի այս դրույթների ուղղակի կիրառման արդյունքում նա ազատ արձակվի: 1993 թվականին ինը ցմահ դատապարտյալների ազատ արձակումն իրականացվել է Սահմանադրության 53 (4)-րդ հոդվածի հիման վրա` նրանց գործով Կանոնների իրականացման լույսի ներքո:

66. Իր` Hadjisavvas-ի դատավճռում Գերագույն դատարանը 93-րդ կանոնը հակասահմանադրական և ultra vires է ճանաչել` կապված առաջնային թույլտվական օրենքի, մասնավորապես` Բանտային կարգապահության օրենքի հետ: Կիպրոսի ներպետական օրենսդրության իմաստով դիրքորոշումն այն էր, որ այն վարույթներով, որոնցով կողմը լրացուցիչ բողոքով բարձրացրել է ածանցյալ օրենսդրության սահմանադրականության հարց, դատարանի վճիռը գործում է միայն վարույթի կոնկրետ հարցի կապակցությամբ: Ուստի Hadjisavvas-ի գործով Գերագույն դատարանի դատավճիռը, որը կայացվել է պրն Հաջիսավասի habeas corpus դիմումին հետ ներկայացված լրացուցիչ բողոքի միջոցով բարձրացված` 93-րդ կանոնի սահմանադրականության հարցով, գործել է միայն նրա շարունակվող ազատազրկման օրինականության ստուգման համար: Սահմանադրության 144 (3)-րդ հոդվածից բխում է նաև, որ վերոնշյալ դատավճիռը չի գործում սույն գործի կողմ չհանդիսացող այլ դատապարտյալների համար և չի հանգեցնում նրանց նկատմամբ 93-րդ կանոնը հակասահմանադրական և արժեզուրկ ճանաչելուն: Այլ կերպ ասած, չի հանգեցնում 93-րդ կանոնի` այլ անձանց համար չգործող ճանաչելուն:

67. Քանի որ Hadjisavvas-ի գործով Գերագույն դատարանի դատավճիռը վերաբերել է այդ գործի կողմերին, այդ թվում` Հանրապետության գործադիր և վարչական մարմիններին, ուստի 93-րդ կանոնը չի կարող օրենքով սահմանված կարգով կիրառվել վերոնշյալ անձանց կողմից: Այնուամենայնիվ, դատավճիռը չի կարող ընկալվել որպես հետադարձ (ռետրոսպեկտիվ) ուժ ունեցող և կասկածի տակ դնել այլ անձանց նկատմամբ կիրառված այդ կանոնի արժեքը: Հետևաբար, այն փաստը, որ 93-րդ կանոնը Գերագույն դատարանի կողմից 1992 թվականին հակասահմանադրական և ultra vires է ճանաչվել, չի կարող հետադարձ (ռետրոսպեկտիվ) ազդեցություն ունենալ և հանգեցնել Կանոնների` բոլոր դեպքերում ab initio իրավաբանական ուժ չունենալուն: Այն չի հանգեցնում, օրինակ, օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչ Hadjisavvas-ի դատավճռի կայացումը 93-րդ կանոնի հիման վրա կատարված յուրաքանչյուր գործողությունն անօրինական ճանաչելուն: Հետևաբար, դիմողի կողմից հանցանքի կատարման պահին` 1987 թվականի հուլիսին, կամ նրա դատապարտման ժամանակ` 1989 թվականի մարտին, 93-րդ կանոնը չի կարող դիտվել ab initio իրավաբանական ուժ կամ դիմողի վրա ազդեցություն չունեցող կանոն: Hadjisavvas-ի դատավճռի կայացումից հետո, սակայն, Հանրապետության վարչական և գործադիր իշխանությունները չեն կարող օրինական կարգով գործողություններ իրականացնել` հիմնվելով 93-րդ կանոնի վրա և այն դիտել որպես դատարանի կողմից նշանակված ցմահ ազատազրկումն առավելագույնը քսան տարի ժամկետով ազատազրկում նախատեսող նորմ, քանի որ դա չի համապատասխանի Սահմանադրությանը` ըստ վերոնշյալ դատավճռում Գերագույն դատարանի կողմից պաշտոնապես տրված մեկնաբանության:

III. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ

A. Քաղվածքներ Եվրոպայի խորհրդի համապատասխան փաստաթղթերի տեքստերից

1. Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից ընդունված փաստաթղթերը

68. Եվրոպայի խորհրդի` Ահաբեկչության կանխարգելման մասին կոնվենցիայի 21-րդ հոդվածի համաձայն.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։