Հոդված 43. - Պատիժը պայմանականորեն չկիրառելը
Հոդված 43. - Պատիժը պայմանականորեն չկիրառելը
Եթե դատարանը, հաշվի առնելով գործի հանգամանքները և դատապարտյալի անձը, հանգում է հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձևով պատիժը կրելու, ապա այն կարող է որոշում ընդունել պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին, որի դեպքում այն պետք է դատավճռի մեջ ցույց տա իր այդ որոշման պատճառները: Նման դեպքերում դատարանը պետք է կարգադրի, որ մեղադրյալը պատիժը չպետք է կրի, եթե դատարանի կողմից սահմանված փորձաշրջանի ընթացքում չի կատարում նոր հանցանք և փորձաշրջանի ընթացքում կատարում է դատարանի կողմից սահմանված պարտականությունները: Փորձաշրջանը սահմանվում է մեկից հինգ տարի ժամկետով»: