Անցնել բովանդակությանը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ՄԻԽԵԵՎՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Վճիռընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 3. նք. խոշտանգումների արգելում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3նք. խոշտանգումների արգելում

«Ոչ ոք չպետք է ենթարկվեի խոշտանգումների կամ արժանապատվությունը անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

A. Կառավարության նախնական առարկությունը

84. Կառավարությունը հայտնել է, որ տվյալ գործով դեպքերի առնչությամբ քննությունը դեռ ընթացքի մեջ է, և ներպետական մակարդակով դեռևս որևէ որոշում չի կայացվել: Հիմնվելով այդ հանգամանքի վրա՝ այն մատնանշել է, որ դիմողը դեռ չի սպառել ներպետական միջոցները վատ վերաբերմունքի վերաբերյալ իր բողոքի կապակցությամբ: Ինչ վերաբերում է քննության անարդյունավետությանը, այն դեռևս կանխակալ է:

85. Դիմողը համաձայն չէ այդ դիրքորոշմանը: Նա նշել է, որ Դատարանին ներկայացված իր առաջին բողոքի ժամանակ քննությունը կարճվել էր և կրկին վերսկսվել յոթ անգամ: Որևէ նոր ապացույց չէր կարող ստացվել, և գործը քննելու հետագա բոլոր փորձերը կլինեին լիովին ապարդյուն: Քննությունը տևել է ավելի քան յոթ տարի և արդյունքում ստացվել է, որ այն լիովին ապարդյուն է: Այդ պատճառով, ըստ դիմողի, ինքը պարտավոր չէ սպասելու քննության ավարտին:

86. Դատարանն այս առումով հիշեցնում է, որ եթե անհատը ներկայացնում է վիճելի բողոք առ այն, որ ինքը ոստիկանների կողմից ենթարկվել է լուրջ վատ վերաբերմունքի, քրեական օրենսգրքով նախատեսված բողոքը կարող է դիտվել որպես պատշաճ միջոց Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով (տես՝ Ասենովն և այլոք ընդդեմ Բուլղարիայի, թիվ 24760/94, 1996թ. հունիսի 27, DR 86-B, էջ 71): Իրոք, որպես կանոն, Պետությունը պետք է հնարավորություն ունենա քննելու գործը և տալու պատասխան վատ վերաբերմունքի վերաբերյալ ներկայացված բողոքներին: Միևնույն ժամանակ «դիմողը կարիք չունի իրականացնելու միջոցներ, որոնք թեև տեսականորեն միջոցի բնույթ ունեն, սակայն իրականում որևէ հնարավորություն չեն ընձեռում ստանալու փոխհատուցում խախտումների դիմաց» (Յոյլերն ընդդեմ Թուրքիայի, թիվ 26973/95, 1997թ. հունվարի 13 տես նաև Աքդիվարն և այլոք ընդդեմ Թուրքիայի, 1996թ. օգոստոսի 30, Վճիռների և Որոշումների Ժողովածու, 1996-IV, էջ 1210, կետ 68): Եթե ընտրված միջոցը պատշաճ է տեսականորեն, սակայն ժամանակի ընթացքում դարձել է ոչ արդյունավետ, դիմողն այլևս պարտավոր չէ այն սպառել (տես Թիփին ընդդեմ Թուրքիայի, 27244/95, 1996թ. նոյեմբերի 25):

87. Դատարանը նկատում է, որ դիմողի՝ պատուհանից դուրս նետվելու հանգամանքներն առաջ են բերում վատ վերաբերմունքի վերաբերյալ «վիճահարույց գանգատ» առ այն, որ նա օգտագործել է ոստիկանների դեմ քրեական գործ հարուցելուն հասնելու հնարավորությունը՝ իշխանություններին բողոք ներկայացնելու միջոցով, որոնք իրավասու էին լուծելու հարցը, սակայն գործը դեռևս քննվում է: Այդ հիմքով Դատարանը տվյալ գանգատի ընդունելիության մասին իր որոշման մեջ գտել է, որ Կառավարության առարկությունը պետք է քննվի գործի հանգամանքների հետ մեկտեղ:

88. Դատարանը գտնում է, որ Կառավարության նախնական առարկությունն առաջացնում է հարցեր, որոնք պետք է քննվեն դիմողի կողմից վկայակոչված` Կոնվենցիայի հիմնարար դրույթների հետ մեկտեղ: Այս հարցը կքննարկվի ստորև:

89. 2005 թվականի դեկտեմբերի 29-ին Կառավարությունը տեղեկացրել է Դատարանին Նիժնի Նովգորոդի Լենինսկի շրջանային դատարանի կողմից 2005 թվականի նոյեմբերի 30-ին կայացված դատավճռի մասին` կապված ոստիկանների կողմից դիմողի նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի հետ (տես վերը՝ կետ 61): Կառավարությունը նշել է, որ դատավճիռը դեռևս վերջնական չէ, և որ իրենք կտեղեկացնեն Դատարանին հետագա զարգացումների մասին:

90. Չնայած Կառավարությունը չի հիմնվել դրա վրա՝ Դատարանը հետազոտել է` արդյոք այդ նոր զարգացումները կազդեն դիմողի` տուժողի կարգավիճակի վրա Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով: Այս առթիվ Դատարանը հիշեցնում է, որ դիմողի համար նախընտրելի որոշումը կամ միջոցը, ըստ էության, բավարար չեն նրան «տուժողի» կարգավիճակից զրկելու համար, եթե ներպետական իշխանությունները չընդունեն հստակորեն կամ ըստ էության, և ապա չտրամադրեն փոխհատուցում Կոնվենցիայի խախտման համար (տես Ամուրն ընդդեմ Ֆրանսիայի, 1996թ. հունիսի 25, Վճիռների և Որոշումների Ժողովածու 1996-III, էջ 846, կետ 36, և Դալբանն ընդդեմ Ռումինիայի [GC], թիվ 28114/95, կետ 44, ՄԻԵԴ 1999-VI): Տվյալ գործով Դատարանը նախևառաջ նկատում է, որ 2005 թվականի նոյեմբերի 30-ի դատավճիռը դեռևս վերջնական չէ և կարող է վերացվել վերաքննության արդյունքում: Երկրորդ` չնայած այն բանին, որ վատ վերաբերմունքի փաստը ճանաչվել է առաջին ատյանի դատարանի կողմից, դիմողին չի տրամադրվել որևէ փոխհատուցում այդ առնչությամբ: Երրորդ` 2005 թվականի նոյեմբերի 30-ի դատավճիռն առնչվում է միայն վատ վերաբերմունքին և չի քննարկում քննության բացթողումները, ինչը տվյալ գործով դիմողի հիմնական մտահոգությունն է: Այդ պատճառով, չնայած դատավճիռը պետք է համարվի քննչական ընթացակարգի ընդհանրացնող մասը, այն տվյալ գործի հանգամանքներում չի ազդում դիմողի՝ տուժողի կարգավիճակի վրա՝ կապված նրա կողմից վկայակոչված բողոքների հետ:

B. Քննության ենթադրյալ անարդյունավետությունը

1. Կառավարությունը

91. Կառավարությունը չի ներկայացրել որևէ դիրքորոշում բողոքի հանգամանքների վերաբերյալ: Ավելին, ի պատասխան Դատարանի պահանջի` ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, Կառավարությունը հրաժարվել է Դատարանին տրամադրել ոստիկանների կողմից 1998 թվականի սեպտեմբերի 19-ին դիմողին վատ վերաբերմունքի ենթարկելուն վերաբերող քրեական գործի նյութերը: Այն հիմնվել է Քրեական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի վրա, որը նախատեսում է, որ մինչդատական քննության նյութերը կարող են հրապարակվել միայն քննչական մարմնի թույլտվությամբ, և եթե միայն հրապարակումը չի խոչընդոտի քննության ընթացքին կամ քննության մասնակիցների իրավունքներին:

2. Դիմողը

92. Դիմողը բողոքել է, որ Պետությունը խախտել է 3-րդ հոդվածով նախատեսված իր` գործը քննելու դրական պարտականությունը: Պատուհանից նետվելու հանգամանքներն առնվազն հանգեցրել են վատ վերաբերմունքի վերաբերյալ վիճահարույց բողոքի: Պատասխանող պետությունը պետք է իրականացներ արդյունավետ և պատշաճ քննություն, իսկ ձեռնարկված միջոցները ոչ պատշաճ էին և ոչ էլ արդյունավետ:

93. Դիմողը նշել է մի շարք հետևանքներ` կապված պաշտոնական քննության հետ: Այսպես, նրա բժշկական հետազոտությունն իրականացվել է միայն 1998 թվականի հոկտեմբերի 26-ին, այն է՝ դեպքից ավելի քան մեկ ամիս անց: Հաշվի առնելով այն, որ նման տեսակի տանջանքի հետքերն անհետացել են շատ արագ, հետազոտությունը եղել է խիստ ուշացած: Ոչ տեսանելի վնասվածքները, որոնք առաջացել էին մաշկի վրա էլեկտրոդների կիրառման հետևանքով, կարող էին հաստատվել կենսաբանական հետազոտությամբ դեպքից հետո երկու շաբաթվա ընթացքում: Այդուհանդերձ, դիմողի բժշկական հետազոտությունը սահմանափակվել է միայն սովորական տեսողական հետազոտությամբ:

94. Այնուհետև քննիչը չի իրականացրել առերեսում դիմողի և նրան տանջանքի ենթարկած ոստիկանների միջև: Ճանաչման ներկայացնելը տեղի է ունեցել միայն դեպքից երկու տարի անց: Քննության առաջին փուլում հարցաքննված միակ երկու անկախ վկաներն էին Բ.-ն և բժիշկ Կ.-ն: Բավականին երկար ժամանակ (1998 թվականի սեպտեմբերի 21-ից 2000 թվականի հունվարի 24-ը) դատախազությունը հրաժարվել էր հայտնաբերել և հարցաքննել թիվ 39 հիվանդանոցի այլ աշխատակիցների և հիվանդների: Դա կատարվել էր միայն դիմողի և նրա ներկայացուցիչների բազմաթիվ պահանջներից հետո, երբ 1998 թվականի սեպտեմբերի դեպքերն արդեն գրեթե մոռացվել էին վկաների կողմից:

95. Դիմողն ուշադրություն է հրավիրել քննության անկախության բացակայության վրա` նկատի ունենալով այն, որ պետական և դատախազության մարմինները պատասխանատու էին հետապնդման և քննությունների նկատմամբ հսկողության համար: Դիմողի գործով իրավիճակը բարդ էր այն փաստի բերումով, որ դատախազության աշխատակից Մ.Ռ.-ն, որը հսկողություն էր իրականացնում 1998 թվականի սեպտեմբերի 19-ի հարցաքննության նկատմամբ, Նիժնի Նովգորոդի ռեգիոնալ դատախազի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում: Համապատասխանաբար, այդ շրջանի քննիչները և քաղաքային դատախազության աշխատակիցներն իրենց ցուցումներն ստանում էին Մ.Ռ.-ից: Դիմողը նշել է Ֆ.-ի` 2000 թվականի դեկտեմբերի 7-ի հայտարարությունները, երբ նա ասել էր, որ նախորդ հարցաքննության ընթացքում քննիչներն անտեսել են 1998 թվականի սեպտեմբերի 19-ի դեպքերին Մ.Ռ.-ի առնչության կապակցությամբ իր ցուցմունքները: Մ.Ռ.-ն չի հարցաքննվել քննության որևէ փուլում և այլևս չէր կարող հարցաքննվել, քանի որ նա մահացել էր 2002 թվականի ամռանը:

96. 2002 թվականի օգոստոսին դիմողը պահանջել էր դատախազությունից հարցաքննել Վ.-ին՝ թիվ 39 հիվանդանոցի հիվանդներից մեկին, սակայն՝ ապարդյուն: 2002 թվականի սեպտեմբերի 5-ին դատախազությունը կարճել էր գործի քննությունը` նշելով, inter alia, որ հնարավոր չի եղել հարցաքննել Վ.-ին նրա բնակության վայրում: Իմանալով, որ Վ.-ն հաշմանդամ է և տեղաշարժվում է անվասայլակով՝ դիմողի ներկայացուցիչները զանգահարել են Վ.-ին և հայտնաբերել հետևյալը: Քննիչ Ն.-ն, ով զբաղվել էր դիմողի գործով, պահանջել էր Լենինսկի ոստիկանությունից գտնել Վ.-ին: Այդ պահանջի կատարումը հանձնարարվել էր Օ.-ին՝ ենթադրյալ վատ վերաբերմունքի ցուցաբերմանը մասնակից ոստիկաններից մեկին: Օ.-ն հայտնել էր, որ մի քանի անգամ փորձել է հարցաքննել Վ.-ին, սակայն չի կարողացել գտնել նրան ըստ նրա բնակության հասցեի: 2002 թվականի սեպտեմբերի 26-ին Վ.-ն իր պատրաստակամությունն է հայտնել հարցաքննվելու համար, սակայն հեռախոսային զրույցից հետո այդ անձն այլևս նրան չէր զանգահարել:

97. Դիմողի կարծիքով` անկախության բացակայությունն արտահայտվել է ինչպես ապացույցներ ձեռք բերելու միջոցի առումով, այնպես էլ քննիչների կողմից դրանք գնահատելու ձևում: Այդպիսով, քննիչն անտեսել է Բ.-ի՝ դիմողի հետ միևնույն հիվանդասենյակում պառկած հիվանդի ցուցմունքները: Նա որևէ նշանակություն չի տվել նաև հիվանդանոցի մյուս հիվանդների ցուցմունքներին: Քննությունը չի եղել բավականաչափ պատշաճ՝ Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածների իմաստով, և չի արտահայտել իշխանությունների կողմից որևէ ջանք բացահայտելու այն, ինչ իրականում տեղի էր ունեցել դիմողի ձերբակալված լինելու ընթացքում: Հակառակը, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ջանքեր էին գործադրվում պաշտպանելու պատասխանատու պաշտոնյաներին և թաքցնելու նրանց կողմից թույլ տված սխալները:

98. Վերջապես, դիմողը հայտնել է, որ Կառավարության կողմից գործի հանգամանքների առթիվ մեկնաբանություններ չանելը, գործի նյութերը տրամադրելուց հրաժարվելու հետ մեկտեղ, պետք է մեկնաբանվեն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ինչպես նյութական, այնպես էլ դատավարական տեսակետների ներքո դիմողի դիրքորոշման օգտին:

3. Երրորդ կողմի դիրքորոշումը և Կառավարության պատասխանը

99. Իր գրավոր դիրքորոշման մեջ Փոխհատուցման գործակալությունը վկայակոչել է խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ դրսևորումների ոլորտում Եվրոպական դատարանի և այլ միջազգային մարմինների կողմից հաստատված որոշակի ընդհանուր կանոններ: Ապա, թե Փոխհատուցման գործակալության և թե Մարդու իրավունքների ռուսաստանյան ՀԿ-ի խումբը միակարծիք են, որ քրեական հետապնդման ռուսական համակարգը չի բավարարել մի շարք կարևորագույն դատավարական սկզբունքների պահանջը, որոնք, նախևառաջ, երաշխավորում են քննության ենթարկվող անձանց իրավունքները, երկրորդ՝ պաշտպանում են քննչական մարմինների կողմից դրսևորված վատ վերաբերմունքից տուժածների շահերը: Նրանք հայտնել են, որ, ըստ էության, իրավապահ մարմինների կողմից դրսևորված վատ վերաբերմունքի առնչությամբ պաշտոնական քննության արդյունավետությունը խիստ ցածր է, հատկապես այն պատճառով, որ խոշտանգումների վերաբերյալ բողոքների քննությունները մշտապես իրականացվել են այն նույն քննչական մարմինների կողմից, որոնց են առնչվել այդ բողոքները: Նրանք նշել են այլ գործոններ, որոնք, նրանց կարծիքով, խարխլել են մինչդատական քննությունների ընթացքում դրսևորված վատ վերաբերմունքի մասին բողոքների քննության արդյունավետությունը:

100. Կառավարությունն առարկել է Դատարանի առջև, որպես երրորդ կողմ վերը նշված ՀԿ-ների հանդես գալը, և խնդրել է, որպեսզի Դատարանը մերժի նրանց եզրակացությունները՝ վերացական և ոչ համապատասխան լինելու պատճառով: Ապա Կառավարությունը տեղեկացրել է Դատարանին, որ հակառակ երրորդ կողմի նշած հանգամանքների, Ռուսաստանում առկա է վատ վերաբերմունքի դեմ պաշտպանության զարգացող մեխանիզմ: Նախևառաջ, Ռուսաստանի Սահմանադրությունն արգելում է վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում: Ապա, Քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածը նախատեսում է, որ քրեական գործով կողմերը չպետք է ենթարկվեն որևէ բռնության կամ բռնության սպառնալիքի: Ավելին, Ռուսաստանի քրեական օրենսգիրքը նախատեսել է պատիժ տանջանքի համար (հոդված 117), պաշտոնական դիրքի չարաշահման համար (հոդված 286) և ցուցմունք կորզելու համար (հոդված 302): Վերջապես, Քաղաքացիական օրենսգրքի 1070-րդ հոդվածը նախատեսում է, որ ապօրինի ձերբակալման, հետապնդման կամ դատապարտման հետևանքով պատճառված վնասը պետք է փոխհատուցվի պետության կողմից, որը պատասխանատու է համապատասխան մարմինների գործողությունների կամ անգործության համար:

101. Վերջապես, Կառավարությունը նշել է, որ առկա իրավական մեխանիզմներն արդյունավետորեն կիրառվում են պրակտիկայում: Այդպիսով, 2003-2004 թվականներին դատախազությունը բացահայտել է իրավապահ մարմինների կողմից օրենքի խախտումների 685 դեպք, որի արդյունքում 350 աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական տույժերի: 2000 թվականից մինչև 2004 թվականը պետության դատախազական ծառայությունը բերել է Հոդված 117-ի 2(դ)(տանջանք) կետի ներքո իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ հինգ գործ, որոնցից չորսը փոխանցվել են դատարաններին: Նույն ժամանակահատվածում օրենսգրքի 302 հոդվածի ներքո (ցուցմունք կորզելը) 42 գործ է բերվել, որոնցից 25-ն այժմ դատարաններում են: Ավելին, պաշտոնական դիրքի չարաշահման 3.388 գործ է բերվել, որի արդյունքում դատապարտվել է 4.204 աշխատակից: Կառավարությունը նաև նշել է այլ գործեր, որոնցով ոստիկաններն արդյունավետորեն ենթարկվել են հետապնդման և ապա դատապարտվել են ներպետական դատարանների կողմից՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով վատ վերաբերմունքի հանգեցրած հանցագործություններ կատարելու համար:

4. Դատարանի գնահատականը

a) Դատարանի՝ տվյալ գործով ապացույցների գնահատումը

102. Դատարանը կրկնում է, որ վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքները պետք է հիմնավորվեն բավարար ապացույցներով (տես, mutatis mutandis, Կլասն ընդդեմ Գերմանիայի, 1993թ. սեպտեմբերի 22, Series A, թիվ 269, էջեր 17-18, կետ 30): Այդ ապացույցները գնահատելիս Դատարանն ընդունում է «կասկածից վեր» ապացուցման սկզբունքը: Այդուհանդերձ, երբ դեպքերը լիովին կամ մեծամասամբ տեղի են ունենում իշխանությունների բացառիկ գիտությամբ, ինչպես որ իրենց հսկողության ներքո կալանքի տակ գտնվող անձանց դեպքում է (ինչպես և տվյալ գործով է), փաստի լուրջ կանխավարկած է առաջ գալիս նման կալանքի ընթացքում առաջացած վնասների կապակցությամբ: Նման դեպքերում ապացուցման բեռն ընկնում է իշխանությունների վրա, որոնք պետք է ներկայացնեն բավարար և համոզիչ բացատրություններ (տես՝ Սալմանն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 21986/93, կետ 100, ՄԻԵԴ 2000-VII): Նման բացատրության բացակայության պայմաններում Դատարանը կարող է հետևություններ անել, որոնք կարող են ոչ բարենպաստ լինել պատասխանող Կառավարության համար (տես՝ Օրհանն ընդդեմ Թուրքիայի, թիվ 25656/94, կետ 274, 2002թ. հունիսի 18):

103. Տվյալ գործով դիմողի գանգատների հանգամանքները գնահատելու համար և հաշվի առնելով գանգատների բնույթը՝ Դատարանը խնդրել է պատասխանող Կառավարությանը ներկայացնել քրեական գործի նյութերը, հատկապես՝ թիվ 68241 գործին առնչվող: Կառավարությունը, հիմնվելով Քրեական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի վրա, հրաժարվել է Դատարանին տրամադրել պահանջվող նյութերը: Կառավարությունը նաև չի ներկայացրել որևէ դիրքորոշում գործի բուն էության վերաբերյալ:

104. Դատարանը նկատում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածը, որին հղում է կատարել Կառավարությունը, թողնում է հանրության համար քննության բացահայտումն իշխանությունների հայեցողությանը: Դատարանը նաև նկատում է, որ բացահայտումը չպետք է խոչընդոտի քննության պատշաճ ընթացքին կամ խախտի քննության գործում ներգրավվածների իրավունքները և օրինական շահերը: Կառավարությունը չի բացատրել, թե ինչպես նյութերի ներկայացումը կարող էր խախտել քննության կամ ներգրավված անձանց շահերը: Այն չի ներկայացրել նաև այլ ճշմարտացի բացատրություն բացառապես իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և տեղեկությունները չտրամադրելու վերաբերյալ:

105. Ելնելով այս հանգամանքներից, Դատարանը գտնում է, որ ինքը կարող է հետևություններ անել Կառավարության վարքագծից և հետազոտել, գործի հանգամանքները դիմողի փաստարկների և գործի նյութերում առկա տարրերի հիման վրա, թեև դիմողի կողմից ներկայացված նյութերը և տեղեկությունները որոշ հանգամանքներ չեն պարզաբանում: Դատարանը նաև հաշվի կառնի Նիժնի Նովգորոդի Լենինսկի շրջանային դատարանի՝ 2005 թվականի նոյեմբերի 30-ի նիստում ներկայացված ապացույցները:

b) 1998 թվականի սեպտեմբերի 19-ի դեպքերի առթիվ բողոքների ենթադրյալ անարդյունավետությունը

106. Ինչ վերաբերում է քննության արդյունավետությանը՝ Դատարանը հաշվի է առնում երրորդ կողմի՝ քրեական հետապնդման ռուսական համակարգի վերաբերյալ քննադատությունը և Կառավարության հակառակ փաստարկները: Այդուհանդերձ, Դատարանի խնդիրը չէ գնահատել այդ համակարգի թերությունները` ընդհանուր առմամբ: Դատարանն իր ուշադրությունը կբևեռի գործի հատուկ փաստերի վրա, որպեսզի պարզի` արդյոք դիմողի կողմից ներկայացված թերությունները քննությունը դարձրել են «ոչ արդյունավետ» Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով:

i. Ընդհանուր սկզբունքներ

107. Դատարանը, նախևառաջ, կրկնում է, որ ցանկացած քննության եզրակացության բացակայությունն ինքնին չի նշանակում, թե այն անարդյունավետ է. քննելու պարտականությունը «ոչ թե արդյունքի, այլ միջոցների պարտականություն է» (տես՝ Փոլն և էնդրյու Էդվարդսն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 46477/99, կետ 71, ՄԻԵԴ 2002‑II): Ոչ ամեն մի քննություն է, որ պետք է անպայման լինի արդյունավետ կամ հանգեցնի հետևության, որը համընկնում է դիմողի կողմից դեպքերի նկարագրության հետ, այդուհանդերձ, այն ըստ էության պետք է կարողանա հանգեցնել փաստերի հաստատմանը, և եթե բողոքները ճիշտ լինեն՝ պատասխանատուների բացահայտմանն ու պատժին (տես, mutatis mutandis, Մահմութ Կայան ընդդեմ Թուրքիայի, թիվ 22535/93, կետ 124, ՄԻԵԴ 2000‑III):

108. Այդպիսով, վատ վերաբերմունքի հետ կապված լուրջ բողոքների քննությունը պետք է լինի պատշաճ: Դա նշանակում է, որ իշխանությունները պետք է միշտ լուրջ քայլեր ձեռնարկեն պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել, և չպետք է հիմնվեն թույլ կամ վատ հիմնավորված եզրակացությունների վրա քննությունն ավարտելիս կամ իր որոշումների հիմքում դնելիս (տես՝ Ասենովն և այլոք ընդդեմ Բուլղարիայի, 1998թ. հոկտեմբերի 28, Զեկույց 1998‑VIII, կետ 103 et seq.): Նրանք պետք է ձեռնարկեն իրենց հասու բոլոր արդյունավետ քայլերը դեպքի առթիվ ապացույցներ ձեռք բերելու համար, ներառյալ, inter alia, ականատեսների ցուցմունքները, դատաբժշկական ապացույցները և այլն (տես, mutatis mutandis, Սալմանն ընդդեմ Թուրքիայի, կետ 106, ՄԻԵԴ 2000‑VII, Թանրիկուլուն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 23763/94, ՄԻԵԴ 1999-IV, կետ 104 et seq., and Գյուլն ընդդեմ Թուրքիայի, թիվ 22676/93, կետ 89, 2000թ. դեկտեմբերի 14): Քննության ցանկացած թերություն, որը կասկածի տակ է դնում դրա հնարավորությունը հաստատելու վնասվածքների պատճառները կամ բացահայտելու մեղավորներին, վտանգում է այդ չափանիշը:

109. Ապա, քննությունը պետք է լինի համապատասխան: Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ներքո գործերով, երբ պաշտոնական քննության արդյունավետությունն է քննարկվում, դատարանը հաճախ գնահատում է` արդյոք իշխանություններն արդյունավետորեն և ժամանակին են արձագանքել բողոքներին (տես՝ Labita v. Italy [GC], թիվ 26772/95, կետ 133 et seq., ՄԻԵԴ 2000‑IV): Դիրքորոշում է արտահայտվել գործերի հարուցման, որոշումներ կայացնելու ձգձգումների (տես՝ Թիմուրթասն ընդդեմ Թուրքիայի, թիվ 23531/94, կետ 89, ՄԻԵԴ 2000‑VI և Թեքինն ընդդեմ Թուրքիայի, 1998թ. հունիսի 9, Զեկույց 1998‑IV, կետ 67), ինչպես նաև նախնական քննության տևողության վերաբերյալ (տես՝ Ինդելիկատոն ընդդեմ Իտալիայի, թիվ 31143/96, կետ 37, 2001թ. հոկտեմբերի 18):

110. Վերջապես, Դատարանը կրկնում է, որպեսզի պետական մարմինների կողմից վատ վերաբերմունքի առթիվ քննությունը լինի արդյունավետ, այն պետք է լինի անկախ (տես՝ see Օգյուրն ընդդեմ Թուրքիայի, [GC], թիվ 21954/93, ՄԻԵԴ 1999-III, կետեր 91-92, տես նաև Մեհմեթ Էմինն ընդդեմ Թուրքիայի, թիվ 40154/98, կետ 37, 2004թ. հուլիսի 20): Այդպիսով, քննությունը կհամարվի ոչ անկախ, եթե միևնույն բաժնի կամ ստորաբաժանման անդամներն զբաղվեն քննությամբ, որոնց առնչությամբ ներկայացվել են վատ վերաբերմունքի մասին բողոքները (տես՝ GՖleջ v. Turkey, judgment of 27 July 1998, Զեկույց 1998‑IV, կետեր 80-82): Քննության անկախությունը պահանջում է ոչ միայն աստիճանակարգին կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլ նաև անկախություն` գործնական իմաստով (տես, օրինակ, Էրգին ընդդեմ Թուրքիայի, 1998թ. հուլիսի 28, Զեկույց 1998-IV, կետեր 83-84, երբ անվտանգության մարմինների և ՊԿԿ բախման ընթացքում աղջկա սպանության առթիվ քննություն իրականացնող դատախազը չի եղել անկախ, քանի որ մեծապես արժևորել է դեպքի վերաբերյալ անդամների կողմից ներկայացված տեղեկություններին):

ii. Այդ սկզբունքների կիրառումը տվյալ գործով

111. Նախ` չի կարելի ասել, թե տվյալ գործով իշխանությունները եղել են բացարձակապես պասիվ: Այդպիսով, քննիչը հարցաքննել է Լենինսկի շրջանային ոստիկանության աշխատակիցներին և թիվ 33 և թիվ 39 հիվանդանոցների անձնակազմերին ու հիվանդներին և ստացել է դիմողի բժշկական եզրակացությունը և նրա ֆիզիկական ու հոգեկան վիճակի վերաբերյալ դատաբժշկական հետազոտության արդյունքները և այլն: Այդուհանդերձ, քննության նյութերի բացակայության պայմաններում, Դատարանի համար հնարավոր չէ գնահատել քննչական միջոցների որակը, այն է՝ իմանալ, թե երբ և ինչպես են ձեռք բերվել ապացույցները, ինչ բնույթի են եղել քննիչի կողմից վկաներին և փորձագետներին առաջադրված հարցերը, որքան հստակ են արտացոլվել նրանց պատասխանները քննչական գործընթացի կապակցությամբ կազմված գործի փաստաթղթերում և այլն:

112. Երկրորդ` Դատարանի տրամադրության տակ եղած նյութերը, հատկապես՝ քննությունը կարճելու վերաբերյալ քննիչի որոշումները, բացահայտում են մի շարք էական բացթողումներ, որ տեղի են ունեցել մինչդատական քննության ընթացքում: Այդպիսով, պարզ չէ, թե արդյոք ձեռնարկվել են միջոցներ խուզարկելու այն աշխատասենյակները, որտեղ դիմողը ենթադրաբար ենթարկվել է տանջանքի: Փաստը, որ նման խուզարկությունը կատարվել է և ձեռք է բերվել կարևոր ապացույցի մի հատված (դիմողի կողմից գրված խոստովանություն), մատնանշվել է միայն 2005 թվականի նոյեմբերի 30-ի դատավճռում: Քննիչը չի փորձել հայտնաբերել և հարցաքննել այն անձանց, որոնք դիմողի հետ մեկտեղ ձերբակալված են եղել Բոգորոդսկի և Լենինսկի ոստիկանության բաժանմունքներում 1998 թվականի սեպտեմբերի 10-19-ը, և որոնք կարող էին ունենալ կարևոր տեղեկություններ դիմողի վարքագծի վերաբերյալ մինչև ինքնասպանության փորձը: Պարզ չէ, թե արդյոք Վ.-ն՝ դիմողի հետ ձերբակալված անձը, երբևէ հարցաքննվել է քննիչի կողմից, թե՝ ոչ:

113. Երրորդ` քննչական միջոցների մեկ մասը ձեռնարկվել է ուշացումով: Դիմողի դատաբժշկական հետազոտության արձանագրությունը, օրինակ, իրականացվել է 1998 թվականի հոկտեմբերի 26-ին, այն է՝ ենթադրյալ վատ վերաբերմունքից հինգ շաբաթ անց: Վատ վերաբերմունքի մեջ կասկածվող ոստիկանները դիմողի առաջ ճանաչման են ներկայացվել միայն դեպքից մոտ երկու տարի անց: Դիմողի մայրը հարցաքննվել է միայն 2000 թվականին, իսկ թիվ 33 հիվանդանոցի բժիշկ Մ.-ն՝ 2001 թվականին, չնայած որ նա եղել է դեպքից հետո դիմողին առաջինը տեսած վկաների թվում: Քննիչը չի հարցաքննել թիվ 39 հիվանդանոցի անձնակազմին և հիվանդներին մինչև 2000 թվականի հունվարը (բացառությամբ Բ.-ի և բժիշկ Կ.-ի, որոնք հարցաքննվել են նախնական քննության ժամանակ): Վերջապես, դիմողի հոգեբուժական հետազոտությունը կատարվել է միայն 2001 թվականին, չնայած այն փաստին, որ նրա հոգեկան վիճակի խնդիրը առաջ է քաշվել իշխանությունների կողմից` ի բացատրություն նրա կատարած ինքնասպանության փորձի, և հիմք է հանդիսացել քննությունը կարճելու համար:

114. Դատարանը նաև նկատում է, որ բոլոր որոշումները, որոնց համաձայն քննությունը վերսկսվել է, հիմնավորվել են առավել մանրամասն քննություն կատարելու անհրաժեշտությամբ: Այդուհանդերձ, այդ որոշումը միշտ չէ, որ իրականացվել է գործի քննությունն իրականացնող քննիչի կողմից: Հետևաբար, քննությունը կարճելու մասին է 1999 թվականի փետրվարի 25-ի որոշումն ունեցել է այն նույն հիմքերը, ինչ 1998 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը: 2000 թվականի փետրվարի 24-ի որոշումը կրկին հիմնված էր գրեթե միևնույն ապացույցների և պատճառաբանությունների վրա: Դիմողի գործի նյութերը մեկ այլ քննիչի փոխանցելուց հետո ևս քննությունն առաջ չի ընթացել և քննիչների որոշումների մեջ չեն հայտնվել նոր փաստարկներ կամ տեղեկություններ: Այդուհանդերձ, թանկարժեք ժամանակը բաց է թողնվել, և Դատարանի կարծիքով` դա կարող էր ունենալ միայն բացասական ազդեցություն քննության ընթացքի վրա:

115. Չորրորդ` Դատարանը նկատում է, որ առկա է ակնհայտ կապ քննության համար պատասխանատու աշխատակիցների և վատ վերաբերմունքի համար պատասխանատու աշխատակիցների միջև: Դատարանը հիշեցնում է, որ դեպքի օրը դիմողը հարցաքննվել է Նիժնի Նովգորոդի Լենինսկի շրջանային ոստիկանության բաժանմունքում: Հարցաքննությունը տեղի է ունեցել ոստիկանության ավագ քննիչի ներկայությամբ, Ներքին գործերի նախարարության շրջանային մասնաճյուղի ղեկավարի տեղակալի և դատախազության երկու աշխատակիցների՝ Բոգորոդսկի քաղաքային դատախազի և շրջանային դատախազի տեղակալ Մ.Ռ.-ի ներկայությամբ: Ըստ դիմողի՝ չնայած որ Մ.Ռ.-ն ներկա չի եղել այն սենյակում, որտեղ դիմողին տանջել են էլեկտրոդներով, նա չի արձագանքել դիմողի՝ վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներին: Ավելին, երբ դիմողը հրաժարվել է խոստովանել Մ.Ս.-ի սպանությունը, Մ.Ռ.-ն վերադարձրել է նրան ոստիկաններին, որոնք, ըստ դիմողի, իրեն տանջել են: Բացի դրանից, չնայած հայտնի էր, որ Մ.Ռ.-ն մասնակցել է 1998 թվականի սեպտեմբերի 19-ի հարցաքննությանը և չէր արձագանքել վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի բողոքներին, գործի քննությունը փոխանցվել է Նիժնի Նովգորոդի Լենինսկի շրջանային դատախազության դատախազին, որն անմիջականորեն ներկայացնում էր ռեգիոնալ դատախազությունը, որտեղ Մ.Ռ.-ն զբաղեցնում էր կարևոր պաշտոն: Դրանից տարիներ անց քննությունը մնացել է այդ նույն շրջանային դատախազության ձեռքին՝ չնայած այն հանգամանքին, որ բացվել և փակվել է մի քանի անգամ: Միայն 2004 թվականի գործը փոխանցվել է հատկապես կարևոր գործերով վարչության քննիչներին, այդուհանդերձ, այն դեռևս մնում է շրջանային դատախազության իրավասության ներքո:

116. Նաև պարզվել է, որ քննության ընթացքում դատախազությունը սերտորեն համագործակցել է Լենինսկի շրջանային ոստիկանության հետ: Այդպիսով, ոստիկան Օ.-ն, որին դիմողը ճանաչել էր, որպես իրեն 1998 թվականին տանջած ոստիկանի, հանձնարարություն էր ստացել հայտնաբերելու գործով վկա Վ.-ին: Օ.-ն հայտնել է դատախազությանը, որ ինքը գնացել է Վ.-ի տուն, սակայն չի կարողացել նրան այնտեղ գտնել: Դրանից քիչ անց Վ.-ն ցուցմունք է տվել առ այն, որ ոստիկանությունից ոչ ոք իրեն չի այցելել: Այդպիսով, պաշտոնական քննության կարևոր քայլը վստահված է եղել երկու հիմնական կասկածյալներից մեկին:

117. Դատարանը նկատում է, որ դատախազությունը դրսևորել է ընտրողական և ինչ-որ չափով անհամատեղելի մոտեցում ապացույցներ ձեռք բերելիս և գնահատելիս: Գործը փակելու մասին 1998 թվականի դեկտեմբերի 21-ին կայացված առաջին որոշումը հիմնված է եղել հիմնականում ոստիկանների ցուցմունքների վրա, որոնք ներգրավված էին դիմողի՝ 1998 թվականի սեպտեմբերի 19-ի հարցաքննությանը, և որոնք այդ իսկ պատճառով չէին կարող դիտվել որպես անկողմնակալ վկաներ: Միևնույն ժամանակ, քննիչն անտեսել է Բ.-ի՝ հիվանդանոցում դիմողի հետ միևնույն հիվանդասենյակում պառկած հիվանդի հայտարարությունները: Բ.-ի ցուցմունքները մերժվել են քննիչի կողմից, քանի որ Բ.-ն չի ունեցել հատուկ բժշկական գիտելիքներ և, քննիչի կարծիքով, չէր կարող տարբերակել էլեկտրական այրվածքները դիմողի՝ պատուհանից ընկնելու արդյունքում ստացած վնասվածքներից: Միևնույն ժամանակ, քննիչը հիմնվել է դիմողի՝ ճանապարհային ոստիկանությունում նախկին վերադասի կարծիքի վրա, որը հայտարարել է, որ դիմողը եղել է թույլ անհատականություն: Այս ցուցմունքը քննիչի կողմից ընդունվել է առանց հարցադրումների, ավելին՝ կիրառվել է որպես վճռորոշ ապացույց, թեև այդ ցուցմունքը տվողը մասնագետ չէր ոչ հոգեբուժության և ոչ էլ հոգեբանության ոլորտում:

118. Ապա, չնայած որ դիմողի՝ 1998 թվականի հոկտեմբերի 26-ի բժշկական հետազոտության արդյունքում չի հայտնաբերվել որևէ այրվածքներ նրա ականջներին, այդուհանդերձ, հաստատվել է, որ դիմողն ունեցել է կտրվածքներ իր լեզվի վրա: Քննիչն չի բացատրել, թե ինչպես այդ վնասվածքները կարող էին առաջանալ դիմողի՝ պատուհանից նետվելու արդյունքում: 1998 թվականի սեպտեմբերի 19-ի դեպքի առթիվ ոչ պաշտոնական քննության ընթացքում (տես վերը՝ կետ 62) Ֆ.-ն ցուցմունք է տվել առ այն, որ քննիչներն անտեսել են իր ցուցմունքները 1998 թվականի սեպտեմբերի դեպքերին դատախազ Մ.Ռ.-ի առնչության վերաբերյալ:

119. Դատարանը հատկապես մտահոգված է 1998 թվականի դեկտեմբերի 21-ի քննության արձանագրության փաստական մասով: Քննիչը նշել է, որ 1998 թվականի սեպտեմբերի 11-ին դիմողն ազատվել է կալանքից, սակայն այնուհետև ձերբակալվել է, երբ երկաթուղային կայարանում անցորդներին անհանգստացնելիս է եղել: Սակայն այդ ժամանակ պաշտոնապես հաստատվել է, որ քննիչներ Ն.-ի, Տ.-ի և Դ.-ի ցուցմունքները (որոնք իբրև թե ձերբակալել են դիմողին երկաթուղային կայարանում), եղել են շինծու, և որ այդ ժամանակ դիմողը եղել է ոստիկանների ձեռքում: Այդուհանդերձ, դեպքերի այդ նկարագրությունը կրկին նշվել է 1999 թվականի փետրվարի 25-ի՝ քննությունը կարճելու մասին որոշման մեջ: Այդ փաստը, Դատարանի կարծիքով, կասկածի տակ է դնում պաշտոնական քննության տրամաբանությունը` անկախ դիտորդի տեսանկյունից:

120. Ապա Դատարանը կրկնում է, որ գործը չի հասել դատական քննության դեպքերի վերաբերյալ բողոք ներկայացնելուց հետո` յոթ տարի շարունակ: Մինչդատական քննությունն ավարտվել է, ապա վերսկսվել ավելի քան տասնհինգ անգամ, և ակնհայտ է, որ որոշակի ժամանակահատվածներում քննության գործընթացը ոչ այլ ինչ էր, քան ձևականություն` կանխատեսելի հետևանքով: Վերջապես, Դատարանը նկատում է, որ 2005 թվականի նոյեմբերի 30-ի դատավճիռը դեռևս վերջնական չէ:

121. Վերը նշված խիստ լուրջ հետևանքների լույսի ներքո` հատկապես կապված քննության ընթացքի հետ, Դատարանը եզրակացնում է, որ այդ քննությունը չի եղել պատշաճ և բավականաչափ արդյունավետ: Այդպիսով, Դատարանը մերժում է Կառավարության՝ ներպետական միջոցներն սպառված չլինելու վերաբերյալ առարկությունները և վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում դրա դատավարական իմաստով, և որ վատ վերաբերմունքի առթիվ կատարված քննությունը չի եղել արդյունավետ:

C. Դիմողի նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքը

1. Կառավարությունը

122. Կառավարությունը չի ներկայացրել որևէ դիրքորոշում այս կապակցությամբ:

2. Դիմողը

123. Դիմողը նշել է, որ ենթարկվել է վատ վերաբերմունքի և տանջանքի` ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի: Ի հիմնավորումն այս հայտարարության, նա ներկայացրել է Ֆ.-ի (Մ.Ս.-ի կասկածվող սպանության ենթադրյալ հանցակիցը), Բ.-ի, Մ.-ի և Վ.-ի (թիվ 39 հիվանդանոցում իր հետ պառկած հիվանդը) բանավոր հայտարարությունների գրառումները, որոնք կատարվել են 1999 թվականին մարդու իրավունքների պաշտպանության երկու ակտիվիստների կողմից, որպես 1998 թվականի սեպտեմբերի դեպքերի առնչությամբ ոչ պաշտոնական քննության մաս (հետազոտված են «Փաստեր» մասում): Ապա դիմողը բողոքել է, որ վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների կապակցությամբ քննության ընթացքում ոստիկանների տված ցուցմունքները հիմնովին անհամապատասխան էին և արտացոլում էին իշխանությունների կողմից դեպքի վերաբերյալ առաջ քաշված կեղծ վարկածը: Ի հիմնավորումն իր դիտարկումների, դիմողը նաև հիմնվել է պաշտոնական քննության մի շարք փաստաթղթերի վրա, որոնց նա դեռևս չէր կարող ծանոթանալ:

124. Դիմողն ավելացրել է, որ առկա են նաև վատ վերաբերմունքի շատ անուղղակի ապացույցներ: Մասնավորապես, նա նշել է, որ իր ձերբակալումից առաջ իր հոգեկան վիճակը եղել է բնականոն: Նա չի ունեցել հոգեկան խախտումներ կամ խնդիրներ, որոնք կարող էին նրան հասցնել ինքնասպանության փորձի, ոչ էլ նա կրել է վատ վերաբերմունքի որևէ ֆիզիկական նշաններ: Ճանապարհային ոստիկանություն ընդունվելիս նա անցել թ հոգեբանական հետազոտություն, որով հաստատվել է, որ նա իրավունակ է և հոգեպես կայուն: Այդուհանդերձ, կալանքի տակ գտնվելուց հետո` մի քանի օր անց նա համաձայնել է խոստովանել անչափահաս աղջկա բռնաբարության և սպանության մեջ, մի սարսափելի հանցագործության, որը նա չէր կատարել (ինչը պարզ է դարձել, երբ Մ.Ս.-ն ողջ և առողջ վերադարձել է տուն), և ապա նա կատարել է ինքնասպանության փորձ:

125. 1998 թվականի սեպտեմբերի 10-19-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ դիմողի դիրքորոշումը չի վիճարկվել պատասխանող Կառավարության կողմից: Կառավարությունը չի տրամադրել քրեական գործի քննության նյութերից, որոնք կարող էին օգնել Դատարանին պարզելու գործի հանգամանքները: Քրեական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի վերաբերյալ Կառավարության մեկնաբանությունը ճիշտ չէ, և ավելին` չի համապատասխանում Կոնվենցիայի 34-րդ հոդվածով և 38-րդ հոդվածի 1 (a) կետով նախատեսված իր պարտականություններին:

126. Դիմողը Դատարանի ուշադրությունն է հրավիրել իր ձերբակալության, կալանքի և հարցաքննության հանգամանքների վրա, որոնք, նրա կարծիքով, բացահայտում են բռնության դեմ երաշխիքներ ապահովող բնականոն վարույթի բացակայությունը, ինչպիսիք են՝ հարցաքննության մանրամասն արձանագրությունը, պաշտպան ունենալու իրավունքը և այլն:

3. Դատարանի գնահատականը

127. Դատարանը բազմիցս նշել է, որ իշխանությունները պարտավոր են ապահովել կալանքի տակ գտնվող անձի ֆիզիկական անձեռնմխելիությունը: Երբ անձը կալանավորվում է լավ առողջական վիճակում, սակայն վնասվածքներ է ունենում ազատ արձակվելիս, Պետությունը պարտավոր է ներկայացնել ողջամիտ բացատրություն այդ վնասվածքների առաջացման պատճառների մասին (տես՝ Ռիբիչն ընդդեմ Ավստրիայի, 1995թ. դեկտեմբերի 4, Series A, թիվ 336, կետ 34, նաև, mutatis mutandis, Սալմանն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 21986/93, կետ 100, ՄԻԵԴ 2000-VII): Հակառակ դեպքում, կհամարվի, որ բողոք ներկայացնող անձին իրոք տանջել են կամ նրա նկատմամբ դրսևորվել է այլ տեսակի վատ վերաբերմունք, ինչն առաջացնում է խնդիր Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո:

128. Դատարանը նկատում է, որ կողմերը չեն վիճարկել այն փաստը, որ դիմողն ստացել է լուրջ վնասվածքներ ոստիկանությունում պատուհանից դուրս նետվելու արդյունքում, և որ դա նա ինքն էր արել: Այդուհանդերձ, կողմերը իրարից տարբերվող վարկածներ են առաջ քաշել առ այն, թե ինչն էր դրդել դիմողին կատարելու ինքնասպանության փորձ: Իշխանությունները պնդել են, թե 1998 թվականի սեպտեմբերի 19-ի հարցաքննությունը եղել է օրինական, և որ դիմողի հոգեկան խնդիրներն են դրդել նրան դիմելու ինքնասպանության փորձի: Դիմողն առարկել է այդ դիրքորոշումը: Նա պնդել է, որ դեպքից առաջ չի ունեցել հոգեկան խնդիրներ, և որ դիմել է ինքնասպանության փորձի միայն այն բանի համար, որ այլևս չի կարողացել դիմադրել տանջանքներին և ցանկացել է վերջ դնել այդ տանջանքներին:

129. Դատարանը նկատում է այս առթիվ, որ քննության բոլոր փուլերում դիմողը մանրամասնորեն նկարագրել է, թե ովքեր և ինչպես են իրեն տանջել: Այդ փաստը նկատվել է միայն ներպետական դատարանի կողմից 2001 թվականի մարտի 27-ին: Դիմողի հայտարարությունները հաստատվել են նաև Բ.-ի և դիմողի մոր կողմից, որոնք ցուցմունք են տվել առ այն, որ տեսել են էլեկտրական այրվածքներ դիմողի ականջների և գլխի վրա: Վ.-ն և Մ.-ն՝ հիվանդանոցի այլ հիվանդներ, նույնպես հաստատել են, որ դիմողի ականջները վնասված են եղել: Վերջապես, համաձայն 1998 թվականի հոկտեմբերի 26-ի դատաբժշկական փորձաքննության արձանագրության` դիմողն ունեցել է պատռվածքներ լեզվին, վնասվածք, որն անուղղակիորեն կարող է խոսել հօգուտ դեպքերի վերաբերյալ դիմողի հայտնած դիրքորոշման: Ֆ.-ն ցուցմունք է տվել, որ ոստիկանների ձեռքում եղած ժամանակ իրեն վախեցրել են իրեն դիմողի կողմից նկարագրված միևնույն տանջանքներին ենթարկելու սպառնալիքով: Ֆ.-ն ցուցմունք է տվել, որ ձերբակալված ժամանակ իրեն հարվածել են և սպառնացել բռնաբարությամբ և էլեկտրոդներով տանջելով (տես վերը՝ կետ 58): Դիմողի հետ կարճատև առերեսման ժամանակ Ֆ.-ն տեսել է վնասվածքներ դիմողի վզին:

130. Մյուս կողմից, դիմողի` 1998 թվականի հոկտեմբերի 26-ի դատաբժշկական փորձաքննությամբ չի հայտնաբերվել այլ վնասվածքներ` պատուհանից դուրս նետվելու արդյունքում ստացածներից բացի: Ավելին, թիվ 33 և թիվ 39 հիվանդանոցների բժիշկները, որոնք բուժել են դիմողին, չեն արձանագրել էլեկտրոդներից առաջացած վնասվածքի որևէ հետք: Հիվանդանոցի մի քանի հիվանդներ ցուցմունք են տվել առ այն, որ չեն տեսել որևէ այրվածք դիմողի գլխի կամ ականջների վրա, չնայած որ դիմողը նշել է, որ իրեն տանջել են էլեկտրոդներով:

131. Այդ պատճառով, Դատարանի տրամադրության տակ եղած միայն մինչդատական նյութերի հիման վրա դժվար է հանգել «կասկածից վեր» եզրակացության առ այն, թե ինչ է տեղի ունեցել Լենինսկի շրջանային ոստիկանության բաժանմունքում 1998 թվականի սեպտեմբերի 19-ին: Միևնույն ժամանակ, Դատարանը նկատում է, որ այս առթիվ հիմնավոր հետևությունների գալու իր անկարողության պատճառն իշխանությունների կողմից արդյունավետ և պատշաճ քննություն չիրականացնելն է և Կառավարություն կողմից քննության վերաբերյալ նյութերի տրամադրելուց հրաժարվելը:

132. Դատարանը նկատում է, որ մինչ դեպքը դիմողը չի ունեցել ակնհայտ հոգեկան խնդիրներ: Ինչ վերաբերում է նրա հոգեկան վիճակին, ճիշտ է, որ նրա նախկին գործընկերներից մեկը նկարագրել է նրան որպես թույլ անհատականություն: Վերջապես, աշխատանքի վայրում հոգեբանական թեստը ցույց է տվել, որ դիմողն ունեցել է կոնֆլիկտներից խուսափելու միտում և եղել է զգայուն մարդ: Այդուհանդերձ, այս բնութագրումները պարտադիր կարգով չեն նշանակում, որ դիմողն ունեցել է ինքնասպանություն գործելու հակում, ինչպես որ նշել են իշխանությունները: Հակառակը, ինքնասպանության իրական փորձը կարող է վկայել որոշակի անձնական վճռականության մասին: Ապա Դատարանը նշում է, որ փորձագետների կողմից 2001 թվականին կատարված դատաբժշկական փորձաքննությունը (տես վերը՝ կետ 47) չի վկայել քննարկվող ժամանակահատվածում դիմողի սուիցիդալ հակումների մասին: Այս առթիվ Կառավարության կողմից որևէ այլ տեղեկություն չտրամադրելու պայմաններում Դատարանը հանգում է այն հետևությանը, որ դիմողը մինչև դեպքը չի տառապել որևէ հոգեկան խանգարումով, որը կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա:

133. Իրոք դիմողը հայտնվել է շատ սթրեսային վիճակում, քանի որ անտեղի կասկածվել է այդպիսի սարսափելի հանցագործության կատարման մեջ: Այդուհանդերձ, չի տրամադրվել որևէ հիմնավոր բացատրություն առ այն, թե ինչու դիմողը պետք է կատարեր ինքնասպանության փորձ, եթե նրա նկատմամբ գործադրված չլիներ որևէ ճնշում:

134. Ավելին, Դատարանը հաշվի է առնում այն ապացույցը, որը ներկայացվել է Լենինսկի շրջանային դատարանին: Այդպիսով, դատարանը լսել է Վ.Զ.-ի ցուցմունքը, ով հայտնել է, որ իրեն ենթարկել են տանջանքի էլեկտրոդներով այնպես, ինչպես նկարագրվել է դիմողի կողմից: Ավելին, դատարանը հարցաքննել է Վ.Կ.-ին, որը հաստատել է, որ ինքը լսել է գործընկերներից, որ դիմողը կատարել է ինքնասպանության փորձ, քանի որ նրան ենթարկել են տանջանքի: Վերջապես, դատարանը հետազոտել է դիմողի կողմից գրված «խոստովանությունը», որը նույնպես անուղղակիորեն հաստատում է դեպքերի վերաբերյալ նրա դիրքորոշումը:

135. Այս հանգամանքներում, չնայած այն փաստին, որ 2005 թվականի նոյեմբերի 30-ի դատավճիռը դեռևս վերջնական չէ, Դատարանը պատրաստ է ընդունել, որ կալանքի տակ եղած ժամանակ դիմողը ենթարկվել է լուրջ վատ վերաբերմունքի պետական մարմինների կողմից, որոնք նպատակ են ունեցել նրանից կորզելու խոստովանություն կամ տեղեկություններ հանցագործությունների մասին, որոնց կատարման մեջ նա կասկածվել է: Նրա նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքը նրան պատճառել է այնպիսի ֆիզիկական և հոգեկան տառապանք, որ վերջինս դիմել է ինքնասպանության, որի արդյունքում էլ դարձել է ընդհանուր և մշտական հաշմանդամ: Կոնվենցիայի առումով նախադեպերի և հատկապես՝ վատ վերաբերմունքի լրջության և նպատակի չափանիշի տեսանկյունից (տես այլոց շարքում՝ Իլհանն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 22277/93, կետ 85, ՄԻԵԴ 2000‑VII) Դատարանը եզրակացնում է, որ քննարկվող վատ վերաբերմունքը հանգեցրել է խոշտանգման Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով:

D. 3-րդ հոդվածի ներքո ներկայացված այլ գանգատներ

136. Դիմողը նշել է, որ քննարկվող վատ վերաբերմունքը հնարավոր է դարձել inter alia, քանի որ առկա են եղել քննության լուրջ դատավարական խախտումներ՝ կապված Մ.Ս.-ի անհետացման հետ: Այդուհանդերձ, իր վերը նշված հետևությունների տեսանկյունից Դատարանն անհրաժեշտ չի համարում քննարկել գործի այս հանգամանքներն առանձին:

II. Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ենթադրյալ խախտում

137. Դիմողը նաև բողոքել է, որ ինքը չի ունեցել արդյունավետ միջոցի հնարավորություն՝ կապված վատ վերաբերմունքի առումով Կոնվենցիայի ներքո իր բողոքի հետ` ի խախտումն 13-րդ հոդվածի, համաձայն որի՝

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։