Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-01-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 15. Գույքահարկի գծով արտոնությունները

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 15. Գույքահարկի գծով արտոնությունները

1. Գույքահարկից ազատվում են`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` գծային ինժեներատրանսպորտային շինությունները, եթե դրանցից օգտվելու համար վճար չի գանձվում.

2) ջրամբարները.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության հարկվող օբյեկտ համարվող շինությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկին համապատասխան.

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված (մահացած), ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ ընտանիքի անդամներին) պատկանող գույքը` մինչև այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը:

2. Ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք`

1) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտի մասով.

2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտի դեպքում` հարկվող օբյեկտի իրենց բաժնի մասով.

3) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են:

Սույն մասով սահմանված արտոնությունը վերապահվում է, եթե հարկվող օբյեկտ համարվող գույքը ծառայության ընթացքում չի հանձնվել վարձակալության կամ հավատարմագրային կառավարման:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համայնքի ավագանին կարող է սահմանել գույքահարկի գծով արտոնություններ:

Համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար գույքահարկի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների 10 տոկոսը:

Համայնքի ավագանու կողմից գույքահարկի գծով սահմանված արտոնությունների գումարի դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքի բյուջեին լրացուցիչ դոտացիաներ չեն տրամադրվում:

4. Օրենքով կարող են սահմանվել գույքահարկի գծով այլ արտոնություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։