Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հունիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի երկրորդ մասում`
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հունիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի երկրորդ մասում`
1) 10-րդ բաժնի («Հեռահաղորդակցության բնագավառ») 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
3. տվյալների փոխանցման ծառայությունների մատուցում ԿՄ Պ Ա - - - - -
2) 18-րդ բաժնի («Գործունեության այլ բնագավառներ») 7-րդ կետում`
ա) 7.1-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
7.1. թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող, մինչև 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն ԿՄ Պ - - - - - -
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.1-րդ ենթակետ`
7.1.1. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող, մինչև 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն ԿՄ Պ - - - - - -