Հոդված 9. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ կետերով.
Հոդված 9. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ կետերով.
«2.1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցողի դեպքում` լիազոր մարմնին տեղեկացնել 38-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով պահանջվող տեղեկության փոփոխության մասին փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում.
2.2) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցողի դեպքում` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված ժամկետում իրականացնել իրական սեփականատերերի գրանցում և լիազոր մարմին ներկայացնել իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետում իրական սեփականատիրոջ փոփոխության պետական գրանցումից հետո փոփոխության մասին լիազոր մարմնին տեղեկացնել 14 օրվա ընթացքում` ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.»: