Հոդված 97
Հոդված 97.
Հանցագործությունների առթիվ հայտարարությունների կամ նամակագրության ընդունման պարտականությունը և դրանց քննության ընթացակարգը
«Դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կամ դատավորը պետք է ընդունեն կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների վերաբերյալ հայտարարությունները կամ նամակագրությունը, ներառյալ այն դեպքերում, երբ դրանք իրենց իրավասությունից դուրս են:
Հանցագործության վերաբերյալ հայտարարության կամ նամակագրության առնչությամբ դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կամ դատավորը պետք է երեք օրվա ընթացքում կայացնի հետևյալ որոշումներից մեկը.
1. հարուցել քրեական գործ.
2. մերժել քրեական գործի հարուցումը.
3. փոխանցել հայտարարությունը կամ նամակագրությունը քննություն կատարելու համար` ենթակայության կանոններին համապատասխան:
Միևնույն ժամանակ, բոլոր հնարավոր միջոցները պետք է կիրառվեն հետագա հանցագործությունների կատարումը կանխելու կամ դրանց վերջ դնելու նպատակով…
Մինչ քրեական գործ հարուցելը դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը պետք է անհրաժեշտության դեպքում իրականացնեն հետաքննություն` հանցագործության մասին հայտարարության կամ նամակագրության մեջ պարունակվող տեղեկությունն ստուգելու նպատակով: Նման հետաքննությունը պետք է ավարտվի տասն օրվա ընթացքում` անհատ քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց կողմից բացատրություններ ստանալու կամ անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու նպատակով:
Հանցագործության մասին հայտարարության կամ նամակագրության մեջ պարունակվող տեղեկությունը կարող է ստուգվել մինչև քրեական գործի հարուցումը ճանաչման կամ խուզարկության միջոցով…»: