Հոդված 207. Լիազորությունների կամ պետական պաշտոնի կամ դիրքի յուրացումը
Հոդված 207. Լիազորությունների կամ պետական պաշտոնի կամ դիրքի յուրացումը
Լիազորությունների կամ պետական պաշտոնի կամ դիրքի յուրացումը և դրա հիման վրա հանրության համար վտանգավոր գործողությունների իրականացումը պատժվում է մինչև երկու տարի ժամկետով ազատազրկմամբ կամ տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեսունապատիկի չափով:
42. Ոստիկանության էթիկայի և Դեօնտոլոգիայի օրենսգրքերն ընդունվել են 2006թ. մայիսի 10-ին (թիվ 481 օրենք, ուժի մեջ է 2006թ. մայիսի 18-ից): Ըստ այդ օրենսգրքերի` արգելվում է վատ վերաբերմունքը և հանդուրժել կամ խրախուսել վատ վերաբերմունքը և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժ անկախ հանգամանքներից:
2. Այլ համապատասխան նյութեր
43. Երեսուներորդ նստաշրջանում (2003թ. մայիսի 8-9)` նվիրված Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի Մասնակից պետությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների քննարկմանը, Խոշտանգումների դեմ Միացյալ ազգերի կոմիտեն քննության է առնում Մոլդովայի Հանրապետության կողմից ներկայացված նախնական հաշվետվությունը (Փաստաթուղթը CAT/C/32/Add.4, 30 օգոստոսի 2002թ.):
44. 2001թ. հունիսի 10-22-ը Մոլդովա կատարած այցի վերաբերյալ CPT-ի ներկայացրած զեկույցի 72-րդ պարագրաֆում նշվում է հետևյալը.
«25. Ինչպես նշված է վերոհիշյալ 13-րդ կետում, ի պատասխան իրավիճակի վատթարացմանը` պատվիրակությունը վկայակոչում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 5-րդ մասը` Մոլդովայի իշխանություններից պահանջելով իրականացնել, առանց հետագա ուշացման, մանրակրկիտ և անկախ հետազոտություն` պարզելու երկրով մեկ տարածված ոստիկանության ստորաբաժանումներում կալանավորված անձանց հարցաքննության ընթացքում կիրառվող մեթոդները: 2001թ. նոյեմբերի 5-ի իրենց նամակում Մոլդովայի իշխանությունները պարզապես ցույց են տալիս, որ Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ տեղյակ չէ կոնկրետ դեպքերի, երբ ազատազրկվածներն անմարդկային մեթոդներով հարցաքննության են ենթարկվել ոստիկանության կողմից, և հիշեցնում է ուժի մեջ գտնվող ընթացակարգերը` վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների առկայության դեպքում: Նման դիրքորոշումը, Հանձնաժողովի կարծիքով, անտրամաբանական է` հաշվի առնելով 2001 թվականից հավաքված բոլոր տեղեկությունները:
Անդրադառնալով Կոնվենցիայի 3-րդ հոդվածին` CPT կոչ է անում Մոլդովական իշխանություններին անհապաղ իրականացնել վերոհիշյալ քննությունը և տեղեկացնել Հանձնաժողովին դրանց արդյունքների մասին 2001թ. այցի վերաբերյալ զեկույցի փոխանցումից հետո երեք ամսվա ընթացքում»:
45. 2002թ. հունիսի 26-ին CPT-ի 2001թ.-ի զեկույցին ուղղված Մոլդովայի Կառավարության պատասխանի համապատասխան հատվածները սահմանում են հետևյալը.
28. CPT-ն ցանկանում էր մեկնաբանություններ ստանալ Մոլդովիայի իշխանություններից` հետաքննություն անցկացնելու ժամանակակից մեթոդների վերաբերյալ: Այս կապակցությամբ, ցավոք, ոչ մի առաջխաղացում չի գրանցվել: 29. CPT-ն կցանկանար տեղեկություն ձեռք բերել ոստիկանության համար Դեօնտոլոգիայի օրենսգիրք կազմելու գործի ընթացքի վերաբերյալ: Ցավոք, այս կապակցությամբ ոչ մի առաջխաղացում չի գրանցվել»:
ՕՐԵՆՔ
46. Դիմողը գանգատ է ներկայացրել կալանքի տակ գտնվելու ընթացքում իր հանդեպ ցուցաբերված վատ վերաբերմունքի վերաբերյալ` Կոնվենցիայի 3-րդ Հոդվածի համաձայն, և իրավասու մարմինների կողմից արդյունավետ քննության իրականացումը ձախողելու և իր հանդեպ ցուցաբերած վատ վերաբերմունքի համար պատասխանատուներին պատժելու վերաբերյալ:
3-րդ հոդվածը սահմանում է. «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
47. Դիմողը նաև գանգատ է ներկայացրել 2000 թվականի մարտի 31-ին իրեն անօրինական կարգով ձերբակալելու և կալանավորելու վերաբերյալ` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն: