Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-26-ից մինչև 2008-06-12։Բացել գործող տեքստը
Գլուխ VI · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 22. Շինությունների 2003-2004 թվականների գույքահարկը

գործել է մինչև 2008-06-12Բացել ARLIS-ում

Հոդված 22. Շինությունների 2003-2004 թվականների գույքահարկը

1. Ֆիզիկական անձանց պատկանող հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2003-2004 թվականների գույքահարկը վճարվում է այդ շինությունների 2002 թվականի համար հաշվարկված գույքահարկի համապատասխան գումարների չափով:

Ֆիզիկական անձանց պատկանող, սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված հարկվող օբյեկտ համարվող մնացած շինությունների 2003-2004 թվականների գույքահարկը հաշվարկվում և վճարվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը շինությունների համար գործող գնահատման կարգով գնահատված արժեքներից, իսկ սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետում նշված շինությունների համար` սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով գնահատված արժեքներից, սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված տարեկան դրույքաչափերով:

2. Կազմակերպություններին պատկանող շինությունների գույքահարկը հաշվարկվում է հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արժեքային արտահայտությամբ հաշվառված շինությունների մնացորդային արժեքից, բայց ոչ պակաս դրանց սկզբնական (ձեռքբերման) արժեքի քսան տոկոսից: Ընդ որում`

1) հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2003-2004 թվականների գույքահարկը հաշվարկվում է 0.6 տոկոս տարեկան դրույքաչափով.

2) սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված հարկվող օբյեկտ համարվող մնացած շինությունների 2003-2004 թվականների գույքահարկը հաշվարկվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված տարեկան դրույքաչափերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։