Հոդված 157
Հոդված 157
«Վկայի հարցաքննությունը պետք է իրականանա հարցաքննության համար նախատեսված վայրում: Քննիչը կարող է որոշել հարցաքննել վկային այդ վկայի գտնվելու վայրում»:
C. Հանցագործությունների պաշտոնական քննությունը
74. Քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ և 125-րդ հոդվածների համաձայն՝ քրեական գործ կարող է հարուցվել դատախազության քննիչի կողմից անհատ անձի միջնորդությամբ կամ քննչական մարմնի սեփական նախաձեռնությամբ: Օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ անձը, ով վնաս է կրել հանցագործության հետևանքով, ստացել է տուժողի կարգավիճակ և կարող է միանալ քրեական գործի քննության որպես քաղաքացիական կողմ: Քննության ընթացքում տուժողը կարող է ներկայացնել ապացույցներ և դիմումներ, ինչպես նաև քննությունն ավարտվելիս իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին:
75. Օրենսգրքի 210-րդ և 211-րդ հոդվածների համաձայն՝ դատախազը պատասխանատու է ողջ քննության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար: Հատկապես, դատախազը կարող էր ձեռնարկել հատուկ քննչական միջոցներ, փոխանցել գործը մեկ քննիչից մյուսին կամ վերսկսել քննությունը:
76. Օրենսգրքի 209-րդ հոդվածի համաձայն՝ քննիչը, որը կատարել է քննությունը, կարող էր կարճել այն հանցակազմի բացակայության դեպքում: Նման որոշումը ենթակա է բողոքարկման ավագ դատախազին կամ դատարան: Դատարանը կարող էր որոշում կայացնել գործի քննությունը վերսկսելու մասին, եթե գտնի, որ քննությունը չի եղել լիարժեք:
77. Օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ գործի քննությունը կարող էր վերսկսվել դատախազի կողմից` «եթե առկա են հիմքեր»: Այս կանոնից միակ բացառությունը նախատեսված է այն գործերի համար, որտեղ հանցագործությունների համար հետապնդման վաղեմության ժամկետը լրացել է:
78. Օրենսգրքի 161-րդ հոդվածի համաձայն՝ որպես ընդհանուր կանոն, քննության ընթացքում ձեռք բերված տեղեկությունները հրապարակային չեն: Այդ տեղեկության հրապարակումը պետք է թույլատրվի հետապնդման մարմինների կողմից, եթե հրապարակումը չէր խոչընդոտի քննության պատշաճ ընթացքին կամ չի խախտի քննության մեջ ներգրավվածների իրավունքները և օրինական շահերը: Կողմերի անձնական կյանքին առնչվող տեղեկությունները չեն կարող դառնալ հրապարակային նրանց համաձայնության բացակայության դեպքում:
79. Քննչական մարմինների մասին օրենքի 42-րդ հոդվածը և 1998 թվականի հունիսի 26-ի՝ Գլխավոր դատախազության մասին թիվ 44 որոշումը նախատեսում են հատուկ վարույթ վարչական և քրեական գործերով հետապնդման մարմինների աշխատակիցների դեմ: Հատկապես, մարմինները, որոնք իրավունք ունեն հարուցելու նման գործեր, հստակորեն սահմանված են:
D. Քաղաքացիաիրավական միջոցներ պետական պաշտոնյաների անօրինական գործողությունների դեմ
80. 1996 թվականի մարտի 1-ից գործող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է փոխհատուցում Պետության գործողության կամ անգործության համար (հոդված 1069): Քաղաքացիական օրենսգրքի հոդված 151-ը և 1099-1101-ը նախատեսում են փոխհատուցում ոչ նյութական վնասի համար: Մասնավորապես, հոդված 1099-ի համաձայն՝ ոչ նյութական վնասը պետք է փոխհատուցվի, անկախ նյութական վնասի փոխհատուցումից:
ՕՐԵՆՔ
I. Կառավարության նախնական առարկությունը
81. Կառավարությունը տեղեկացրել է Դատարանին, որ տանջանքի ենթադրյալ գործադրողների դեմ քրեական գործերը դեռևս քննվում են ներպետական մակարդակով և ձեռնպահ է մնացել գործի առթիվ որևէ մեկնաբանություններ տալուց:
82. Քանի որ նման հայտարարությունը կարող է հասկացվել որպես առարկություն` կապված դիմողի՝ ներպետական միջոցները սպառած չլինելու հետ, Դատարանը նկատում է, որ պատասխանող Կառավարությունը չի առարկել առ այն,որ դիմողների կողմից ընտրված և կիրառված ներպետական միջոցները, որոնցով նրանք փորձել են գրավել ներպետական մարմինների ուշադրությունն իրենց խնդրի վրա, եղել են ոչ արդյունավետ կամ ոչ պատշաճ:
83. Ապա Դատարանը նշում է, որ առաջին դիմողն ի սկզբանե բողոքել է 1999 թվականի նոյեմբերի 25-ին տեղի ունեցած դեպքերի առթիվ հենց հաջորդ օրը, այն է՝ 1999 թվականի նոյեմբերի 26-ին: Դրանից հետո մի քանի անգամ գործ է հարուցվել, ապա՝ կարճվել: 2005 թվականի օգոստոսին, այն է՝ առաջին բողոքը ներկայացնելուց հետո 5 տարի և մոտ 9 ամիս անց քրեական գործի քննությունը վերսկսվել է, իսկ 2007 թվականի փետրվարի 14-ին, այն է՝ այն օրը, երբ պատասխանող Կառավարությունը ներկայացրել է իր լրացուցիչ դիտարկումները, այդ գործը դեռևս քննվել է մինչդատական փուլում: Հակառակը պնդող որևէ հանգամանքի բացակայության պայմաններում Դատարանը գտնում է, որ Կառավարությունն ունեցել է բավարար ժամանակ պատասխանելու դիմողների բողոքներին ներպետական քննության միջոցով: Ավելին, դիմողները պատշաճ կերպով մասնակցել են քննությանը, և գործի նյութերում չկա որևէ հանգամանք, որը կմատնանշի, թե նրանք չեն օգտագործել ներպետական հասանելի միջոցներն այդ գործով իրենց համար ոչ ցանկալի որոշումները բողոքարկելու համար:
84. Հաշվի առնելով վերը նշվածը՝ Դատարանը գտնում է, որ դիմողները կատարել են ներպետական միջոցներն սպառելու պահանջը, և մերժում է Կառավարության առարկությունը:
II. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ենթադրյալ խախտումն առաջին դիմողի առնչությամբ
85. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո առաջին դիմողը բողոքել է, որ 1999 թվականի նոյեմբերի 25-ին իրեն մի քանի անգամ բռնաբարել են և իր նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորել ոստիկաններն ու դատախազության աշխատակիցները: Առաջին դիմողը նաև բողոքել է առ այն, որ իշխանությունները չեն իրականացրել պատշաճ քննություն այդ առթիվ: Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն.
«Ոչ ոք չպետք է ենթարկվեի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
A. Կողմերի փաստարկները
86. Կառավարությունը չի համաձայնել առաջին դիմողի բողոքներին ու հայտարարություններին և հայտարարել է, որ 2005 թվականի ապրիլի 29-ին Ռեգիոնալ դատախազությունը վերսկսել է քրեական գործի քննությունը՝ կապված 1999 թվականի նոյեմբերի 25-ի իրադարձությունների հետ: Այն նշել է, որ հնարավոր չէ ներկայացնել այլ մեկնաբանություններ, քանի որ քննությունները դեռևս շարունակվում են: Իր լրացուցիչ դիտարկումներում այն նաև խուսափել է մեկնաբանություններ կատարել բողոքների հանգամանքների վերաբերյալ:
87. Առաջին դիմողը պնդել է իր բողոքները: Մասնավորապես, նա հայտարարել է, որ գործի նյութերը պարունակել են բավարար ապացույցներ առաջին դիմողի նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի և տանջանքի վերաբերյալ, և որ իրականացված քննությունը չի համապատասխանել 3-րդ հոդվածի պահանջներին` դրա դատավարական իմաստով:
B. Դատարանի գնահատականը
88. Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է սկսել առաջին դիմողի հայտարարությունների առթիվ քննություն, քանի որ դրանք բարձրացվել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո` դրա դատավարական իմաստով, ապա այնուհետև՝ անդրադառնալ բուն խնդրի քննությանը Կոնվենցիայի դրույթների ներքո:
1. Քննության վիճարկվող ոչ լիարժեքությունը
(a) Վատ վերաբերմունքի վերաբերյալ վիճահարույց բողոքի առկայությունը
89. Նախևառաջ դատարանը նշում է, որ առաջին դիմողը բողոքել է 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առթիվ հենց հաջորդ օրը: Քննչական մարմինները խուզարկություն են իրականացրել դեպքի վայրում, որի արդյունքում հայտնաբերվել են երկու օգտագործված պահպանակներ և երկու սրբիչներ, որոնց վրա առկա են եղել սպերմայի հետքեր: 2000 թվականի ապրիլի 25-ին չորս ոստիկանների պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել, իսկ 2000 թվականի հուլիսի 5-ին կազմվել է մեղադրական եզրակացությունը և գործը փոխանցվել է դատական քննության:
90. Հաշվի առնելով քննության սկզբնական փուլում քննչական մարմինների կողմից հավաքված ապացույցները և փաստը, որ ներպետական իշխանությունները համարել են այս ապացույցները բավականին լուրջ քրեական մեղադրանքների հիմքում դնելու համար, ինչպես նաև դրանք դատական քննության փոխանցելը՝ Դատարանը գտնում է, որ առաջին դիմողը կարող է բողոքել առ այն, որ ինքը ենթարկվել լուրջ վատ վերաբերմունքի պետական մարմինների կողմից:
(b) Քննության արդյունավետությանն առնչվող ընդհանուր սկզբունքները
91. Դատարանը կրկնում է, որ երբ անհատը վիահարույց բողոք է ներկայացնում առ այն, որ ինքը ենթարկվել է լուրջ վատ վերաբերմունքի ոստիկանների կողմից` ի խախտումն 3-րդ հոդվածի, այդ դրույթը Կոնվենցիայի «իր իրավազորության ներքո յուրաքանչյուրի՝ Կոնվենցիայով նախատեսված իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու»՝ 1-ին հոդվածի ներքո Պետության ընդհանուր պարտականության հետ մեկտեղ, պահանջում է, որպեսզի տեղի ունենա արդյունավետ պաշտոնական քննություն: Դատարանը գտնում է, որ բռնաբարությունը տուժողի նկատմամբ առավելագույն նվաստացնող,խոցող հանցագործություն է, այդ պատճառով ընդգծում է Պետության դատավարական պարտականությունն այդ համատեքստում (տես՝ Ս.Վ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1995թ. նոյեմբերի 22, Series A, թիվ 335‑B, Ս.Ր.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1995թ. նոյեմբերի, Series A թիվ 335‑C և Մ.Ս.-ն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 39272/98, կետ 153, ՄԻԵԴ 2003‑XII): Արդյունավետ պաշտոնական քննությունը պետք է հանգեցնի պատասխանատու անձանց բացահայտմանն ու պատժին (տես՝ Ասենովն և այլոք ընդդեմ Թուրքիայի, 1998թ. հոկտեմբերի 28, Զեկույցներ, 1998-VIII, էջ 3290, կետ 102 և Լաբիթան ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 26772/95, կետ 131, ՄԻԵԴ 2000-IV): Դատարանի նախադեպային վճիռներում ամրագրված արդյունավետության նվազագույն չափանիշները ներառում են նաև պահանջներ առ այն, որ քննությունը պետք է լինի անկախ, անկողմնակալ և ենթակա լինի հանրության հսկողությանը, այդպիսով, իրավասու մարմինները պետք է գործեն օրինակելի կոկիկությամբ և պատշաճությամբ (տես՝ Իսաևան և այլոք ընդդեմ Ռուսաստանի, թիվ 57947/00, 57948/00 և 57949/00, կետեր 208-13, 2005թ. փետրվարի 24):
(c) Այդ սկզբունքների կիրառումը
92. Այդպիսով, հարց է առաջանում` արդյոք իշխանությունները կատարել են իրենց՝ գործի արդյունավետ պաշտոնական քննություն կատարելու պարտականությունը:
93. Դատարանն այս առումով նկատում է, որ առաջին դիմողի բողոքների առթիվ քննությունն սկսվել է հենց որ գործը ներկայացվել է իրավասու մարմիններին, և որ առնվազն արտաքուստ իշխանությունները կարծես թե գործել են պատշաճ և բազմակողմանի: Այդպիսով, քննչական մարմինները խուզարկել են դեպքի վայրը, որի արդյունքում հայտնաբերել են երկու պահպանակ և երկու սրբիչ, որոնց վրա առկա են եղել սպերմայի հետքեր (տես՝ կետեր 45 և 47): Նրանք նաև հարցաքննել են հնարավոր վկաներին և հանձնարարել են կատարել առգրավված առարկաների հետ կապված անհրաժեշտ դատաբժշկական փորձաքննություններ (տես՝ կետ 37):
94. Դատարանը, այդուհանդերձ, նկատում է, որ գործի նախնական քննությունից հետո` 2000 թվականի օգոստոսի 16-ին դատարանը հայտնաբերել է ներպետական դատավարական կանոնների մի շարք լուրջ խախտումներ, որոնցով խախտվել են մեղադրյալների իրավունքները, ներառյալ՝ հետապնդման մարմինների նկատմամբ քրեական գործ հարուցելու հատուկ ընթացակարգի անտեսումը և այն փաստը, որ համապատասխան ոստիկանները չեն ունեցել կասկածյալների դատավարական կարգավիճակ մինչև 2000 թվականի ապրիլի 25-ը, ինչը գործով նախկինում հավաքված բոլոր ապացույցները դարձրել է անընդունելի (տես՝ կետ 52): Գործը վերադարձվել է նոր քննության, այնուհետև վարույթը կարճվել է դատախազության կողմից` ի թիվս այլ հանգամանքների, այն հանգամանքների պատճառով, որ անհնարին է եղել շտկել ներպետական դատավարական խախտումները, որոնք թույլ են տվել քննիչները քննության առաջին հինգ ամիսների ընթացքում (տես՝ կետեր 58 և 59): Հաշվի առնելով դատարանի կողմից անընդունելի հայտարարված ապացույցի բնույթը՝ այն չէր կարող կրկին անգամ օգտագործվել գործը նոր քննության համար վերադարձնելուց հետո, իսկ այդ հանգամանքներում զարմանալի չէ, որ արդյունքում քննությունը դադարեցվել է հանցագործության ապացույցների բացակայության հիմքով:
95. Քննելով գործի հանգամանքները՝ Դատարանը գտնում է, որ կարող է իսկապես ընդունվել, թե իշխանությունները ձեռնարկել են անհրաժեշտ քայլեր այդ դեպքի համար մեղավորների բացահայտման և պատժի ուղղությամբ, և գործը հարուցելուց հետո առաջին հինգ ամիսների ընթացքում իշխանությունների կողմից թույլ տրված ներպետական դատավարական կանոնների խախտումների պատճառով, ինչպես ընդունվել է ներպետական դատարանների կողմից, հիմնական ապացույցները եթե չդառնային անընդունելի (տես՝ կետեր 49, 51-52 և 58-59)` քննությունը կարող էր համարվել 3-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող` դրա դատավարական իմաստով: Այդուհանդերձ,փաստ է այն, որ իրավասու մարմինները թույլ են տվել անուղղելի դատավարական սխալներ, որոնք ոստիկանների դեմ հարուցված քննությունը մտցրել են փակուղի:
96. Կառավարության կողմից այս սխալների առթիվ այլ համոզիչ բացատրությունների բացակայության պայմաններում Դատարանը գտնում է, որ այս սխալների սկզբունքային պատճառը 1999 թվականի նոյեմբերի 26-ից 2000 թվականի հուլիսի 5-ը քննություն իրականացրած հետապնդման մարմինների լուրջ ոչ բանիմացությունն է:
97. Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում առաջին դիմողի՝ վատ վերաբերմունքի մասին բողոքների առթիվ արդյունավետ քննության բացակայության կապակցությամբ:
2. Պետական մարմինների կողմից ենթադրյալ վատ վերաբերմունքի դրսևորումը
98. Այժմ Դատարանը կանդրադառնա այն հարցին,թե արդյոք առաջին դիմողը ենթարկվել է վատ վերաբերմունքի՝ ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի:
(a) Ընդհանուր սկզբունք
99. Դատարանը բազմիցս նկատել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը նախատեսում է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից մեկը, և որպես այդպիսին բացարձակապես արգելում է խոշտանգումը կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը (տես, օրինակ՝ Աքսոյն ընդդեմ Թուրքիայի, 1996թ. դեկտեմբերի 18, Զեկույց 1996-VI, էջ 2278, կետ 62 և Այդինն ընդդեմ Թուրքիայի, 1997թ. սեպտեմբերի 25, Reports 1997‑VI, կետ 81): Ապա Դատարանը նշում է, ինչպես նշել է բազմիցս, որ իշխանությունները պարտավոր են պաշտպանել կալանքի տակ գտնվող անձի ֆիզիկական ամբողջականությունը, և որ ապացույցները գնահատելիս ինքը սովորաբար կիրառել է «կասկածից վեր» ապացուցման չափանիշը (Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, 1978թ. հունվարի 18, Series A, թիվ 25, էջեր 64-65, կետ 161): Նման ապացույցը կարող է բխել բավականաչափ լուրջ, հստակ և միանշանակ հետևությունների կամ փաստի միատեսակ անհերքելի կանխավարկածների միաժամանակյա առկայությունից: Երբ իրադարձությունները լիովին կամ մեծ մասամբ տեղի են ունենում իշխանությունների գիտությամբ, ինչպես դա լինում է կալանքի տակ գտնվող անձանց առնչվող դեպքերում, փաստի լուրջ կանխավարկած է առաջ գալիս՝ կապված նման կալանքի տակ գտնվելու ընթացքում պատճառված վնասվածքների առթիվ:
100. Իսկապես, ապացուցման բեռը կարող է թողնվել իշխանությունների վրա, որոնք պետք է ներկայացնեն բավարար և համոզիչ բացատրություններ (տես՝ Ribitsch v. Austria, judgment of 4 December 1995, Series A թիվ 336, կետ 34, and Salman v. Turkey [GC], թիվ 21986/93, կետ 100, ՄԻԵԴ 2000-VII): Ապա Դատարանը կրկնում է, որ հաշվի առնելով իր դերի օժանդակ բնույթը և զգուշանալով առաջին ատյանի դատարանի դեր կատարելուց, այդուհանդերձ, այն կաշկանդված չէ ներպետական դատարանների հետևություններով և կարող է հեռանալ դրանցից, երբ դա անխուսափելի է դառնում կոնկրետ գործի հանգամանքներում (տես՝ օրինակ , Մաթյարն ընդդեմ Թուրքիայի, թիվ 23423/94, կետ 108, 2002թ. փետրվարի 21 ի հակադրություն Էդվարդսն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1992թ. դեկտեմբերի 16, Series A, թիվ 247‑B, էջ 12, կետ 34 և Վիդալն ընդդեմ Բելգիայի, 1992թ. ապրիլի 22, Series A, թիվ 235‑B, էջեր 32-33, կետեր 33-34):
(b) Ապացույցի գնահատումը
101. Տվյալ գործով 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առթիվ նախնական քննությունը հանգեցրել է այնպիսի ապացույցների բացահայտմանը, ինչպիսիք են` օգտագործված պահպանակները, որոնցից մեկը 99,9999 տոկոս հավանականությամբ կրում էր առաջին դիմողի վագինալ բջիջները (տես՝ կետ 46), և երկու սրբիչները, որոնք կրում էին սպերմայի հետքեր (տես՝ կետ 47), ինչպես նաև սպերմայի հետքերով հագուստը, որն առաջին դիմողը հավանաբար կրել էր քննարկվող ժամանակահատվածում (տես՝ կետ 48), ոստիկան Խ.-ին պատկանող հագուստը, որը կրում էր այն նույն անտիգենային խմբի վագինալ տարրեր, ինչը որ դիմողը (տես՝ կետ 44), բժշկական փաստաթղթերը, որոնք հաստատում էին առաջին դիմողի կողմից իր երակները կտրելու փորձը, և առաջին դիմողի ինքնախոստովանական բնույթի ձեռագիր ցուցմունքը (տես՝ կետ 43), և դրանք բոլորն էլ հիմնավորվում են դիմողի կողմից դեպքերի առթիվ կատարված նկարագրություններով` կապված վիճելի կրկնվող բռնաբարությունը և տարբեր տեսակի բռնության և վատ վերաբերմունքի գործողությունները պետական մարմինների աշխատակիցների կողմից: Իրոք, հաշվի առնելով այն փաստը, որը 2000 թվականի հուլիսի 5-ի մեղադրական եզրակացությունը, ի թիվս այլնի հիմնված է եղել վերը նշված ապացույցների վրա, ինչպես նաև հաշվի առնելով գործը հարուցող և կարճող որոշումների թիվը (տես՝ կետեր 58-70), կարելի է ասել, որ իշխանությունները չեն ընդունել, որ բողոքները եղել են ճշմարտացի:
102. Դատարանն ապա նշում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական կողմի առթիվ իր հետևությունները (տես՝ կետեր 92-97) և այն փաստը, որ ներպետական դատարանները վերը նշված ապացույցները համարել են անընդունելի միայն դատավարական թերությունների պատճառով (տես՝ կետեր 51 և 52) և այն, որ ոչ Կառավարությունը, ոչ էլ ներպետական մարմինները երբեք չեն համարել այդ ապացույցները կեղծ:
103. Հետևաբար, Դատարանն ընդունում է 1999 թվականի նոյեմբերի 25-ի իրադարձությունների՝ առաջին դիմողի կողմից ներկայացված նկարագրությունը:
(c) Վատ վերաբերմունքի լրջության գնահատումը
104. Դատարանը նշում է, որ ընդունել է փաստերն այնպես, ինչպես դրանք նկարագրվել են առաջին դիմողի կողմից, մասնավորապես այն, որ ինքը կալանավորվել է պետական մարմինների կողմից և կրկնակի բռնաբարվել է կալանքի տակ եղած ժամանակ և ենթարկվել է վատ վերաբերմունքի տարբեր դրսևորումների, ինչպիսիք են՝ ծեծը, խեղդելը և էլեկտրական հոսանք անցկացնելը (տես վերը՝ կետեր 17-34):
105. Դատարանը նկատում է, որ իր նախադեպերի համաձայն՝ պետական մարմնի կողմից կալանավորված անձին բռնաբարելը պետք է համարվի շատ լուրջ և նողկալի բնույթի վատ վերաբերմունքի դրսևորում, երբ հանցագործն օգտվում է իր զոհի անօգնական և խոցելի վիճակից: Ավելին, բռնաբարությունը թողնում է խոր հոգեկան վերքեր տուժողի վրա, որոնք չեն անհետանում կամ նվազում ժամանակի ընթացքում, ինչպես ֆիզիկական և հոգեկան բռնության այլ դրսևորումների պարագայում: Զոհը նաև ունենում է սուր ֆիզիկական ցավեր հարկադիր սեռական հարաբերությունների արդյունքում, ինչն ստիպում է նրան ունենալ թե ֆիզիկական և թե հոգեկան խոր տրավմա (տես՝ Aydın, cited above, կետ 83):
106. Հաշվի առնելով վերը նշվածը՝ Դատարանը բավական է համարում այն, որ առաջին դիմողի նկատմամբ ֆիզիկական բռնության գործողությունների համակցությունը (տես՝ կետեր 13, 14, 17, 21 և 31-32) և կրկնվող բռնաբարության գործողությունների առանձնահատուկ դաժանությունը (տես՝ կետեր 14 և 31-32) հանգեցրել են խոշտանգման՝ ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի:
III. Առաջին դիմողի առնչությամբ Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների ենթադրյալ խախտում
107. Առաջին դիմողը նաև բողոքել է առ այն, որ իշխանությունները չեն իրականացրել պատշաճ քննություն 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առնչությամբ՝ Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների հիմքով:
108. Հաշվի առնելով 3-րդ հոդվածի դատավարական կողմի խախտումը 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առնչությամբ արդյունավետ քննության բացակայության հետևանքով (տես՝ կետ 97)՝ Դատարանը գտնում է, որ չկան Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների ներքո առանձին հարցեր՝ հաշվի առնելով տվյալ գործի հանգամանքները:
IV. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ենթադրյալ խախտումը երկրորդ դիմողի առնչությամբ
109. Երկրորդ դիմողը նույնպես բողոքել է 1999 թվականի նոյեմբերի 25-ին պետական մարմինների կողմից վատ վերաբերմունքի ենթարկվելու և այս առթիվ արդյունավետ քննություն չիրականացնելու կապակցությամբ: Նա հիմնվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա:
A. Կողմերի փաստարկները
110. Կառավարությունը չի ընդունել այս գանգատները: Նրանց հիմնավորումները հիմնականում նույնն են, ինչ առաջին դիմողի դեպքում (տես՝ կետեր 86 և 87):
111. Երկրորդ դիմողը պնդել է իր գանգատները:
B. Դատարանի գնահատականը
1. Քննության ենթադրյալ անհամապատասխանությունը
112. Դատարանը նկատում է, որ երկրորդ դիմողն ունեցել է տուժողի կարգավիճակ 1999 թվականի նոյեմբերի 26-ին առաջին դիմողի կողմից ներկայացված բողոքին առնչվող գործով (տես՝ կետ 35): Ավելին, քննչական մարմինները գործով ապացույցները ճանաչել են բավարար ոչ միայն Խ.-ի և Ս.-ի նկատմամբ պաշտոնի չարաշահման և երկրորդ դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքի կապակցությամբ մեղադրանքներ ներկայացնելու համար, այլ նաև՝ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար (տես՝ կետ 37):
113. Հաշվի առնելով այս գործոնները՝ Դատարանը գտնում է, որ երկրորդ դիմողն ունի վիճելի բողոք առ այն, որ ինքը ենթարկվել է վատ վերաբերմունքի պետական մարմինների կողմից:
114. Դատարանը կրկնում է, որ երբ անձը բողոք է ներկայացնում առ այն, որ ինքը ենթարկվել է լուրջ վատ վերաբերմունքի ոստիկանների կողմից` ի խախտումն հոդված 3-ի, այդ դրույթը, Կոնվենցիայի 1-ին հոդվածով նախատեսված «Իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի` Կոնվենցիայով նախատեսված իրավունքները և ազատությունները պաշտպանելու» Պետության ընդհանուր պարտականության հետ մեկտեղ, պահանջում է, որպեսզի անցկացվի արդյունավետ պաշտոնական քննություն (տես՝ կետ 91): Այդպիսով, հարց է ծագում` արդյոք իշխանությունները կատարել են գործով արդյունավետ քննություն իրականացնելու իրենց պարտականությունը:
115. Դատարանը նկատում է, որ ինքը գտել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում միևնույն քրեական գործով քննչական մարմինների կողմից մի շարք թերությունների և բացթողումների հետ կապված, ինչպես տեղի է ունեցել առաջին դիմողի գործով (տես՝ կետեր 92-97): Հաշվի առնելով այս դրույթը,և քանի որ 95-րդ կետում նշված պատճառները ճշմարտացի են երկրորդ դիմողի առնչությամբ, Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում վատ վերաբերմունքի մասին երկրորդ դիմողի հայտարարությունների կապակցությամբ ոչ արդյունավետ քննության առումով:
2. Պետական մարմինների կողմից դրսևորված ենթադրյալ վատ վերաբերմունք
(a) Ապացույցի գնահատում
116. Դատարանը հիշեցնում է իր նախադեպային վճիռները, երբ իշխանությունները պարտավոր են ապահովել կալանավորված անձի ֆիզիկական անձեռնմխելիությունը, և որ ապացույցները գնահատելիս այն սովորաբար հղում է կատարել «կասկածից վեր» ապացուցման չափանիշին: Ապացույցը կարող է բխել բավականաչափ ուժեղ, հստակ և միանշանակ հանգամանքների միաժամանակյա առկայությունից կամ փաստի անհերքելի կանխավարկածից (տես՝ կետեր 99-100):
117. Անդրադառնալով տվյալ գործի հանգամանքներին՝ Դատարանը նկատում է, որ երկրորդ դիմողը բողոքել է առ այն, որ ոստիկաններն իրեն ծեծի են ենթարկել և խեղդել 1999 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 18.30-19.00-ն ընկած ժամանակահատվածում (տես՝ կետեր 25-28): Դատարանը նկատում է, որ դիմողի կողմից վկայակոչված վատ վերաբերմունքի ցանկացած տեսակ հետք կթողնեին նրա մարմնի վրա, որոնք կնկատվեին և կարձանագրվեին բժշկի կողմից: Ապա Դատարանը նկատում է, որ իր տրամադրության տակ եղած նյութերը չեն պարունակում նման որևէ բժշկական ապացույց և թույլ չեն տալիս դեպքերի վերաբերյալ երկրորդ դիմողի դիրքորոշումներն կոչել «կասկածից վեր»:
118. Դատարանը, այդուհանդերձ, նկատում է, որ 2006 թվականի դեկտեմբերի 12-ին ինքը պահանջել է Կառավարությունից ներկայացնել 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերին առնչվող քննության բոլոր նյութերը, քանի որ Դատարանն այդ նյութերում առկա ապացույցները համարում է վճռորոշ երկրորդ դիմողին վերաբերող բողոքների առումով: Ի պատասխան՝ Կառավարությունը ներկայացրել է միայն քրեական գործի վարույթը կարճելու և վերսկսելու մասին դատավարական որոշումների պատճենները և հրաժարվել է ներկայացնել որևէ այլ փաստաթուղթ:
119. Քանի որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ համոզիչ բացատրություն իր մերժման վերաբերյալ (տես՝ կետեր 128-131) և հաշվի առնելով վերը նշված սկզբունքները՝ Դատարանը գտնում է, որ կարող է հետևություններ անել այս առթիվ Կառավարության վարքագծի առնչությամբ:
120. Դատարանը գտնում է, որ ողջ քննության ընթացքում երկրորդ դիմողը ներկայացրել է 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերին առնչվող կապակցված և համոզիչ փաստարկներ, որոնք ապա հիմնավորվել են քննչական մարմինների կողմից հավաքված ապացույցներով: Քննչական մարմինների կողմից հավաքված նյութերը բավարար են թվում ոստիկաններ Խ.-ի և Ս.-ի նկատմամբ պաշտոնեական դիրքի չարաշահման և երկրորդ դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքի առթիվ մեղադրանքների հիմքում դրվելու և այս հիմքով քրեական գործը դատարան ուղարկելու համար (տես՝ կետեր 38-48): Դատարանը նաև նկատում է, որ չի տեսել որևէ նյութ, որը կարող էր կասկած հարուցել երկրորդ դիմողի կողմից ներկայացված բողոքների ճշմարտացիության կամ նրա կողմից ներկայացված տեղեկությունների առթիվ: Ավելին, ներպետական իշխանությունների կամ Կառավարության կողմից չեն ներկայացվել դեպքերի վերաբերյալ այլընտրանքային փաստարկներ:
121. Հաշվի առնելով վերը նշվածը և քննության բացթողումների վերաբերյալ իր ավելի վաղ կատարած հետևությունները, ինչպես նաև առաջին դիմողի կողմից կատարված` 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի նկարագրություններն ընդունելու մասին որոշումը (տես՝ կետեր 102-105)՝ Դատարանն ընդունում է 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի՝ երկրորդ դիմողի կողմից ներկայացված նկարագրությունը:
(b) Վատ վերաբերմունքի աստիճանի գնահատումը
122. Դատարանը նկատում է, որ ինքն ընդունել է փաստերն այնպես, ինչպես դրանք նկարագրված են եqողությունը և դրա ֆիզիկական և հոգեբանական ազդեցությունը՝ Դատարանը հանգում է այն եզրակացությանը, որ քննարկվող վատ վերաբերմունքն ընդհանուր առմամբ իր լրջությամբ և նպատակով հանգեցրել է անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի՝ ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի:
V. Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների վիճելի խախտումներ երկրորդ դիմողի առնչությամբ
124. Երկրորդ դիմողն ապա բողոքել է պատշաճ քննության բացակայության վերաբերյալ՝ հիմնվելով Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների վրա:
125. 3-րդ հոդվածի դատավարական կողմի խախտումների մասին հետևությունների լույսի ներքո` կապված 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առնչությամբ ոչ արդյունավետ քննություն իրականացնելու հետ (տես՝ կետ 117), Դատարանը գտնում է, որ այս առթիվ որևէ խնդիր առկա չէ Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների ներքո:
VI. Համապատասխանությունը Կոնվենցիայի 38-րդ հոդվածի 1(a) կետին
126. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի ներքո մասնավոր բողոքների համակարգի արդյունավետ գործունեության համար հատկապես կարևոր է, որպեսզի Պետությունը ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը բողոքների առթիվ պատշաճ արդյունավետ քննությունը հնարավոր դարձնելու համար (տես՝ Tanrıkulu v. Turkey [GC], թիվ 23763/94, կետ 70, ՄԻԵԴ 1999‑IV): Այս պարտականությունը պահանջում է, որպեսզի Պայմանավորվող պետությունն անհրաժեշտ տեղեկություններ ներկայացնի Դատարանին առ այն, որ ինքն իրականացնում է փաստերի բացահայտման ուղղությամբ բոլոր անհրաժեշտ քայլերը կամ կատարում է իր պարտականությունները՝ կապված բողոքների քննության հետ: Իր ձեռքին եղած նման տեղեկություն Կառավարության կողմից չներկայացնելը` առանց բավարար բացատրության, չի կարող հիմք հանդիսանալ միայն դիմողի բողոքի հիմնավորվածության համար, այլ նաև կարող է բացասաբար անդրադառնալ Պատասխանող պետության՝ Կոնվենցիայի 38-րդ հոդվածի 1(a) կետով նախատեսված պարտականության մակարդակի վրա (տես՝ Թիմուրթաշն ընդդեմ Թուրքիայի, թիվ 3531/94, կետ 66, ՄԻԵԴ 2000-VI): Այն գործերով, երբ բողոքը վեր է հանում խնդիրներ քննության արդյունավետության վերաբերյալ, քննության նյութերը խիստ կարևոր են փաստերի հաստատման համար, և դրանց բացակայությունը կարող է խոչընդոտել Դատարանի կողմից բողոքի առթիվ արդյունավետ քննությանն ընդունելիության փուլում և փաստերի հաստատման փուլում (տես վերը` կետ 70):
127. Դատարանը նկատում է, որ 2006 թվականի դեկտեմբերի 12-ին ինքը պահանջել է Կառավարությունից ներկայացնել 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առթիվ հարուցված գործի նյութերը: Այդ նյութերում պարունակվող ապացույցը Դատարանի կողմից համարվել է խիստ անհրաժեշտ տվյալ գործով փաստերի հաստատման համար: Ի պատասխան՝ Կառավարությունը ներկայացրել է միայն քրեական գործի քննությունը դադարեցնելու և վերսկսելու մասին դատավարական որոշումները: Այն հրաժարվել է ներկայացնել որևէ այլ փաստաթուղթ:
128. Դատարանը նկատում է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ բացատրություն, որը կարդարացնի Դատարանի կողմից պահանջված կարևոր տեղեկության չտրամադրումը:
129. Հաշվի առնելով պատասխանող Կառավարության համագործակցության կարևորությունը Կոնվենցիային առնչվող գործերով և տվյալ գործին նման գործերով փաստերի հաստատման հետ կապված բարդությունները՝ Դատարանը գտնում է, որ Ռուսաստանի Կառավարությունը խախտել է իր պարտականությունները, որոնք նախատեսված են Կոնվենցիայի 38-րդ հոդվածի 1(a) կետով՝ կապված 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առնչությամբ պահանջվող փաստաթղթերի կրկնօրինակները չներկայացնելու հետ:
VII. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը
130. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնաս
131. Առաջին դիմողը պահանջել է 70,000 եվրո (EUR), իսկ երկրորդ դիմողը` 30,000 եվրո (EUR) ոչ նյութական վնասի փոխհատուցման համար:
132. Կառավարությունն առարկել է, նշելով, որ տվյալ գործով խախտման հայտնաբերումը ինքնին բավարար փոխհատուցում է:
133. Դատարանը նկատում է, որ բացահայտել է, որ իշխանություններն առաջին դիմողին ենթարկել են կրկնվող բռնաբարության և վատ վերաբերմունքի` ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի: Այդ դրույթի ներքո Դատարանը նաև գտել է, որ տեղի չի ունեցել արդյունավետ քննություն 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առնչությամբ` կապված առաջին դիմողի հետ: Հաշվի առնելով Կոնվենցիայի խախտումների լրջությունը, ինչպես նաև նախադեպային որոշումները (տես՝ վերը նշված Այդինի գործը, կետեր 126-31, Միխեևն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 77617/01, կետ 163, 2006թ. հունվարի 26 և Սելմունին ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ 25803/94, կետ 123, ՄԻԵԴ 1999‑V)՝ Դատարանը տրամադրում է առաջին դիմողի պահանջված ողջ գումարը, այն է՝ 70,000 եվրո` ոչ նյութական վնասի փոխհատուցման համար, ներառյալ բոլոր կիրառելի հարկերն ու տուրքերը:
134. Ինչ վերաբերում է երկրորդ դիմողին՝ հաստատվել է, որ իշխանությունները ենթարկել են երկրորդ դիմողին անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի՝ ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, և որ տեղի չի ունեցել արդյունավետ քննություն` ի խախտումն այդ դրույթի: Այս դիրքորոշման լույսի ներքո Դատարանն օբյեկտիվորեն տրամադրում է երկրորդ դիմողին 10,000 եվրո ոչ նյութական վնասի փոխհատուցման համար, ներառյալ բոլոր կիրառելի հարկերն ու տուրքերը:
B. Ծախսեր և ծախքեր
135. Դիմողները չեն ներկայացրել պահանջներ այս կետի ներքո, և Դատարանը համապատասխանաբար չի տրամադրում որևէ փոխհատուցում` կապված ծախսերի և ծախքերի հետ:
C. Տուգանային տոկոսներ
112. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական Զանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Մերժում է Կառավարության նախնական առարկությունը:
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում առաջին դիմողի նկատմամբ 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առնչությամբ` ոչ արդյունավետ քննություն իրականացնելու առթիվ:
3. Վճռում է,որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում առաջին դիմողի նկատմամբ՝ պետական մարմինների աշխատակիցների կողմից կրկնվող բռնաբարության և վատ վերաբերմունքի ենթարկվելու առթիվ:
4. Վճռում է, որ չի առաջանում որևէ առանձին հարց Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների ներքո՝ կապված առաջին դիմողի՝ արդյունավետ քննության բացակայության առթիվ բողոքների հետ:
5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում երկրորդ դիմողի նկատմամբ 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առթիվ ոչ արդյունավետ քննություն իրականացնելու առնչությամբ:
6. Վճռում է,որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում երկրորդ դիմողի նկատմամբ պետական մարմինների կողմից դրսևորված վատ վերաբերմունքի առթիվ:
7. Վճռում է, որ չի առաջանում լրացուցիչ հարց Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների ներքո` կապված երկրորդ դիմողի՝ ոչ արդյունավետ քննության վերաբերյալ բողոքների հետ:
8. Վճռում է, որ չեն պահպանվել Կոնվենցիայի 378-րդ հոդվածի 1(a) կետի պահանջները, և որ Կառավարությունը հրաժարվել է տրամադրել Դատարանի կողմից պահանջվող փաստաթղթերը:
9. Վճռում է,
(a) որ Պատասխանող պետությունը պետք է վճարի առաջին դիմողին վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում 70,000 եվրո (յոթանասուն հազար եվրո) ոչ նյութական վնասի համար, որը պետք է հաշվարկվի ռուսական ռուբլով վճռի կատարման օրվա տոկոսադրույքով՝ ներառյալ բոլոր կիրառելի հարկերն ու տուրքերը,
(b) որ Պատասխանող պետությունը պետք է վճարի երկրորդ դիմողին, վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում 10,000 եվրո (տասը հազար եվրո) ոչ նյութական վնասի համար, որը պետք է հաշվարկվի ռուսական ռուբլով վճռի կատարման օրվա տոկոսադրույքով՝ ներառյալ բոլոր կիրառելի հարկերն ու տուրքերը, որ վերը նշված եռամսյա ժամկետը լրանալուց հետո մինչև վճարման ավարտը տվյալ գումարներից գոյացող տոկոսները պետք է հաշվվեն այդ ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքով՝ գումարած երեք տոկոս:
10. Մերժում է երկրորդ դիմողի կողմից ներկայացված արդարացի փոխհատուցման մնացած մասը:
Կատարված է անգլերեն և ծանուցված է գրավոր 2008 թվականի հունվարի 24-ին՝ համաձայն Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Սորեն Նիելսեն
Քարտուղար Լուկիս Լուկաիդես
Նախագահող