Հոդված 5. -ի համապատասխան մասը սահմանում է «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
Հոդված 5-ի համապատասխան մասը սահմանում է «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
… (գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումն իրավախախտում կատարած լինելու կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար»:
48. Այնուհետև նա բողոք է ներկայացրել, որ Ա.Պ.-ի և Ա.Ռ.-ի դեմ քրեական վարույթի տևողությունը գերազանցել է ողջամիտ ժամկետը, ինչը հակասում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածին: Հոդված 6-ի համապատասխան մասը սահմանում է, որ «… Յուրաքանչյուր ոք … ունի … ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:
49. Դիմողը վերջապես գանգատ է ներկայացրել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտման վերաբերյալ, քանի որ նրան հատկացվել էր միայն փոխհատուցման չնչին մասը, քանզի իրավասու մարմինները չէին ապահովել անհապաղ քննություն և պատիժ Ա.Պ.-ի և Ա.Ռ.-ի նկատմամբ, քանի որ օրենքի գործողությունը, որը սահմանում էր պատիժ խոշտանգման համար, դադարեցվել էր 2003 թվականի հունիսին: Հոդված 13-ը սահմանում է, որ.
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
I. ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
50. Դատարանը նշում է, որ իր նախնական դիմումում մեջ դիմողը գանգատը ներկայացրել է Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ և 13-րդ հոդվածների հիման վրա իր իրավունքների խախտման վերաբերյալ: Այնուամենայնիվ, իր հետագա դիտարկումներում չի անդրադարձել այդ գանգատներին: Այսպիսի դեպքերում Դատարանը համարում է, որ անհրաժեշտ չէ ուսումնասիրել այդ գանգատները:
51. Կառավարությունը հայտարարել է, որ դիմողը չարաշահել է իր անհատական հանրագրի իրավունքը` չտեղեկացնելով Դատարանին 2005 թվականի դեկտեմբերի 8-ի վճռի մասին, ըստ որի` նրան որպես փոխհատուցում նշանակվել էր 15,000 ՄԴԼ: Ամեն դեպքում, նա այլևս չէր կարող հայտարարել, որ Կոնվենցիայով սահմանված իր իրավունքների խախտման զոհ է, քանի որ նրան փոխհատուցում էր նշանակվել, և իրավախախտները մեղադրվել ու դատապարտվել էին:
52. Դիմողն առարկել է` նշելով, որ նա դեռ չի ստացել նշանակված ամբողջ գումարը, քանի որ դատական կատարածուն թույլ էր տվել Ա.Պ.-ին այն վճարել մաս առ մաս` փոխանցելով դիմողին ամսական աշխատավարձի 25 տոկոսը` մինչև ամբողջական վճարն ստանալը: 2007 թվականի ապրիլի 26-ին դատական կատարածուն Ա.Պ.-ի գործատուին` Ներքին գործերի նախարարությանը, խնդրել է որոշում կայացնել ու կատար ածել Ա.Պ.-ի դեմ կայացված դատավճիռը: Որոշման մեջ գոյություն չունի որևէ նշում Ա.Պ.-ին պատկանող սեփականությունը բռնագրավելու վերաբերյալ: 2007 թվականի հունիսի 25-ին այդ որոշումն ուղարկվել է Նախարարություն: Դիմողն առաջին վճարումն ստացել է 2007 թվականի հոկտեմբերին` մեկ և կես տարի անց փոխհատուցման վերաբերյալ դատարանի վերջնական որոշումից հետո: Ավելին, Ա.Պ.-ի դեմ իրականացվող քննության և վարույթի ձգձգման պատճառով իրավասու մարմինները թույլատրել են նրան խուսափել պատասխանատվությունից: Վերջապես, դիմողը ներկայացրել է, որ ինքը 2005 թվականի դեկտեմբերի 8-ի դատավճռի վերաբերյալ ճիշտ ժամանակին իրազեկել էր Դատարանին: Սա նաև պարզ էր դատական գործի փաստերից, քանի որ նշված դատավճռում և Արդարադատության գերագույն դատարանի դատավճռում, որն էլ հաջորդաբար անփոփոխ էր թողել (տես` կետեր 39 և 40):
53. Դատարանը նշում է, որ դիմողը տեղեկացրել է համապատասխան զարգացումների մասին, որոնք զետեղվել էին գործի հանգամանքների շարադրանքում, որն էլ հաղորդվել է պատասխանող Կառավարությանը: Հանրագրի իրավունքի ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ առարկությունը, հետևաբար, պետք է մերժվի:
54. Ինչ վերաբերում է տուժողի կարգավիճակի կորստին վերաբերող առարկությանը, Դատարանը համարում է, որ այն ի հայտ է բերում հարցեր, որոնք սերտորեն կապված են Կոնվենցիայի հոդված 3-ում ներառված բողոքարկման հարցի էության հետ: Այն, ուստի, կհետազոտի այս նախնական բացառությունը գործի հանգամանքների հետ մեկտեղ:
55. Դատարանը համարում է, որ դիմողի գանգատը բողոքարկումը Կոնվենցիայի հոդված 3-ի համաձայն` բարձրացնում է օրենքի հարցեր, որոնք բավականաչափ լուրջ են, և որ դրանց սահմանումը պետք է կախված լինի մանրամասների ուսումնասիրությունից: Այն անընդունելի հայտարարելու որևէ հիմք չկա: Ուստի Դատարանը հայտարարում է այդ գանգատն ընդունելի: Համաձայն սույն որոշման` կիրառելու Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ մասը (տես` կետ 4), Դատարանն անմիջապես հաշվի կառնի սույն գանգատների հանգամանքները:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 3-Ի ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
Ա. Կողմերի հայտարարությունները
56. Դիմողը հայտարարել է, որ ինքն ստորացվել է ոստիկաններ Ա.Ռ.-ի և Ա.Պ.-ի կողմից, ինչպես նաև երրորդ ոստիկանի կողմից, որի անունը չի հայտարարվել: Որպես երկար քննության և դատական ընթացակարգերի արդյունք և ոչ ճշտորեն կիրառված կարճաժամկետ սահմանափակում, քան ընդունված է օրենքով, իրավասու մարմինները թույլատրել են Ա.Պ.-ին խուսափել քրեական պատասխանատվությունից: Դիմողն այսպիսով չի ստացել անհրաժեշտ հատուցում և կարող է շարունակել բողոքել այն մասին, որ նա եղել է Կոնվենցիայի հոդված 3-ի խախտման զոհ: Ավելին, քրեական և դատական հետապնդում իրականացնող մարմինները կատարել են հնարավոր բոլոր քայլերը երկարաձգելու գործընթացները և խուսափել են ոստիկանության ծառայողներին պատասխանատվության ենթարկվելուց: Դիմողն իբրև թե անանուն մարդկանցից ստացել է իր գանգատը հետ վերցնելու սպառնալիքներ: 2001 թվականի սեպտեմբերի 26-ին նա ձերբակալվել էր Ադաջիի անունով մի սպայի հրամանով, որն էլ իր հերթին հանդես էր եկել որպես պաշտպանության վկա Ա.Ռ.-ի և Ա.Պ.-ի կողմից:
57. Իրավախախտներից ոչ մեկը չէր հեռացվել իր պաշտոնից վարույթի ժամանակ, և Ա.Պ.-ն շարունակել է աշխատել որպես ոստիկանության սպա: Մեղադրանքի կանխարգելիչ միջոց գոյություն չի ունեցել, քանի որ այն նույնիսկ չէր կանխել Ա.Պ.-ի` ոստիկանությունում իր գործունեությունը շարունակելը, և իրականում ոստիկանության կողմից ստորացման ենթարկելը մնացել էր որպես անպատժելիության վառ օրինակ: Դիմողի օգտին կատարված փոխհատուցումը ոչ միայն չնչին էր նրա իրավունքների խախտման լրջության համեմատ, այլ նաև այնքան քիչ էր, որ չէր բավականացրել նույնիսկ բժշկական ծախսերը և իր փաստաբանին վճարելու համար:
58. Կառավարությունն ընդունել է, որ դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքը եղել է հանգամանալից ուսումնասիրության առարկա, որի արդյունքում պարզվել էր իրավախախտների անունները, և նրանք պատժվել էին: Ոստիկանության սպաների պատիժն անհամաչափ էր այն հանցանքի լրջության համեմատ, որոնք գործել էին նրանք: Ավելին, մոլդովական օրենքը տարբերում է ոչ մեծ ծանրության հանցանքները, միջին ծանրության հանցանքները, ինչպես նաև ծանր, առանձնապես ծանր և բացառիկ ծանր հանցանքները: Քանի որ ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցանքը համարվել էր միջին ծանրության, 2002 թվականի ապրիլի 22-ին սահմանված երկու տարվա բանտարկությունը համապատասխան պատիժ էր: Այդ վճռի չեղյալ համարելը տեղական դատարանների ցանկության արդյունք էր` վերանայելու մեղադրյալի իրավունքները Կոնվենցիայի հոդված 6-ի համաձայն`այդպիսով ունենալով լիովին հիմնավորված որոշում:
59. Քրեական պատասխանատվության համար վաղեմության ժամկետի ավարտը միակ պատճառն էր Ա.Պ.-ի դեմ գործընթացը դադարեցնելու համար: Ավելին, նա դեռ պարտավորված էր որպես փոխհատուցում դիմողին վճարել 15,000 ՄԴԼ: Դատարանի կողմից ընդունված վճիռը հասել էր իր կանխարգելիչ նպատակին` այդպիսով հասկացնելով Ա.Պ.-ին, որ չպետք է նորից գործել նմանատիպ հանցանք, և հանրությանը ցույց տալով, որ հանցանքները չեն հանդուրժվում:
Ա. Դատարանի գնահատականը
60. Ինչպես շատ դեպքերում նշել է Դատարանը, հոդված 3-ն ամրագրում է ժողովրդավարական հասարակությունների ամենահիմնական արժեքներից մեկը: Նույնիսկ ամենադժվար հանգամանքներում, ինչպես, օրինակ, ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, Կոնվենցիան բացարձակապես արգելում է տանջանքի և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կիրառումը: Ի տարբերություն Կոնվենցիայի` էական կետերի և 1-ին ու 4-րդ Արձանագրությունների կետերի մեծ մասի, հոդված 3-ը չի սահմանում բացառության որևէ դրույթ, և իրավունքի սահմանափակումն անթույլատրելի է 15-րդ հոդվածի 2-րդ մասով նույնիսկ բնակչության կյանքին սպառնացող որևէ հանրային վտանգի դեպքում (տես` Սելմունին ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ 25803/94, կետ 95, ՄԻԵԴ 1999 V, և Ասսենովն ու այլոք ընդդեմ Բուլղարիայի, 28 հոկտեմբերի, 1998թ., կետ 93, Վճիռների և Որոշումների զեկույցներ 1998-VIII):
1. Դիմողի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքն ու իրավասու մարմինների պոզիտիվ պարտականությունները Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիման վրա
61. Դատարանը համարում է, որ կողմերը չեն վիճարկել այն, որ դիմողն ստորացվել է սպաներ Ա.Ռ.-ի և Ա.Պ.-ի կողմից 2000 թվականի մարտի 31-ին: Քրեական գործ է հարուցվել Ա.Ռ.-ի և Ա.Պ.-ի դեմ, որն ընդհատվել էր Ա.Ռ.-ի մահվան և Ա.Պ.-ին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանալու պատճառով: Հաշվի առնելով դիմողի դեմ իրականացված գործողությունների բնույթն ու նրա տանջանքները (տես` կետեր 11 և 14), նրա հանդեպ նվաստացնող վերաբերմունքը կարող է միայն համարվել խոշտանգում Կոնվենցիայի հոդված 3-ի համաձայն: Այդ դրույթի խախտումը կճանաչվի այնքան ժամանակ, մինչև որ լիազոր մարմիններն ամբողջությամբ չփոխհատուցեն դիմողին պատճառված վնասն ու չիրականացնեն իրենց պոզիտիվ պարտավորությունները 3-րդ հոդվածի ներքո` վատ վերաբերմունքի համար պատասխանատու անձանց նկատմամբ քննության և պատժի մասով:
(ա) Դիմողի նկատմամբ ցուցաբերված նվաստացնող վերաբերմունքի քննությունը
62. Դատարանը նշում է, որ Բաթին և այլոք ընդդեմ Թուրքիայի գործով (թիվ 33097/96 և 57834/00, ՄԻԵԴ 2004 IV (քաղվածքներ)), այն գտել է, որ. «133. …Եթե ֆիզիկական անձն ունի վիճելի պնդում այն մասին, որ պետական գործակալների ձեռքերում եղած ժամանակ նրան խոշտանգել են, ապա «դատական պաշտպանության արդյունավետ միջոցի» հասկացությունը ենթադրում է մանրակրկիտ և արդյունավետ հետաքննություն, իսկ անհրաժեշտության դեպքում, նաև փոխհատուցման վճարում` առանց վնասելու գործող ներպետական օրենքում առկա որևէ այլ միջոցի: Քննությունները, որոնք կհասնեն այդ նպատակին, կարող են տարբեր լինել` ըստ հանգամանքների: Սակայն, անկախ քննության մեթոդից, իրավասու մարմինները պետք է գործեն անմիջապես, երբ պաշտոնական բողոք է ներկայացվում: Նույնիսկ այն ժամանակ, երբ որևէ բողոք ուղղակիորեն չի ներկայացվել, քննությունը, միևնույն է, պետք է սկսել, եթե առկա են բավարար հստակ ապացույցներ այն մասին, որ խոշտանգում կամ դաժան վերաբերմունք է կիրառվել (տես, ի թիվս այլ գործերի, Ուզբեյն ընդդեմ Թուրքիայի (դեկտեմբեր), թիվ 31883 / 96, 8 մարտի 2001թ., [...]): Իրավասու մարմինները պետք է հաշվի առնեն խոշտանգումների հետևանքով առաջացած տուժողների առանձնակի խոցելի վիճակը և այն, որ մարդիկ, ովքեր ենթարկվել են բավական վատ վերաբերմունքի, հաճախ ավելի պակաս պատրաստակամություն կամ ցանկություն ունեն գանգատ ներկայացնելու (տես` Ակսոյն ընդդեմ Թուրքիայի, 18 դեկտեմբերի 1996թ. վճիռը, 1996թ. Վճիռների և Որոշումների հաշվետվությունը VI,] էջ 2286-87, կետեր 97-98):
136. Կասկածից վեր է, որ այս համատեքստում ենթադրվում է արագ և խելամիտ հանձնառություն ստանձնելու պահանջը: Վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումների քննության առնչությամբ իրավասու մարմինների կողմից արագ արձագանքը, ընդհանուր առմամբ, կարելի է համարել կարևոր իրենց հավատարմությունն օրենքի նկատմամբ ցուցաբերելու գործում հանրության վստահությունը պահպանելու համար և կանխելու ցանկացած տիպի խախտում կամ հանդուրժողականություն անօրինական գործողությունների նկատմամբ (տես, ի թիվս այլ գործերի, Իդելիկատոն ընդդեմ Իտալիայի, թիվ 31143/96, կետ 37, 18 հոկտեմբերի 2001թ. և Օզգուր Կիլիչն ընդդեմ Թուրքիայի, թիվ 42591/98, 24 սեպտեմբերի 2002թ.): Թեև կարող են առաջանալ խոչընդոտներ կամ դժվարություններ, որոնք տվյալ իրավիճակում կխանգարեն քննության առաջընթացը, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ կարևոր է, որ իրավասու մարմիններն անհապաղ քննություն սկսեն` իրենց հավատարմությունը օրենքի նկատմամբ ցուցաբերելու առումով հանրության վստահությունը պահպանելու համար և կանխելու ցանկացած տիպի խախտում կամ հանդուրժողականություն անօրինական գործողությունների նկատմամբ (տես, mutatis muntandis, Փոլ և Օդրի Էդվարդսներն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 46477/99, կետ 72, ՄԻԵԴ 2002 II)»:
63. Վերադառնալով սույն գործի փաստերին` Դատարանը նշում է, որ հայցվորը պահանջել է դատական բժիշկ դիմողին նրա նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու օրը` 2000 թվականի մարտի 31-ին զննելու համար (տես` կետ 12): Չնայած նրա պահանջին, դիմողին տարել են բժշկի մոտ միայն 2000թ. ապրիլի 3-ին (տես կետ 14): Տեղական մարմիններն ու Կառավարությունը չեն տվել որևէ բացատրություն այդ ուշացման վերաբերյալ: Սա հակասում է այն պարտավորությանը, որ անհրաժեշտ է իրականացնել անհապաղ քննություն, քանի որ վտանգ կա, որ վատ վերաբերմունքի ապացույցը ժամանակի ընթացքում կանհետանա և վերքերը կբուժվեն:
64. Ավելին, 2000թ. ապրիլի 3-ին դատական բժշկի կողմից դիմողի նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի հաստատումից հետո` քրեական գործ չի հարուցվել Ա.Ռ.-ի և Ա.Պ-ի դեմ մինչև 2000 թվականի հունիսի 15-ը (տես` կետ 17): Կրկին անգամ որևէ բացատրություն չի տրվել ավելի քան երկու ամսվա ուշացման համար:
65. Համաձայն դիմողի ևս մեկ անձ, որի ինքնությունը սկզբում անհայտ էր, մասնակցել է իր հանդեպ ցուցաբերված վատ վերաբերմունքի գործողություններին 2000թ. մարտի 31-ին: Ա.Պ.-ն անձամբ հաստատել է քննության ընթացքում, որ ևս մեկ անձ ներկա էր դիմողի «հարցաքննությանը» (տես` կետ 16): Հետևաբար, դիմողը ճանաչել է Ռ.Բ.-ին որպես երրորդ անձ, ով դաժանորեն է վերաբերվել իր հետ 2000թ. մարտի 31-ին, և պահանջել է առաջադրել մեղադրանք այդ անձի դեմ: Այնուամենայնիվ, դիմողը որևէ պատասխան չէր ստացել այդ պահանջի վերաբերյալ և որևէ քննություն չէր իրականացվել (տես` կետ 28):
66. Ի հավելումն, դիմողը չէր տեղեկացվել Ա.Ռ.-ի և Ա.Պ.-ի դեմ իրականացվող քննության ընթացքի մասին: Օրինակ` նրան անմիջապես չէին տեղեկացրել 2000թ. սեպտեմբերի 21-ին այդ գործընթացների ընդհատման վերաբերյալ, և այդ մասին նա իմացել էր միայն գործի վերաբերյալ թարմ տեղեկություններ ստանալու պահանջից հետո` 2000թ. նոյեմբերի 21-ին (տես` կետ 19):
67. Դատարանը վերջապես նշում է, որ իրավախախտների դեմ քննությունն ու վարույթը տևել է գրեթե վեց տարի` 2000թ. հունիսի 15-ից մինչև 2006թ. մարտի 26-ը:
68. Հաջորդաբար քննությունը սույն գործում սկսվել է անբացատրելի ուշացմամբ և քրեական վարույթի հետ մեկտեղ բավականին երկար է տևել. դիմողը չէր տեղեկացվել դրա ընթացքի վերաբերյալ և չէր իրականացվել քննություն այն մեղադրանքի համար, որ ևս մեկ անձ` Ռ.Բ.-ն, նույնպես վատ վերաբերմունք էր ցուցաբերել դիմողի նկատմամբ: Դատարանը գտնում է, որ վերոնշյալ թերություններից և ոչ մեկը համատեղելի չէ Կոնվենցիայի հոդված 3-ի ներքո անդամ պետությունների կողմից ստանձնած ընթացակարգային պարտավորությունների հետ:
69. Վերոնշյալ շարադրանքից հետևում է, որ դիմողը կարող է շարունակել պահանջ ներկայացնել որպես իր իրավունքների խախտման զոհ և Կառավարության նախնական առարկությունը պետք է, հետևաբար, մերժվի:
(ա) Վատ վերաբերմունքի կանխման օրենսդրության կանխարգելիչ ազդեցությունը
70. Դատարանը նշում է, որ Օկկալին ընդդեմ Թուրքիայի գործով (թիվ 52067/99, կետ 65, ՄԻԵԴ 2006 XII (քաղվածքներ)) այն վճռել է`
«3-րդ հոդվածի ընթացակարգային պահանջները անցնում են նախաքննական փուլը, երբ ... հետաքննությունը տանում է դեպի իրավական գործողությունների ձեռնարկմանը ազգային դատարաններում. դատավարությունը, որպես ամբողջություն, ներառյալ դատական քննության փուլը, պետք է համապատասխանի 3-րդ հոդվածում ամրագրված արգելքների պահանջներին: Սա նշանակում է, որ ներպետական դատական մարմինները չպետք է ոչ մի դեպքում թույլ տան, որ ֆիզիկական կամ հոգեբանական խոշտանգումներ պատճառելու դեպքերն անպատիժ մնան: Սա կարևոր է իրենց հավատարմությունը օրենքի նկատմամբ ցուցաբերելու գործում հասարակության վստահությունը պահպանելու համար և կանխելու ցանկացած տիպի խախտում կամ հանդուրժողականության դրսևորում անօրինական գործողությունների նկատմամբ (տես, mutatis muntandis, Ուներյիլդիզն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 48939/99, կետ 96, ՄԻԵԴ 2004 XII):
71. Սույն գործով դիմողը հայտարարել է, որ իրավասու մարմինները ձեռնամուխ են եղել իրավախախտներին պատասխանատվության ենթարկումից ազատելուն և քիչ բան են արել փոխհատուցելու նրան իր նկատմամբ կիրառված խոշտանգումների դիմաց:
72. Դատարանը նշում է, որ դիմողի հանդեպ վատ վերաբերմունք ցուցաբերած երեք անձանցից և ոչ մեկը չի դատապարտվել այդ հանցանքի համար: Մինչդեռ նրանցից մեկը մահացել էր և չէր դատապարտվել, Ռ.Բ.-ի դեմ մեղադրանքը երբևէ չէր քննվել քննիչների կամ դատարանների կողմից, և Ա.Պ.-ն ազատվել էր քրեական պատասխանատվությունից իր գործով կիրառելի վաղեմության ժամկետի կիրառման պատճառով:
73. Այս վերջինի վերաբերյալ Դատարանը կրկնում է իր նախադեպային իրավունքը (տես` Աբդուլսամետ Յամանը ընդդեմ Թուրքիայի, թիվ 32446/96, կետ 55, նոյեմբերի 2, 2004թ.), որի համաձայն` «եթե պետական ծառայողը ներգրավված է եղել խոշտանգում կամ վատ վերաբերմունք պարունակող հանցանքի մեջ, չափազանց կարևոր է «արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի» համար, որ քրեական վարույթն ու դատավճիռը ժամանակի առումով սահմանափակում չունենան և որ համաներման կամ ներման շնորհումը թույլատրելի չլինի: Դատարանը նաև նշում է հետաքննության կամ դատաքննության մեջ գտնվող ծառայողին պարտականություններից ազատելու կարևորությունը, ինչպես նաև նրա աշխատանքից հեռացումը, եթե նա դատապարտված է (տես Միավորված Ազգերի հանձնաժողովի եզրակացություններն ու առաջարկությունները խոշտանգումների դեմ. Թուրքիա, մայիսի 27, 2003թ., CAT/C/CR/30/5)»:
74. Սույն գործով տեղական դատարանները գտել են, որ դիմողը ենթարկվել է վատ վերաբերմունքի, և Կառավարությունը դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքը համարել է որպես խոշտանգում իր զեկույցում` ուղղված Խոշտանգման դեմ Միավորված ազգերի կոմիտեին (տես` կետ 43): Բժշկական զեկույցներով հաստատվել է, որ նրան հասցվել են գլխի և հետանցքի վնասվածքներ, իր հայտարարությանը համապատասխան ենթարկվել է ծեծի և բռնաբարվել ապակե շշով: Բոլոր այս գործողություններն իրականացվել են խոստովանություն կորզելու նպատակով: Դատարանի համար այս գործողությունները կարող են համարվել միայն խոշտանգում` Կոնվենցիայի հոդված 3-ի համաձայն: Նման հանգամանքներում Քրեական օրենսգրքի հոդված 101/1-ի (խոշտանգում) ներքո քրեական գործ հարուցելու ձախողումը` առանց որևէ բացատրություն տալու նվազ լրջության իրավախախտման վերաբերյալ (հոդված 101-մարմնական վնասվածք հասցնելը), բավարար չէ ապահովելու օրենսդրության կանխարգելիչ ազդեցությունը վատ վերաբերմունքի կանխման համար: Դատարանը հավատում է, որ օրենսդրության կանխարգելիչ ազդեցությունը մասնավորապես հասցեագրվում է խոշտանգման հասկացությանը, որը կարող է միայն հավաստի լինել, եթե այդ օրենսդրությունը կիրառվում է այն դեպքում, երբ հանգամանքներն են պահանջում` տվյալ գործում:
75. Ավելին, Ա.Պ.-ն ընդհանրապես չհեռացվեց իր պաշտոնից: Հետաքննությունն ու դատական վարույթը տևել են երկար ժամանակ, ինչն էլ հանդիսացել էր միակ պատճառը վաղեմության ժամկետի կիրառման համար: Բացի դրանից, Քրեական օրենսգրքի հոդված 46-ը (տես` կետ 41), հոդվածներ 101-ը և 101/1-ը սահմանում են հինգ և տասը տարվա վաղեմության ժամկետներ` համապատասխանաբար: Այսպիսով, սույն գործով մերժելով կիրառել Քրեական օրենսգրքի հոդված 101/1-ը (տես` հաջորդ կետը), տեղական իրավասու մարմինները կիրառեցին ավելի կարճ (հնգամյա) վաղեմության ժամկետ և հնարավորություն ընձեռեցին Ա.Պ.-ին խուսափել քրեական պատասխանատվությունից: Ոչ մի դեպքում չպետք է կիրառվի վաղեմության ժամկետ պետական ծառայողի կողմից իրականացված վատ վերաբերմունքի վարույթի ժամանակ (տես` կետ 73):
76. Դատարանը նաև նշում է Ներքին գործերի նախարարության կողմից հաստատված դիրքորոշումը, որը նույնիսկ CPT-ի պարզաբանումներին իրազեկվելուց հետո, նշել է, որ «տեղյակ չէր ոստիկանության կողմից կալանավորված անձանց հարցաքննության ժամանակ անմարդկային մեթոդների կիրառման կոնկրետ դեպքերի» (տես` կետ 44): Այն այնուհետև նկատում է ջանքերի բացարձակ բացակայություն հետաքննության ժամանակակից մեթոդներ մշակելու հարցում (տես` կետ 45) և զգալի ուշացում Ոստիկանության էթիկայի օրենսգիրք ընդունելու հարցում (որն ընդունվեց CPT-ի պահանջից գրեթե 4 տարի անց, տես` կետ 45):
77. Դատարանը մեծ անհանգստությամբ նշում է Կառավարության հայտարարությունը, որ Մոլդովայում խոշտանգումը համարվում է «միջին մակարդակի հանցանք», այսպիսով տարբերվելով առանձնապես ծանր հանցանքի տեսակներից և արդարացնելով մեղմացված դատավճիռները (տես` կետ 58): Այսպիսի դիրքորոշումը բացարձակապես անհամատեղելի է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պարտավորությունների հետ` հաշվի առնելով խոշտանգման հանցանքի չափազանց լուրջ լինելը: Վերը շարադրված 72-76-րդ կետերում նշված այլ թերությունների հետ մեկտեղ սա հաստատում է մոլդովական իրավասու մարմինների ձախողումն առ այն, որ իրավապահ մարմինների կողմից ցուցաբերվող վատ վերաբերմունքի կիրառումն ամբողջությամբ դատապարտելի է, և տպավորություն է ստեղծում, որ վատ վերաբերմունքի գործողությունների կանխման և պատժման համար ընդունված օրենսդրությունն ամբողջությամբ չի ապահովում կանխարգելիչ ազդեցությունը: Այս եզրակացությունն ամրապնդվում է այն փաստով, որ Ա.Պ.-ն շարունակում է աշխատել ոստիկանությունում` հասցված վնասի համար շատ չնչին գումար փոխհատուցելով, որը նա պետք է վճարի մաս առ մաս` առանց որևէ ապացույցի, որ դատական կատարածուն փորձել է գտնել Ա.Պ.-ին պատկանող որևէ սեփականություն: Այսպիսով, այս գործը տպավորություն է ստեղծում, որ հետագայում նմանատիպ բռնությունները չեն կանխարգելվի, այլ պարզապես իրավապահ մարմինների կողմից ցուցաբերված վատ վերաբերմունքի իրական անպատժելիության վառ օրինակ կմնա:
(ա) Եզրակացություն
78. Դատարանը գտնում է, որ դիմողը ոչ միայն ենթարկվել է խոշտանգման ոստիկանության բաժանմունքում գտնվելու ժամանակ, այլ նաև իրավասու մարմինները ձախողել են հայցը բավարարել համապատասխան ժամկետի ընթացքում` չհետաքննելով նրա հանդեպ ցուցաբերած վատ վերաբերմունքի գործը, ինչպես նաև ապահովելով օրենքի կանխարգելիչ ազդեցությունը: Ուստի Կառավարության նախնական առարկությունը դիմողի զոհի կարգավիճակի ենթադրյալ կորստի վերաբերյալ, պետք է մերժվի:
79. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
80. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
(Ա) Ոչ նյութական վնաս
81. Դիմողը պահանջել է 25.000 եվրո` ի հատուցումն իր կրած ոչ նյութական վնասի: Նա պնդել է, որ տառապել է իր նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի պատճառով և շարունակում էր ունենալ առողջական խնդիրներ` չնայած իր երիտասարդ տարիքին, և որ արդյունավետ հետաքննություն չի իրականացվել, ինչպես նաև այն, որ իրեն սպառնացել են և խոչընդոտել իրավախախտների դեմ քրեական դատավարության ժամանակ: Տեղում նշանակված գումարը (15,000 ՄԴԼ այդ ժամանակ 997 եվրոյին համարժեք), ընդհանրապես չէր համապատասխանում կրած այն տառապանքներին և ուշացմանը, և փոքր հավելավճարները, որ նա ստանում է, միայն ավելացրեցին իր նվաստացման աստիճանը:
82. Կառավարությունը հայտարարել է, որ Կոնվենցիայի որևէ հոդվածի խախտման բացակայության դեպքում դիմողը չի կարող պահանջել փոխհատուցում: Ամեն դեպքում, պահանջվող գումարը չափազանցված է և թյուրիմացության մեջ գցող: Ի տարբերություն դիմողի կողմից նշված այլ դեպքերի, սույն գործում ներպետական դատարանները գտել են նրա իրավունքների խախտում և նշանակել են նրան փոխհատուցում:
83. Դատարանը կրկնում է, որ այն գտել է ոչ միայն ոստիկանության ծառայողների կողմից դիմողի հանդեպ վատ վերաբերմունք` գրանցելով Պետության պարտավորության խախտում Կոնվենցիայի հոդված 3-ի հիմքով, որը պետք է կանխարգելի նմանատիպ վերաբերմունքը, այլ նաև դիմողի նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի հետաքննության որակի և տեղական իրավասու մարմինների կողմից վատ վերաբերմունքի արգելման օրենքի կանխարգելիչ ազդեցությունն ապահովելու ձախողում: Այն գտնում է, որ իրավասու մարմինների կողմից ցուցաբերված վերաբերմունքը դիմողի նկատմամբ իրավախախտներից երկուսի դեմ ընթացող քրեական դատավարության ժամանակ և դրանից հետո, և երրորդ ոստիկանի ենթադրյալ մասնակցության հետաքննության բացակայությունը միայն ավելացրել են դիմողի տառապանքները: Վերը շարադրվածի համաձայն Դատարանն ամբողջապես ընդունում է նրա գանգատը:
(Բ) Ծախսեր և ծախքեր
84. Դիմողը պահանջել է 3,150 եվրո` իրավաբանական ծախսերի համար: Նա նշել է այն ժամերի քանակը, որոնց ընթացքում իր երեք փաստաբաններն աշխատել են այս գործի համար, որը կազմում է 35 ժամ` յուրաքանչյուր ժամ աշխատանքի համար 90 եվրո վարձավճարով: Նա նաև ներառել է երաշխավորագրի պատճենը, որը կազմվել էր Մոլդովական իրավաբանների միության կողմից 2005թ. դեկտեմբերի 29-ին, ըստ որի` իրավաբանների աշխատանքը գնահատվել է 40-150 եվրո` մեկ ժամի համար, կամ 1.000-15.000 եվրո` մեկ գործի համար, երբ նրանք հանդես են գալիս միջազգային դատարաններում:
85. Կառավարությունը հայտարարել է, որ դիմողին չի հատկացվի ծախսերի ոչ մի փոխհատուցում, քանի որ նա չէր ներկայացրել իրավաբանների հետ իր պայմանագրի պատճենը: Այն հաշվել էր այս գործի համար անհրաժեշտ ժամերի քանակը և գտել, որ ժամավճարը չափազանցված է:
86. Սույն գործում դիմողի կողմից ներկայացված հաշվարկների և գործի բարդության համաձայն` Դատարանը նշանակում է 2.500 եվրո` ծախսերի համար, հանած 850 եվրո` Եվրոպայի խորհրդի կողմից իրավական օգնության ձևով ստացված հնարավոր ավելացված արժեքի հարկի գանձման հետ մեկտեղ:
(Ա) Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
87. Դատարանը նպատակահարմար է գտնում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեքհարյուրերորդական տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Միանում է ըստ էության Կառավարության նախնական առարկությանը` դիմողի զոհի կարգավիճակի վերաբերյալ:
2. Ընդունելի է ճանաչում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո գանգատը և մերժում է Կառավարության նախնական առարկությունը:
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
4. Վճռում է, որ
(ա) Պատասխանող պետությունը համաձայն Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի` դատավճիռը կայացնելուց հետո երեք ամսվա ընթացքում հաշվարկված վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, պետք է դիմողին վճարի 20.000 եվրո (քսան հազար եվրո)` որպես ոչ նյութական վնասի հատուցում, և 1.650 եվրո (հազար վեց հարյուր հիսուն եվրո)` ի հատուցումն նրա կրած ծախսերի, որոնք պետք է փոխհատուցվեն պատասխանող Պետության համարժեք ազգային արժույթով, գումարած ցանկացած այլ հարկ, որ կարող է գանձվել,
(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս` Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար` գումարած երեքհարյուրերորդական տոկոս:
5. Մերժում է դիմողի արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերեն, ծանուցված է գրավոր 2010թ հունվարի 5-ին` Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն:
Ֆաթոս Արացի
Քարտուղարի տեղակալ Նիկոլաս Բրատցա
Նախագահ