Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

7 մայիսի 2019 թ. N 95-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 21-ի N 251-Ա որոշմամբ.

Հրամայում եմ`

1. Սահմանել, որ էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման, բնական գազի փոխադրման և բաշխման ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամուտը նվազեցվում է՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված՝ տվյալ հարկային տարվա համար գործող՝ էլեկտրական էներգիայի և բնական գազի սակագների հաշվարկման համար հիմք ընդունված տարեկան կորուստների տոկոսային մեծությունները չգերազանցող՝ ՀՀ հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1261-Ն որոշմամբ սահմանված կարգով փաստաթղթավորված փաստացի կորուստների չափով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:

Նախարարի պարտականությունները

կատարող Հ. Վարդանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։