ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2019 թվականի N 414-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության, «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության, «Sylex SARL» ընկերությունից (Շվեյցարիայի Համադաշնություն) և «Մեյսիս Ապահով» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (Հայաստանի Հանրապետություն) բաղկացած համատեղ ձեռնարկության միջև 2017 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված՝ Էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական միասնական համակարգի օպերատոր հիմնադրելու եղանակով որոշակի ծրագրային փաթեթ, շարժական գույք և այդ տեղեկատվական համակարգի սպասարկման իրավունքներ փոխանցելու կոնցեսիայի պայմանագրի շրջանակներում 2018 թվականին ձեռք բերված և նշված պայմանագրի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող սարքավորումները (այսուհետ` գույք)` 60,186,666.66 դրամ (առանց ԱԱՀ) արժողությամբ, ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման - ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019 թ. ապրիլի 22
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
ապրիլի 18-ի N 414-Ա որոշման
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացվող գույքի
NN
ը/կ Գույքի անվանումը Քանակը
(հատ) Ձեռքբերման տարեթիվը Ձեռքբերման
գինը
(դրամ) Ընդամենը՝ ձեռքբերման արժեքը (դրամ)
1. Սերվեր HPE ProLiant BL460c
Gen10 10Gb_20Gb FlexibleLOM Configure-to 863442-B21 5 2018 6,574,398.67 32,871,993.33
2. Տվյալների պահպանման համակարգ HPE MSA 2050 SAN
DC LFF Storage Q1J00A 1 2018 15,958,132.5 15,958,132.5
3. Սվիչ Brocade 8/24c Power Pk+
SAN Swch for BL AJ821C 2 2018 5,678,270.42 11,356,540.83
Ընդամենը 60,186,666.66
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ