ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2015 թվականի N 451-Ն
ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱՄ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ պետական եկամուտների կոմիտե ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 02.05.19 N 495-Ն)
Հիմք ընդունելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 02.05.19 N 495-Ն)
1. Հաստատել՝
1) շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպիչների կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն ներկայացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպիչների կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվության բովանդակությունը և ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 02.05.19 N 495-Ն)
2. Սահմանել, որ շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպչի կողմից ֆինանսական հոսքերի մասին յուրաքանչյուր ամսվա հաշվետվությունը վերահսկող մարմին է ներկայացվում մինչև հաջորդ ամսվա 20-ը:
(2-րդ կետը փոփ. 02.05.19 N 495-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. մայիսի 5
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
ապրիլի 30-ի N 451-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱՄ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ պետական եկամուտների կոմիտե ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 02.05.19 N 495-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում են շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպիչների (այսուհետ՝ կազմակերպիչներ) կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ վերահսկող մարմին) «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն (այսուհետ՝ հաշվետվություն) ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 02.05.19 N 495-Ն)
2. Սույն կարգում հասկացություններն օգտագործվում են օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:
3. Հաշվետվությունը վերահսկող մարմին կարող է ներկայացվել էլեկտրոնային համակարգի միջոցով` սույն կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
(3-րդ կետը փոփ. 02.05.19 N 495-Ն)
4. Կազմակերպիչը հաշվետվությունը էլեկտրոնային համակարգով ներկայացնելու դեպքում ներկայացնում է հետևյալ հասցեով` www.e-gov.am/licenses/reports:
5. Կազմակերպիչը լրացնելու նպատակով www.e-gov.am կայքի «Լիցենզավորված անձանց հաշվետվությունների ընդունման համակարգ» բաժնում ընտրում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը («խաղատների կազմակերպում» կամ «շահումներով խաղերի կազմակերպում»), լիցենզավորված անձի տեսակը և հաշվետվության անվանումը, այնուհետև լրացնում համապատասխան տեղեկատվական դաշտերը և կցում հաշվետվությունը (XLS կամ XLSX ֆորմատների ֆայլերի տեսքով), որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստորագրված է էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
6. Հաշվետվությունը վերահսկող մարմնում մուտքագրված լինելու փաստը հավաստվում է նույն աշխատանքային օրվա ընթացքում` հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր: Կազմակերպիչը հաշվետվության ընթացքին կարող է հետևել նշված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:
(6-րդ կետը փոփ. 02.05.19 N 495-Ն)
7. Ներկայացված հաշվետվությունների ստուգման արդյունքում սահմանված ձևին անհամապատասխանություններ, անճշտություններ և բացթողումներ հայտնաբերելու դեպքում վերահսկող մարմինը դրա մասին, հաշվետվությունը մուտքագրվելուց հետո 15-օրյա ժամկետում, տեղեկացնում է կազմակերպչին այն էլեկտրոնային փոստի հասցեով և (կամ) հեռախոսահամարի միջոցով, որը նշված է էլեկտրոնային համակարգում և (կամ) կազմակերպչի կողմից նշված գտնվելու վայրի հասցեով: Տեղեկացվելուց հետո հնգօրյա ժամկետում թերությունները վերացնելու և սույն կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան հաշվետվությունը կրկին ներկայացնելու դեպքում այն համարվում է ներկայացված՝ էլեկտրոնային համակարգով սկզբնական ներկայացնելու օրը:
(7-րդ կետը փոփ. 02.05.19 N 495-Ն)
8. Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաշվետվությունները ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը՝ կազմակերպիչը կարող է ներկայացնել հաշվետվության ուղղված տարբերակը: Վերահսկող մարմնի համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաշվետվությունները ներկայացնելու համար սահմանված ժամկետում` ներկայացված վերջին հաշվետվությունը:
(8-րդ կետը փոփ. 02.05.19 N 495-Ն)
9. Հաշվետվությունը թղթային կրիչով ներկայացնելու դեպքում այն ներկայացվում է որոշման 2-րդ կետով սահմանված՝ հաշվետվությունները ներկայացնելու ժամկետում վերահսկող մարմնի հաճախորդների սպասարկման սրահների միջոցով:
(9-րդ կետը լրաց. 02.05.19 N 495-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 02.05.19 N 495-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
ապրիլի 30-ի N 451-Ն որոշման
Ձև
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
20 թ. _________ ամսվա համար
Կազմակերպչի անվանումը
Կազմակերպչի գրանցման համարը
Կազմակերպչի ՀՎՀՀ-ն
Կազմակերպչի լիցենզիայի համարը
ԽԱՂԱՏԱՆ ԵԿԱՄՈՒՏՆ ԸՆԹԱՑԻԿ ԱՄՍՈՒՄ
NN
ը/կ
(ա) Խաղի տեսակը
(բ) Եկամուտը կամ (կորուստը)
(գ) Խաղադրույքները
(դ) Եկամտի կամ (կորստի) տոկոսը
(ե)
Կենդանի խաղեր
1. Ամերիկյան պտուտակախաղ 0.0%
2. Բլեք Ջեք 0.0%
3. Հինգխաղաթղթանի պոկեր 0.0%
4. Հինգխաղաթղթանի պոկեր` խաղաթղթի փոխանակությամբ
5. Վեցխաղաթղթանի պոկեր 0.0%
6. Պոկեր՝ ջոկերով 0.0%
7. ակումբային-պոկեր
8. Տեխասյան պոկեր
9. Հինգխաղաթղթանի ստադ-պոկեր
10. Յոթխաղաթղթանի սթադ-պոկեր
11. ընդհանուր - կենդանի խաղեր 0 դրամ
Մեքենայացված խաղեր՝ ըստ առանձին մեքենաների (ըստ սերիական կամ ըստ պետական եկամուտների կոմիտեի կողմից համարակալված համարների)
1. 0.0%
2. 0.0%
3. 0.0%
4. 0.0%
5. 0.0%
6. 0.0%
7. 0.0%
Ընդհանուր խաղատան եկամուտ՝ մեքենայացված խաղերից 0 դրամ
ԽԱՂԱՏԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇՏԿՈՒՄՆԵՐԸ
Չստացված / չպահանջված շահումներ մեկնաբանություններ
Կեղծ դրամ (գումարը՝ դրամային արտահայտությամբ)
չպահանջված ջեքփոթ
Այլ
0 դրամ
Խաղատան ընդհանուր եկամուտն ընթացիկ ամսում ____________0 դրամ
_________________________________ ___________________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) (պաշտոնը, անունը, ազգանունը,
______________________________
ստորագրությունը)
(հավելվածը փոփ. 02.05.19 N 495-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան