Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-09-ից մինչև 2009-05-16։Բացել գործող տեքստը
Գլուխ V · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 17. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

գործել է մինչև 2009-05-16Բացել ARLIS-ում

Հոդված 17. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները, ինչպես նաև գույքահարկի հաշվարկման համար ոչ ճիշտ տեղեկություններ տրամադրած լիազոր, տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Գույքահարկ վճարող կազմակերպության կողմից հարկման բազան թաքցնելը կամ պակաս ցույց տալն առաջացնում է հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար օրենքով սահմանված պատասխանատվություն:

3. Սույն օրենքի 9-րդ կամ 11-րդ հոդվածների պահանջները խախտելու դեպքում կազմակերպություններից գանձվում է տուգանք` կազմակերպությունների համար սույն օրենքով սահմանված հաշվարկների ներկայացման ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար համապատասխան բյուջե չվճարված գույքահարկի գումարի հինգ տոկոսի չափով, բայց ոչ ավելի գույքահարկի ընդհանուր գումարից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։