ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2018 թվականի N 1684-Ա
«ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1342-Ա որոշման հավելվածի 4.3-րդ կետը՝
Հաստատել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2018 թ. դեկտեմբերի 28
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
դեկտեմբերի 28-ի N 1684-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Տիգրան Ավինյան - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Տիգրան Խաչատրյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար
Ատոմ Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար
Արսեն Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար
Գեղամ Գևորգյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար
Արթուր Ջավադյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
Վիգեն Քոչարյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Գեղամ Վարդանյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
Լուսինե Առաքելյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ռուբեն Վարդանյան - «ՌՎՎԶ» հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հայկ Իգնատյան - «ՏԱՇԻՐ ԻՆՎԵՍՏ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Խորխե Ալբերտո Դել Ագիլա - «Կորպորասիոն Ամերիկա Օդանավակայաններ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Վազգէն Լ. Եագուպեան - «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Ավետիք Զալաբյան - «Արար» հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Արա Ալեքսանյան - Վաչե Մանուկյանի ներկայացուցիչ (համաձայնությամբ):
(հավելվածը փոփ. 17.04.19 N 422-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան