Գլուխ III · ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 9. Կազմակերպությունների գույքահարկի հաշվարկման կարգը
Հոդված 9. Կազմակերպությունների գույքահարկի հաշվարկման կարգը
1. Կազմակերպությունների համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա եռամսյակը:
2. Գույքահարկ վճարող կազմակերպությունները գույքահարկի եռամսյակային հաշվարկները մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ ներկայացնում են`
1) հարկվող օբյեկտ համարվող շինությունների համար` շինությունների գտնվելու վայրի հաշվառող մարմին` առանձնացված ըստ համայնքների.
2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար` կազմակերպությունների հաշվառման վայրի հաշվառող մարմին: