Հոդված 2. Օրենսգրքի 30-րդ հոդվածում`
Հոդված 2. Օրենսգրքի 30-րդ հոդվածում`
1) վերնագիրը «ընդերքօգտագործման իրավունքի» բառերից հետո լրացնել «կասեցումը,» բառով.
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ կետերով.
«4) լիազոր մարմին չի ներկայացրել երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն ունեցող ընդերքօգտագործողների դեպքում` սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով պահանջվող տեղեկությունների փոփոխությունների մասին տեղեկություն փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում, կամ ներկայացված տվյալները կեղծ են կամ ոչ ամբողջական, մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող ընդերքօգտագործողների դեպքում` 38-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով պահանջվող տեղեկությունների փոփոխությունների մասին տեղեկություն փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում, կամ ներկայացված տվյալները կեղծ են կամ ոչ ամբողջական, իսկ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող ընդերքօգտագործողների դեպքում՝ սույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կամ 10-րդ կետերով պահանջվող տեղեկությունների, առաջարկների կամ երաշխիքների փոփոխությունների մասին տեղեկություն փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում.
5) չի ներկայացրել սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7.1-ին կամ 38-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կամ 49-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետերով պահանջվող իրական սեփականատերերի մասին տեղեկություններ բովանդակող քաղվածք սույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կամ 46-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կամ 59-րդ հոդվածի 3-րդ մասի 18.2-րդ կետերով սահմանված ժամկետներում, կամ ներկայացված տվյալները կեղծ են կամ ոչ ամբողջական:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին, 2.2-րդ և 2.3-րդ մասերով.
«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում տրված զգուշացման հիմքերը չվերացնելու դեպքում ընդերքօգտագործման իրավունքը կասեցվում է մինչև սահմանված տեղեկատվության ներկայացումը (բայց ոչ ավելի, քան 120-օրյա ժամկետով):
2.2. Լիազոր մարմինն ընդերքօգտագործման իրավունք կրողին տալիս է գրավոր զգուշացում սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքի բացահայտման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում:
2.3. Լիազոր մարմինն ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու վերաբերյալ որոշում է ընդունում սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքում լիազոր մարմնի կողմից տրված զգուշացմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո` 10-օրյա ժամկետում:».
4) 3-րդ մասը «զգուշացման» բառից հետո լրացնել «կամ կասեցման» բառերով, իսկ «ընթացքում,» բառից հետո՝ «կամ մինչև կասեցման համար սահմանված ժամկետը լրանալը» բառերով.
5) 5-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերում ընդերքօգտագործման իրավունք կրողը չի վերացրել լիազոր մարմնի սահմանած ժամկետում զգուշացման (մինչև 90 օր) կամ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքում՝ կասեցման (մինչև 120 օր) հիմքերը.»: