ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2019 թվականի N 450-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՄԱՆՈՒՖԱՔՉՐԻՆԳ ԳՐՈՒՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՄԱՆՈՒՖԱՔՉՐԻՆԳ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. ապրիլի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
ապրիլի 25-ի N 450-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման
երկիրը Արժեքը (դրամ)
1 2 3 4 5 6 7 8
1. 8518299500 Բարձրախոսներ՝ կորպուսների մեջ չմոնտաժված, այլ Հեռուստացույցների արտադրության համար նախատեսված բաղկացուցիչ մաս (Speaker)՝ հիմնականում մագնիսական և մետաղական տարրերից կազմված հատ 120 000 Չինաստան 43 785 000
2. 4819100000 Ստվարաթղթե տուփեր, արկղեր և տուփեր՝ ծալքավոր թղթից կամ ստվարաթղթից Հեռուստացույցների փաթեթավորման համար նախատեսված ստվարաթուղթ (Carton)՝ հիմնականում ստվարաթղթից կազմված կգ 30 000 Չինաստան 58 380 000
3. 3923299000 Այլ պարկեր և պայուսակներ (ներառյալ կոնաձևերը)՝ այլ պլաստմասսաներից Հեռուստացույցների, դրանց մասերի փաթեթավորման համար նախատեսված տոպրակ (Packing Bag)՝ հիմնականում պլաստիկից կազմված կգ 6 000 Չինաստան 4 378 500
4. 7326909807 Այլ արտադրատեսակներ՝ սև մետաղներից, այլ Հեռուստացույցների արտադրության համար նախատեսված համալրող այլ մասեր (Other Accessories)՝ հիմնականում պլաստմասսայից և որոշ մետաղական տարրերից կազմված կգ 6 000 Չինաստան 540 015 000
5. 8414308902 Սառնարանային սարքավորումներում օգտագործվող այլ կոմպրեսորներ 0,4 կիլովատտ և ավելի, բայց 1,3 կիլովատտից ոչ ավելի հզորությամբ Սառնարանների արտադրության համար նախատեսված բաղկացուցիչ մաս (Compressor)՝ հիմնականում մետաղից և որոշ պլաստմասսայե տարրերից կազմված հատ 10 000 Չինաստան 194 600 000
6. 8418999000 Սառնարանային կամ սառցարանային սարքավորումների այլ մասեր Սառնարանների արտադրության համար նախատեսված բաղկացուցիչ մաս (Cabinet)՝ հիմնականում մետաղից և որոշ պլաստմասսայե տարրերից կազմված կգ 400 000 Չինաստան 875 700 000
7. 8418999000 Սառնարանային կամ սառցարանային սարքավորումների այլ մասեր Սառնարանների արտադրության համար նախատեսված բաղկացուցիչ մաս (Door)՝ հիմնականում մետաղից և որոշ պլաստմասսայե տարրերից կազմված կգ 400 000 Չինաստան 243 250 000
8. 8418999000 Սառնարանային կամ սառցարանային սարքավորումների այլ մասեր Սառնարանների արտադրության համար նախատեսված բաղկացուցիչ մասեր (Other Accessories)՝ հիմնականում մետաղից և որոշ պլաստմասսայե տարրերից կազմված կգ 2 500 Չինաստան 111 895 000
ԸՆԴԱՄԵՆԸ՝ 2 072 003 500
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան